Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/03 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 2/03 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Փետրվար. «Մոտեցիր Եհովային» նոր գիրքը (անգլ.)։ Այն մասնաճյուղերը, որոնք չունեն այս հրատարակությունը, կարող են օգտագործել «Արարչություն» գիրքը կամ «Յայտնութիւն. Անոր Հոյակապ Յանգումը Մօտ Է» գիրքը։ Մարտ. «Գիտություն» գիրքն առաջարկելիս ջանքեր գործադրենք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» (անգլ.) պարբերագրերը։ Հետաքրքրություն ցուցաբերած անհատներին այցելելիս առաջարկիր «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը։ Այդպիսի անհատների թվում կարող են լինել նաև նրանք, որ ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական ուրիշ միջոցառումների, սակայն ակտիվորեն չեն համագործակցում ժողովի հետ։ Պետք է ջանքեր գործադրել՝ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու հատկապես այն դեպքում, երբ անհատն արդեն ուսումնասիրել է «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։

◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը դեկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։ Կարդա այն նամակները, որոնցում Կազմակերպությունը իր երախտագիտությունն է հայտնում կամավոր նվիրատվությունների համար, որ ուղարկվել են ժողովի կողմից՝ համաշխարհային գործին օժանդակելու համար կամ այլ նպատակներով։

◼ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պետք է վերանայեն բոլոր ընդհանուր ռահվիրաների գործունեությունը։ Եթե որևէ մեկը դժվարանում է լրացնել պահանջվող ժամերի քանակը, երեցները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նա աջակցություն ստանա։ Խորհուրդների համար տես տարեկան նամակները (S-201)։ Կարող ես նաև օգտվել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1986–ի օգոստոս ամսվա ներդիրից, պարբ. 12–20։

◼ 2003 թ. Հիշատակի երեկոյի առիթով հատուկ հանրային ելույթի վերնագիրն է՝ «Բաբելոնի դատաստանի ժամը եկե՞լ է»։ Այս հայտարարության հետ կապված տեղեկություններ կարող ես գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. սեպտեմբերի համարում։

◼ Քանի որ այլևս փոստային բաժանորդագրություն չի կատարվում, շատ կարևոր է, որ ժողովները «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի վերջին համարները հնարավորին չափ շուտ բաժանեն քարոզիչներին։ Այդպիսով նրանք կունենան իրենց անձնական օրինակները, ինչպես նաև նախապես կծանոթանան պարբերագրերի բովանդակությանը մինչև ծառայության մեջ դրանք առաջարկելը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը