Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Դեկտեմբերի 9–ով սկսվող շաբաթը
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 15–ի «Դիտարանը»։
15 րոպե. «Հռչակենք Թագավորության պատգամը»։a 3–րդ պարբերությունը քննարկելիս խորհուրդներ տուր այն մասին, թե ինչպես կարելի է բարի լուրը քարոզելիս համարները կարդալ անմիջապես Աստվածաշնչից (km01 12, էջ 1, պարբ. 3)։
18 րոպե. Արդյունավետ լինենք ամեն բարի գործում։b Քննարկում՝ ունկնդիրների մասնակցությամբ։ Անցկացնում է երեցը։ Պատմիր ձեր ժողովի կազմավորման և ունեցած հաջողությունների մասին, ինչպես նաև գործադրված ջանքերի, որոնց շնորհիվ այն կազմավորվել է։ Նախօրոք պատրաստվիր մի քանիսի հետ, ովքեր ժողովի կազմավորման հենց սկզբից եղել են այդ ժողովում, որ քաջալերական դեպքեր պատմեն։ Խոսիր հետագա աճի հեռանկարների մասին և հորդորիր բոլորին աջակցություն ցույց տալ ժողովին իրենց եռանդուն մասնակցությամբ։
Երգ 8 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 16–ով սկսվող շաբաթը
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Հայտնիր, թե քարոզչական ծառայության ինչ ծրագրեր են կազմվել դեկտեմբերի 25–ի և հունվարի 1–ի համար։
15 րոպե. Իմաստունները կհասկանան (Դան. 12։3, 10)։ Ցուցադրում։ Հետաքրքրվող անհատը հարցնում է. «Ինչքանո՞վ կարող եմ վստահ լինել, որ դուք ճիշտ եք հասկանում Աստվածաշնչի ուսմունքները»։ Քարոզիչը բացատրում է, թե ինչպես կարելի է թեմատիկ մեթոդով Աստվածաշնչի օգնությամբ փնտրտուքներ կատարել (w96–R 08.01, էջ 27, 28)։ Մեր պարբերագրերից մեկ–երկու օրինակ բերելով՝ նա ցույց է տալիս, թե սուրբգրային համարները քննելով՝ ինչպես ենք հասկացել՝ որն է Աստծո նպատակը երկրի առնչությամբ (g97–U 08.01, էջ 26, 27; w98–U 15.06, էջ 6–8)։ Քարոզիչը բացատրում է, թե ինչպես կարելի է նույն մեթոդով Աստվածաշնչի մյուս ուսմունքների մասին ճշգրիտ հասկացողություն ձեռք բերել, ապա Աստվածաշնչի ուսումնասիրություն է առաջարկում։
20 րոպե. «Մի՛ մոռացեք հավատարիմ տարեց քրիստոնյաներին»։c Ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 1994 թ. օգոստոսի 1–ի համարից, էջ 29, ռուս.։ Հիշեցրու նոր կարգի մասին, որ եթե ֆիզիկապես տկար անհատը ամսվա ընթացքում քարոզում է նույնիսկ 15 րոպե, նա կարող է հաշվետվություն հանձնել։ Նախօրոք մի քանի հոգու հանձնարարիր պատմել դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ նման անհատների հետ համագործակցությունը երկկողմանի օգուտներ է բերում։
Երգ 10 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 24
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 1–ի «Դիտարանը»։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Մասնակցո՞ւմ ես ճշգրիտ հաշվետվություններ կազմելու գործին»։d 2–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր «Մեր ծառայությունը» գրքի 106–108 էջերից, ռուս.։
Երգ 26 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 30–ով սկսվող շաբաթը
Ծանոթություն։ Ժողովները չպետք է տեղափոխեն դեկտեմբերի 30–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպումը՝ անկախ նրանից՝ ժողով կայցելի շրջանային վերակացուն, թե՝ ոչ։ Բոլոր ժողովները պետք է քննարկեն մարզային համաժողովի մասին ներդիրը, ինչպես որ տրված է ծրագրում։
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու դեկտեմբեր ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Եթե նոր տարվանից սկսած՝ ձեր ժողովի հանդիպումների ժամերը փոխվելու են, հորդորիր բոլորին կանոնավորաբար հաճախել նոր ժամերի նշանակված հանդիպումներին։ Հիշատակիր հունվար ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին և ուշադրությունը կենտրոնացրու հատկապես այն գրքերի վրա, որոնք կան ժողովի պահեստում։
15 րոպե. «Երկրպագիր Աստծուն» գրքի համառոտ քննարկում։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Բացատրիր, որ այս նոր գիրքը նախատեսված է որպես ուսումնասիրության երկրորդ ձեռնարկ (km00 06, էջ 8, պարբ. 5, 6)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այս գրքի առանձնահատկությունների մասին, որոնք իրենց դուր են եկել։ Շեշտիր, որ գրքի որոշ գլուխներ բովանդակում են այնպիսի հարցեր և սուրբգրային համարներ, որոնք կմղեն ուսումնասիրողին խորհրդածել Աստծո Խոսքի շուրջ։ Ցույց տուր այդպիսի մի հատված 47–49 էջերի 13–րդ պարբերությունից։
20 րոպե. «Եհովայի վկաների 2003 թ. «Փառք տվեք Աստծուն» վերնագրով մարզային համաժողովը»։e Անցկացնում է ժողովի քարտուղարը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հիմնականում 3–10-րդ պարբերությունների վրա։ Ներդիրը քննարկելուց առաջ կարդա Ընկերության կողմից ստացված՝ 2002 թ. դեկտեմբերի 15–ի նամակը մարզային համաժողովի մասին։ 10–րդ պարբերությունը քննարկելիս ընդգծիր, թե ինչ դեր է խաղում քարտուղարը՝ որպես մարզային համաժողովի կազմակերպիչ ժողովում։ Սիրով հորդորիր բոլորին հնարավորին չափ շուտ սկսել համաժողովի համար պատրաստությունները։
Երգ 7 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 6–ով սկսվող շաբաթը
5 րոպե. Տեղական հայտարարություններ։
23 րոպե. «Օգնություն՝ արյան մասին Աստծո օրենքին հնազանդվելու հարցում»։ Փորձառու երեցի ելույթ, որ հիմնված է Ընկերության տրամադրած պլանի վրա։ Քարտուղարը պետք է բարար քանակությամբ ունենա «Բժշկական դիրքորոշում», ինչպես նաև «Անձնական վկայական» բլանկները։ Հանդիպումից հետո մկրտված քարոզիչները ցանկության դեպքում կարող են ստանալ այդ փաստաթուղթը։ Այն կարելի է լրացնել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում։ Փաստաթուղթը հարկավոր է ստորագրել այն անձանց աչքի առաջ, ովքեր տվյալ անհատի համար հանդես են գալու որպես վկաներ ու դնելու են իրենց ստորգրությունը։ Եթե ծնողներից մեկը Եհովայի վկա չէ, ապա բժշկական փաստաթուղթ կարելի է կազմել՝ «Անձնական վկայականի» տեքստում համապատասխան փոփխություններ կայացնելով։ Չմկրտված քարոզիչները նույնպես կարող են բժկական փաստաթուղթ կազմել իրենց և իրենց երեխաների համար՝ բովանդակության մեջ իրենց հանգամանքներին ու համոզմունքներին համապատասխան փոփոխություններ անելով։
17 րոպե. «Ռահվիրայություն՝ միջոց, որով կարելի է «ճաշակե[լ] եւ տես[նել], որ Տէրը քաղցր է»»։ Քննարկում ունկնդիրների հետ։ Անցկացնում է ռահվիրայական ոգի դրսևորող երեցը։ 4–րդ պարբերությունը քննարկելիս հարցազրույց անցկացրու ընդհանուր ռահվիրաներից որևէ մեկի կամ մի քարոզչի հետ, որը ծառայել է որպես ենթառահվիրա։ Հարցրու, թե ինչպես է հաջողվում ռահվիրային լիաժամ ծառայության համար ժամանակ գտնել։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։