Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2003 թ. փետրվարի 24–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է հունվարի 6–ով սկսվող շաբաթից մինչև փետրվարի 24–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
Դասեր
1. Ճի՞շտ է, թե՝ սխալ. Ճիշտ ընթերցելու համար բավարար է, որ մեր կարդացածը ճիշտ հնչի, թեկուզ թեթևակի տարբերվի տպագիր տեքստից։ Բացատրեք։ [3, be էջ 83] Սխալ է։ Այն, ինչ կարող է ընթերցողին թվալ ճիշտ, իրականում միշտ չէ, որ ճիշտ է։ Ճիշտ ընթերցելու համար անհատը պետք է բարձրաձայն կարդա հենց այն, ինչ գրված է տպագիր տեքստում՝ դա անելով առանց բառեր ավելացնելու կամ բաց թողնելու, արտասանելով բառերի բոլոր վանկերը, չփոխելով մի բառը մեկ ուրիշով։ Ճիշտ կարդալու մեջ մտնում է նաև հստակ արտասանությունը։
2. Լրացրու բաց թողնված բառերը. Ճիշտ կարդալու համար անհատը պետք է մի քանի անգամ, ընդ որում՝ բարձրաձայն, կարդա տեքստը։ [4, be էջ 85]
3. Ինչո՞ւ է կարևոր հստակ խոսել (Ա Կորնթ. 14։8, 9)։ [5, be էջ 86] Եթե հստակ ներկայացնես ասելիքդ, մյուսները հեշտությամբ կհասկանան, թե ինչ ես ուզում ասել։ Պարզ շարադրանքը նպաստում է, որ լսողները լուրջ մոտեցում ցուցաբերեն ասվածի հանդեպ։ (Էությունը բավական է)։
4. Ի՞նչ պատճառներով խոսքը կարող է ոչ հստակ հնչել, և ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր խոսքը դարձնենք ավելի հստակ։ [6, be էջ 87, 88] Ոչ հստակ խոսքը կարող է արդյունք լինել այն բանի, որ խոսողը բավական մեծ չի բացում բերանը, բառերն արտասանում է չափազանց արագ, կամ էլ վանկերը կուլ է տալիս։ Իրավիճակը կարելի է բարելավել՝ խոսելիս գլուխը բարձր պահելով, բերանը բավական մեծ բացելով և սովորելով թուլացնել դեմքի ու կոկորդի մկանները։ (Էությունը բավական է)։
5. Աստվածապետական ծառայության դպրոցում վերջին երկու ամսում օգտագործված բառերից որո՞նք են քեզ համար առավել դժվար եղել արտասանելու։ [8, be էջ 92] [Ցուցում՝ դպրոցի վերակացուին։ Ուշադրություն դարձրու, թե 2003 թ. հունվար և փետրվար ամիսներին դպրոցում օգտագործված որ բառերն են ընդհանուր առմամբ ոչ ճիշտ արտասանվել։ Ներկաներին առանց անհարմար դրության մեջ դնելու՝ ցույց տուր, թե որն է այդ բառերի ճիշտ արտասանությունը]։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ճի՞շտ է, թե՝ սխալ. Մեր աչքերը կարող են օգնել մեզ լսելու։ Բացատրեք։ [5, be էջ 14] Ճիշտ է։ Մեր աչքերը մեծ դեր են խաղում այն բանում, թե ինչի վրա մենք ուշադրություն կդարձնենք։ Մենք կկարողանանք աչքերի միջոցով կենտրոնանալ, եթե մեր հայացքը ուղղենք դեպի հռետորը և, երբ նա Աստվածաշնչից համարներ մեջբերի, բացենք մեր Աստվածաշունչը և հետևենք ընթերցանությանը։ Եթե չնայենք ելույթ ունեցողին, ապա գուցե մեր ուշադրությունից դուրս մնա բեմից ներկայացվող ինֆորմացիայի մեծ մասը։
7. Լրացրու բաց թողնված բառերը. Երկիրը, լուսինը, արեգակը ծառայում են որպես Աստծո կողմից դրված ժամանակի «հաշվիչներ»։ [7, bsi դաս 2–րդ, պարբ. 7]
8. Լրացրու բաց թողնված բառերը. Աստվածաշնչյան իմաստով՝ «օր» բառը կարող է նշանակել տասներկու ժամվա, քսանչորս ժամվա, հազար տարվա կամ էլ մի քանի հազար տարվա տևողության ժամանակահատված։ Թե տվյալ դեպքում ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, երևում է համատեքստից։ [7, bsi դաս 2–րդ, պարբ. 8]։ (Պատասխանները կարող են տրվել ցանկացած հերթականությամբ)։
9. Ինչպե՞ս է Աննայի, Մարկոսի և Եղիայի օրինակը օգնում մեզ պայքարելու վհատության դեմ։ Ինչպե՞ս կարող ենք, օգտվելով նրանց թողած օրինակից, օգնել ուրիշներին։ [3, w01 1.2, էջ 20–23] Իսրայելի քահանայապետ Հեղին սխալ կարծիք կազմեց Աննայի մասին։ Սակայն վերջինս վհատվելու կամ նրա դեմ ոխ պահելու փոխարեն՝ հստակորեն, բայցև ակնածանքով բացատրեց եղելությունը։ Մարկոսը թույլ չտվեց, որ վհատությամբ համակվի, երբ Պողոս առաքյալը իրեն չվերցրեց իր հետ՝ մասնակցելու միսիոներական ճամփորդությանը, այլ շարունակեց ակտիվորեն մասնակցել քարոզչական գործին՝ ճանապարհորդելով Բառնաբասի հետ։ Եղիան նույնպես ուներ պրոբլեմներ, և դրանք կարճ ժամանակով խլեցին նրա ուրախությունը։ Սակայն նա իր հույսը Եհովայի վրա դրեց, որը նրան զորացրեց ու հրահանգներ տվեց, որպեսզի նա կատարեր իր՝ մարգարեի ծառայությունը։ Այս մարդկանց օրինակից օգտվելով՝ կարող ենք վհատության զգացում ապրողներին քաջալերել, որպեսզի կարողանան դիմագրավել դժվարությունները և գոհացուցիչ կյանքով ապրել։ (Էությունը բավական է)։
10. Հին ժամանակներում անցկացվող մարմնամարզական մրցությունների վերաբերյալ հասկացողություն ձեռք բերելով՝ ինչպե՞ս ենք կարողանում ըմբռնել սուրբգրային որոշ համարների իմաստը։ Ինչպե՞ս այս տեղեկությունը պետք է ազդի մեր կյանքի վրա։ [2, w01 1.1, էջ 28–31] Հասկանալով, որ հին հունական խաղերում «ոչ մի հայտնի հանցագործի թույլ չէր տրվում մասնակցելու խաղերին»՝ մենք կարող ենք ավելի խորը ըմբռնել Պողոսի խոսքերը, որ նա ասել է Բ Տիմոթէոս 2։5–ում (ԱՆԹ), այն է՝ անհատը կյանքի մրցավազքում պետք է մրցի «ընդունված կանոնների համաձայն»։ Իմանալով, որ հին խաղերում վազորդներն իրենց չէին ծանրաբեռնում հագուստով կամ հանդերձանքով՝ մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ էր ուզում ասել Պողոսը Եբրայեցիս 12։1–ում «դէն գցենք ամեն ծանրութիւն» խոսքերով։ Հին մրցություններում մարզիկներից պահանջվում էր տոկունություն և համբերություն, և այս հանգամանքը լույս է սփռում Պողոսի հետագա խոսքերի վրա՝ համբերությամբ վազելու մասին։ Հաղթողին տրվող մրցանակը հաճախ լինում էր դափնու, վայրի ձիթենու կամ էլ սոճու տերևներից և ոստերից շինված պսակ։ Այս փաստն օգնում է մեզ հասկանալ Պողոսի՝ Ա Կորնթացիս 9։24, 25–ում գրված խոսքերը, որ ի տարբերություն այդ մրցություններում հաղթողներին տրվող մրցանակի՝ քրիստոնեական համբերության համար տրվող մրցանակը «անապականելի» է։ Այս օրինակներով Պողոս առաքյալը ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչ պարգև է սպասում նրանց, ովքեր կատարում են Աստծո պատվիրանները, չեն տարվում նյութապաշտությամբ ու համբերություն են դրսևորում հավիտենական կյանքի մրցանակը ստանալու համար։ (Էությունը բավական է)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ճի՞շտ է, թե՝ սխալ. Քանի որ Աստծո Թագավորությունը երկնքում հաստատվել է 1914 թ.–ին, այլևս կարիք չկա աղոթելիս ասել. Թող քո Թագավորությունը գա (Մատթ. 6։10)։ Բացատրեք։ [1, be էջ 279; w96-U 1.6, էջ 31] Սխալ է։ Աղոթելիս «թող քո թագավորությունը գա» ասելը տեղին է ու իմաստալից, քանի որ Աստծո երկնային Թագավորությունը, որ այժմ կառավարում է երկնքում, դեռ վճռական քայլեր է ձեռնարկելու երկրի առնչությամբ, և հենց սա ենք մենք նկատի ունենում, երբ աղոթելիս Տերունական աղոթքի բովանդակության նման մտքեր ենք արտահայտում։
12. Ճի՞շտ է, թե՝ սխալ։ Հիսուսի՝ Մատթէոս 11։24–ում գրված խոսքերը նշանակում են, որ Եհովան հարություն է տալու նրանց, ում կրակով ոչնչացրել էր Սոդոմի ու Գոմորի կործանման ժամանակ։ Բացատրեք։ Սխալ է։ Հիսուսը չէր խոսում հավիտենական դատաստանի ու հարության մասին։ Նա ուզում էր ասել, թե որքան անտարբեր էին Քորազին, Բեթսայիդա և Կափառնայում քաղաքների բնակիչները և թե որքան քիչ էր հավանականությունը, որ նրանք կփոխվեին։ Ասելով, որ Տյուրոսի ու Սիդոնի և Սոդոմի ու Գոմորի համար «աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը»՝ Հիսուսն իր խոսքն արտահայտեց պատկերավոր ձևով՝ չափազանցության միջոցով. նա ուղղակի իմաստով չէր խոսում։ Ավելին՝ քանի որ Աստվածաշնչում Սոդոմն ու Գոմորը և Ջրհեղեղը օգտագործվում են որպես օրինակներ այն բանի, թե ինչպես է կործանվելու ներկա ամբարիշտ համակարգը, ակնհայտ է, որ անցյալ ժամանակներում Աստծո կողմից ոչնչացվածները անվերադարձ են կործանվել (Բ Պետրոս 2։4–9; Յուդա 7)։ [2, w88-R 1.10, էջ 30, 31; w88-U 1.11, էջ 22, 23]
13. Ընտրիր ճիշտ տարբերակը. Հիսուսի կողմից Մատթէոս 24։45–47-ում հիշատակված հավատարիմ և իմաստուն ծառան ա) Եհովայի վկաների Կառավարիչ մարմինն է, բ) բոլոր օծյալ քրիստոնյաներն են որպես խումբ, որը միշտ էլ գտնվել է երկրի վրա, գ) Հիսուս Քրիստոսն է։ Այս ծառան հոգևոր կերակուր է մատակարարում ճիշտ ժամին իր ‘ծառաներին’՝ տան անդամներին, որոնք ներկայացնում են ա) օծյալ քրիստոնյաներին որպես առանձին անհատների, բ) այլ ոչխարներին, գ) բոլոր նրանց, ովքեր ընթերցում են քրիստոնեական հրատարակությունները։ «Տէրը» ծառային «իր ամեն ունեցածների» վրա կարգեց ա) 1914թ. –ին, բ) մ.թ. 33–ին, գ) 1919թ. –ին։ [5, w93-R 1.8, էջ 12–14; տե՛ս նաև w90-R 1.6, էջ 25]
14. Ընտրիր ճիշտ տարբերակը. Հիսուսի բերած օրինակում՝ Մատթէոս 13։47–50-ում հիշատակված ուռկանը խորհրդանշում է և՛ օծյալ քրիստոնյաների ժողովը, և՛ ա) Աստծո Մեսիական Թագավորությունը, բ) նրանց ուղեկիցներին՝ այլ ոչխարներին, գ) քրիստոնեական աշխարհը։ Ուռկանը խորհրդանշում է մի երկրային կառույց, որի անդամներն իրենց համարում են Աստծո ժողովի անդամներ, և որը հավաքում է այն «ձկներին», այսինքն՝ մարդկանց, ովքեր իրենց համարում են Քրիստոսի հետևորդներ։ Այդ կառույցի մեջ մտնում է ինչպես քրիստոնեական աշխարհը, որն ունի մեծ քանակությամբ «անպէտք» «ձուկ», այսինքն՝ վերջիններս չունեն Աստծո հավանությունը, այնպես էլ օծյալ քրիստոնյաների ժողովը։ Օծյալ քրիստոնյաները շարունակում են ‘լավ ձկներ’ հավաքել։ Նրանք այդ գործը անում են հրեշտակների առաջնորդության ներքո, ինչպես այս մասին գրված է Մատթէոս 13։49–ում։ [3, w92-U 15.6 էջ 20; w92-R 1.9, էջ 24, 25]
15. Ելնելով Հիսուսի՝ Մատթէոս 5։24–ում գրված խոսքերից՝ ի՞նչ պետք է անենք, երբ զգում ենք, որ վիրավորել ենք մեր հավատակցին։ [1, g96-U 8.2 էջ 26, 27] Եթե մեր խիղճը մեզ հուշում է, որ վիրավորել ենք մեր հավատակցին, պետք է, քրիստոնեական սիրո ոգի դրսևորելով, ինքներս մոտենանք և հանդարտ ձևով զրուցենք այդ անհատի հետ, ընդ որում մեր նպատակը պետք է լինի տարաձայնությունը հարթելը, և դա անելու համար հաճախ անհրաժեշտ կլինի ներողություն խնդրել։