Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մարտի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 24
10ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ պետք է ներկայացնել ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 15–ի «Դիտարանը»։
15 ր. Ինչպես տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա։ Քննարկում ունկնդիրների հետ։ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել ծառայության ժամանակ մարդկանց հետ արդյունավետորեն տրամաբանելու մեր կարողությունը։ 1) Աստվածաշնչի խորը գիտելիքներ ձեռք բեր՝ կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն կատարելով և ժողովի հանդիպումներին ներկա գտնվելով։ 2) Խորհրդածիր սովորածիդ շուրջ, աստվածաշնչային ճշմարտությունները ուսումնասիրիր տարբեր կողմերից։ 3) Աստվածաշնչային համարների համար ոչ միայն բացատրություններ փնտրիր, այլ նաև դրանք հիմնավորող սուրբգրային պատճառներ։ 4) Մտածիր, թե ինչպես կարող ես սուրբգրային համարները բացատրել տարբեր խավերի պատկանող մարդկանց։ 5) Մտածիր, թե ինչպես կարող ես օրինակով բացատրել որոշակի մտքեր։
20 ր. «Նախանձախնդիր լինենք բարին գործելու մեջ»a (պարբ. 1–12)։ 6–րդ պարբերությունը քննարկելուց հետո հարկավոր է ցուցադրել, թե ինչպես է քարոզիչը Հիշատակի երեկոյին հրավիրում իր բարեկամին, հարևանին, համադասարանցուն կամ աշխատակցին՝ գործածելով հրավիրատոմսը։ Եթե դեռ հրավիրատոմսերը չեն տրվել քարոզիչներին, հարկավոր է հանդիպումից անմիջապես հետո բաժանել։
Երգ 25 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 19
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 ր. Իմաստուն եղիր ընկերակցություններ ընտրելիս։ Երեցի ելույթը՝ հիմնված «Արթնացե՛ք»–ի 1997 թ. փետրվարի 22–ի համարում (էջ 13, ռուս.) և «Երկրպագիր Աստծուն» գրքում (էջ 47, 48) եղած նյութերի վրա։ Ցույց տուր, թե ինչպես են այնտեղ տրված սկզբունքները կիրառելի թե՛ երիտասարդների և թե՛ մեծահասակների համար։ Շեշտիր, թե ինչով է օգտավետ այնպիսի ընկերներ ընտրել, որոնք սիրում են Եհովային և իրենց կյանքով ցույց են տալիս, որ ձգտում են հավատարիմ մնալ նրա սկզբունքներին։b
20 ր. «Նախանձախնդիր լինենք բարին գործելու մեջ» (պարբ. 13–26)։ Անցկացնում է նախագահող վերակացուն։ 14–րդ պարբերությունը քննարկելիս մի կարճ ցուցադրում պետք է ներկայացնել, որտեղ երեցը քաջալերելու նպատակով այցելում է ֆիզիկապես տկար մի եղբոր։ Իր այցելության ժամանակ երեցը սիրով բացատրում է, թե ինչ կերպերով եղբայրը կարող է մասնակցել ժողովի ծրագրած միջոցառումներին Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում։
Երգ 3 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 24–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ պետք է ներկայացնել ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 1–ի «Դիտարանը»։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Եհովայի վկաները բարին գործելու մղիչ ուժ են հանդիսանում հասարակության համար։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Երբեմն մենք առիթ ենք ունենում ցույց տալու, թե ինչպես են մեր ծառայությունն ու լավ օրինակը օգուտներ բերում հասարակությանը։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ հետևյալ կետերի վերաբերյալ. 1) մենք մարդկանց սովորեցնում ենք ապրել բարոյականության վերաբերյալ աստվածաշնչյան չափանիշներով։ 2) Սովորեցնում ենք ազնվություն դրսևորել և հարգել իշխանություններին։ 3) Հավասարություն ենք սովորեցնում բոլոր ռասաների, ազգերի և սոցիալական ծագում ունեցող մարդկանց միջև։ 4) Հորդորելով կիրառել Աստվածաշնչի սկզբունքները՝ մենք օգնում ենք մարդկանց բարելավել իրենց ընտանեկան կյանքը։ 5) Հազարավոր մարդկանց գրել–կարդալ ենք սովորեցրել։ 6) Մենք ամեն ջանք գործադրում ենք՝ օգնություն ցույց տալու աղետների ժամանակ։ 7) Կարևոր դեր ենք խաղացել կրոնական ազատություն հաստատելու հարցում, որից օգտվում են այսօր բոլոր մարդիկ (տե՛ս «Արթնացե՛ք» պարբերագրի 2003 թ. հունվարի 8–ի համարը, էջ 9, ռուս.)։
Երգ 12 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 22
12 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու մարտ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հիշատակիր ապրիլ ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Քննարկիր ««Երկրպագիր Աստծուն» գրքի օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնենք» շրջանակը, ապա՝ «Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար» շրջանակի հիմնական կետերը։
13 ր. Դեպքեր՝ քարոզչական ծառայությունից։ Հրավիրիր ժողովին պատմել դեպքեր, որ տեղի են ունեցել մարտին ծրագրված հատուկ միջոցառումները իրականացնելիս։ Գովասանքի խոսքեր ուղղիր նրանց գործադրած ջանքերի համար և հորդորիր բոլորին, որ իրենց հնարավորությունների սահմաններում լիարժեք մասնակցություն ունենան ծառայության մեջ ապրիլին։
20 ր. «Եհովան արժանի է փառաբանության»։c Շեշտիր Հիշատակի երեկոյի կարևորությունը։ Ցույց տուր, թե ինչպես կարող են բոլորն իրենց մասնակցությունը բերել՝ օգնելու մարդկանց ներկա լինել Երեկոյին։ Բացատրիր, թե ինչ կարելի է անել ոչ ակտիվ քարոզիչների հետ կապ հաստատելու համար, որպեսզի նրանց մեջ կրկին հետաքրքրություն արթնացնենք։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել ոգևորիչ դեպքեր, որոնք տեղի են ունեցել անցած տարվա Հիշատակի երեկոյի օրերին։
Երգ 23 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 21
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Օգուտներ քաղենք «2003 թ. տարեգրքից»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Քննարկիր «Կառավարիչ մարմնի նամակի» գլխավոր մտքերը (Սույն թերթիկի 6–րդ էջում)։ Նախօրոք խնդրիր քարոզիչներից մի քանիսին պատմել հաշվետվությունների և այն դեպքերի մասին, որոնք հատկապես ոգևորել են նրանց և ամրացրել իրենց հավատը։ Հիշատակիր մի քանի աչքառու տվյալներ համաշխարհային հաշվետվությունից։ Խրախուսիր ընտանիքներին տարվա ընթացքում, կանոնավորաբար կարդալով, ավարտել ամբողջ գրքի ընթերցանությունը։ Խոսիր գիրքը գործածելու այնպիսի միջոցների մասին, որոնցով կարելի է օգնել նորերին գալ դեպի Եհովայի կազմակերպությունը, ինչպես նաև հորդորել նրանց հաճախել հանդիպումներին։
20 ր. «Ինչպես է ճշմարտությունն ազատում մեզ»։d Ընդգրկիր նաև մեկնաբանություններ «Դիտարանի» 1998 թ. հոկտեմբերի 1–ի համարի 6–րդ էջի շրջանակից, ռուս.։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե Աստծո Խոսքի ճշմարտություններն ինչպես են ազատել իրենց։
Երգ 17 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրույուն 2–րդ էջի վրա]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։