Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու՝ կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2002 թ. սեպտեմբերի 2–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 23–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում։ Կրկնության ժամանակ աշխատիր առանձին թղթի վրա հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Իրականում գոյություն չունի այնպիսի մեծ ձուկ, որ կարողանա մարդուն ամբողջությամբ կուլ տալ (Յովն. 1։17)։ [12, bsi02-2 էջ 9, պ. 4] Սխալ է։ Օրինակ՝ կաշալոտը, սպիտակ շնաձուկը, հնարավոր է նաև ուրիշ մեծ ձկներ կարող են մարդուն ամբողջությամբ կուլ տալ։
2. Եզեկիէլ 37։15–24 համարներում նկարագրված փայտերի իրար միանալը ժամանակակից կատարումն ունի։ 1919 թ.–ին հավատարիմ օծյալ քրիստոնյաները միավորվեցին Քրիստոսի՝ իրենց միակ «թագաւոր[ի]» և «հովիւ[ի]» ներքո։ [3, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9 էջ 25, պ. 13 (w89-U 15.2 էջ 21, պ. 13)] Ճիշտ է։
3. Թեև աստվածաշնչյան քննադատները կասկածի են ենթարկել Դանիելի գրքի պատմականությունը, սակայն տարիների ընթացքում արված հնագիտական հայտնագործությունները ամբողջովին հերքել են այդ ուղղությամբ նրանց արած հայտարարությունները։ [6, bsi02-1, էջ 23, պ. 4] Ճիշտ է։
4. Ովսեեի մարգարեությունը գլխավոր առմամբ ուղղված էր Հուդայի երկցեղյան թագավորությանը։ [9, bsi02-1, էջ 29, պ. 8] Սխալ է։ Գլխավոր առմամբ այն ուղղված էր Իսրայելի տասցեղյան հյուսիսային թագավորությանը։
5. «Փոքր մարգարեներ» արտահայտությունը համապատասխանորեն նկարագրում է Եբրայերեն Գրությունների վերջին 12 գրքերի ունեցած փոքր նշանակությունը։ [9, bsi02-1, էջ 27, պ. 1] Սխալ է։ Այս արտահայտությունն ամենայն հավանականությամբ օգտագործվում է այն պատճառով, որ նրանք, միասին վերցրած, չեն հասնում Եսայիայի կամ Երեմիայի գրվածքների մեծությանը։
6. Ամովսը «մարգարէների որդի[ներից]» էր, երբ Եհովան կանչեց նրան և ուղարկեց մարգարեություն անելու Հուդայի և Իսրայելի համար (Դ Թագ. 2։3)։ [11, bsi02-2, էջ 3, պ. 1] Սխալ է։ Երբ Աստված նրան կանչեց ծառայելու իրեն, նա հովիվ էր ու մոլաթուզ քաղող (Ամովս 7։14, 15)։
7. Յակոբոս 4։17 և Եզեկիէլ 33։7–9 խոսքերը համապատասխանաբար ցույց են տալիս, որ մարդը Աստծո առաջ հաշվետու է արդեն այն պահից, երբ իմանում է, թե Աստված ինչ է պահանջում իրենից։ [2, w93-U 1.4, էջ 7, պ. 1] Ճիշտ է։
8. Սոփոնիա 3։9–ում նշված «մաքուր շրթունքներով» խոսելն այն է, որ ըմբռնենք Աստծո ու նրա նպատակների մասին ճշմարտությունը։ [15, w01 15.2, էջ 26, պ. 18] Ճիշտ է։
9. Դանիելը իր ճշմարիտ մարգարե լինելը փաստեց նրանով, որ, երբ Նաբուգոդոնոսոր թագավորը պատմեց իր տեսած երազը, նա բացատրեց դրա նշանակությունը։ [6, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս Դանիէլ 2։7–9, 26] Սխալ է։ Դանիելի ճշմարիտ մարգարե լինելը հաստատվելու էր նրանով, որ նախ ինքը պետք է պատմեր, թե ինչ երազ էր տեսել Նաբուգոդոնոսորը, և ապա տար դրա մեկնաբանությունը։ (Էությունը բավական է։)
10. Ըստ Զաքարիա 9։6, 7 խոսքերի՝ ‘փղշտացին’, որ պիտի «տոհմապետի պէս լինի Յուդայի մէջ», մարգարեական նկարագիրն է այսօրվա ուրիշ ոչխարների, որոնց կրթություն և հեղինակություն է տրվում «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» կողմից (Մատթ. 24։45)։ [17, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w95-R 1.10, էջ 20, պ. 14] Ճիշտ է։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Ի՞նչ նմանություն կա քարոզելու մեր պարտականության և որպես դետի Եզեկիելի պարտականության միջև (Եզեկ. 33։ 1–11)։ [2, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.7, էջ 16, պ. 13 (w88-U 1.6, էջ 22, պ. 13)] Ինչպես որ Եզեկիելը պետք է զգուշացներ իսրայելացիներին, որ նրանց կործանում էր սպասում, եթե չթողնեին իրենց չար ընթացքը, այնպես էլ դետ դասակարգը և նրանց աջակիցները պարտավոր են զգուշացնել մարդկանց Աստծո գալիք դատաստանի մասին։
12. Մեր օրերում ի՞նչ կատարում ունեցավ չորացած ոսկորների մասին Եզեկիելի տեսիլքը (Եզեկ. 37։5–10)։[3, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9 էջ 24, պ. 12 (w89-U 15.2, էջ 20, պ. 12)] 1918 թ.–ին հոգևոր Իսրայելի հալածված մնացորդը չորացած ոսկորների նման եղավ, ասես մեռած լիներ իր հանրային քարոզչության գործի նկատմամբ։ Բայց 1919 թ.–ին Եհովան վերակենդանացրեց նրանց՝ որպես Թագավորության հռչակողների։
13. Ո՞րն է Զաքարիայի գրքի՝ Աստծո ներշնչմամբ գրված լինելու ամենահամոզիչ ապացույցը (Զաք. 9։2–4)։ [16, bsi02-2, էջ 27, պ. 5] Գրքի՝ Աստծո ներշնչմամբ գրված լինելու ամենահամոզիչ ապացույցը կարելի է գտնել այն մարգարեությունների կատարման մեջ, որոնք առնչվում են Քրիստոս Հիսուսին։
14. Ի՞նչ է ներկայացնում Եզեկիելի տեսիլքում պատկերված քաղաքը։ (Եզեկ. 48։15–17)։ [5, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w99 1.3 էջ 27, պ. 22] Քանի որ քաղաքը գտնվում է երկրի «անսուրբ» (ոչ սուրբ) մասում, այն պետք է որ երկրային լինի։ Այն ներկայացնում է երկրի վրա իրականացվող առաջնորդությունը, որն օգուտ է բերում երկրային արդար հասարակությունը կազմողներին (Բ Պետ. 3։13)։ (Էությունը բավական է։)
15. Իսրայելացիներին ի՞նչ էր քաջալերվում անելու Ովսէէ 14։2–ում, և ինչպե՞ս են այսօր Եհովայի վկաներն իրականացնում այդ մարգարեությունը (Եբր. 13։15)։ [9, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w94-R 1.12 էջ 18, պ. 1, 2] Ովսեեի մարգարեությունը քաջալերում էր իսրայելացիներին զղջալու և փառաբանության զոհեր մատուցելու Աստծուն։ Եհովայի վկաներն իրենց «շրթունքների զուարակներն» են մատուցում, այն է՝ փառաբանում են Եհովային՝ մասնակցելով Թագավորության քարոզչական գործունեությանը։ (Էությունը բավական է։)
16. Ինչպե՞ս վարվեց Դանիելը, երբ թագավորը մի հրաման արձակեց, համաձայն որի՝ արգելվում էր 30 օրվա ընթացքում իրենից բացի որևէ թագավորի կամ աստծո խնդրանքով դիմելը։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից (Դանիէլ 6։7–10)։ [7, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս dp-R էջ 125, 126 պ. 25–28] Դանիելն իր երկրպագության մեջ փոփոխություն մտցնելը նկատեց որպես փոխզիջման գնալուն համարժեք մի բան և չուզեց, որ իրեն դիտողները մտածեին, թե նա վախեցավ մարդկանցից կամ թե թագավորի հրամանագիրը Աստծո օրենքից գերազանց էր։ Դանիելի պես մենք էլ պետք է անձնվեր ու հավատարիմ լինենք Աստծուն։
17. Եհովայի ո՞ր լուրն էր, որ մնացորդը ազդարարելով՝ ազգերի մեջ առյուծի էր նմանվում (Միք. 5։8)։ [13, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w83-U 1.1, էջ 3, պ. 10] Դա Եհովայի «վրէժխնդրութեան օր[վա]» մասին լուրն էր, որ մնացորդը առյուծի խիզախությամբ ազդարարում էր՝ ծանուցանելով Աստծո վերահաստատված Թագավորության հակառակորդներին այն մասին, որ Հիսուս Քրիստոսը՝ «առիւծը որ Յուդայի ցեղիցն է», Արմագեդոնին կործանելու է նրանց (Ես. 61։1–3; Յայտն. 5։5)։
18. Ի՞նչ է նշանակում «Դու ծակեցիր նորա գաւազանովը նորա զօրավարների գլուխը» նախադասությունը՝ գրված Ամբակում 3։14–ում։ [14, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w00 1.2, էջ 30, պ. 15] Արմագեդոնի ժամանակ Աստծո ժողովրդի թշնամիները կսկսեն իրենք իրենց սպանել, քանի որ Եհովան նրանց իսկ զենքերը շրջելու է իրենց դեմ։
19. Ինչո՞ւ է Սոփոնիա 2։3–ում օգտագործվում «գուցե» բառը։ [15, Աստվ. շաբաթ. ընթերց.; w01 15.2, էջ 19, պ. 8] Աստծո խոստումը հուսալի է, սակայն հարց է, թե մենք կշարունակե՞նք անկեղծորեն անել այն, ինչ ճիշտ է Աստծո աչքին։ Մենք չպետք է ինքնավստահ լինենք ու չարաշահենք Աստծո ողորմածությունը։
20. Զաքարիա 8։6–րդ խոսքի համաձայն՝ 1919 թ.–ից ի վեր Եհովան ինչպե՞ս է իրագործել այն, ինչը որ կարող էր մարդկային տեսանկյունից շատ դժվար թվալ։ [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w96-R 1.2, էջ 25, պ. 18, 19] 1919 թ.–ին Եհովան իր ոգով կենդանացրեց իր ժողովրդին, որպեսզի վերջինս կարողանար կատարել իրեն հանձնարարված գործը։ Այդ ժամանակվանից սկսած՝ Եհովան օրհնել է իր ժողովրդին՝ շատացնելով նրանց, զորացնելով կազմակերպությունը և պատրաստելով՝ կատարելու բարի լուրը ողջ աշխարհով մեկ քարոզելու գործը։
Լրացրու բաց թողնված բառը(երը) կամ արտահայտությունը.
21. Եզեկիէլ 34։23–ում գրված «իմ ծառայ Դաւիթը» արտահայտությունը գրվել է Դավիթ թագավորի մահվանից շատ տարիներ անց։ Սա մի մարգարեություն է, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսին։ [2, bsi02-1, էջ 21, պ. 31]
22. Նինվե քաղաքը Նաում մարգարեն անվանեց «արիւնահեղութեանց քաղաք» Հովնանի՝ այնտեղ Աստծուց ստանձնած հանձնարարությունը կատարելուց 200 տարի հետո։ [12, 14, bsi02-2, էջ 10, պ. 10, էջ 15, պ. 1]
23. «Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը» դուրս եկավ մ.թ.ա. 455 թ.–ին։ Այդ ժամանակ սկսվեցին 69 յոթնյակները, որոնք վերջացան մ.թ. 29 թ.–ին, երբ հայտնվեց Մեսիան (Դան. 9։25)։ [8, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս dp-R էջ 190, պ. 20 – էջ 191, պ. 22]
24. Յովէլ 2։31 համարը, որտեղ խոսվում է արևի խավարման մասին, համապատասխանում է Մատթէոս 24։29, 30–ում գրվածին, որտեղ Հիսուսը նկարագրում է որպես մարդու Որդի մեծ փառքով ու զորությամբ իր գալուստը [10, bsi02-1, էջ 32, պ. 13]
25. Ասորեստանի և նրա մայրաքաղաք Նինվեի մասին Նաումի մարգարեությունը գովաբանում է Եհովայի արդարադատությունն ու գերիշխանությունը, ինչպես նաև վստահեցնում է մեզ, որ Եհովան դատաստան կտեսնի ողջ չարության դեմ։ [14, bsi02-2, էջ 17, պ. 11]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Եզեկիելի գիրքը ընդգծում է Եհովայի (առատաձեռնությունը; խոնարհությունը; սրբությունը) և հայտնում է, որ չկա մեկ այլ կարևոր բան, քան (Աստծուն հաճելի անձնավորություն զարգացնելը; Եհովայի անվան սրբացումը; լավ մերձավոր լինելը) [5, bsi02-1, էջ 22, պ. 33]
27. Դանիելի ժամանակակից Եզեկիելը հաստատում է, որ նման անձնավորություն գոյություն է ունեցել՝ վերջինիս անունը հիշատակելով (Նոյի ու Հոբի; Մովսեսի ու Հեսուի; Եղիայի ու Եղիսեի) անունների կողքին։ [5, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս bsi02-1, էջ 23, պ. 2]
28. Դանիէլ 2։34, 35, 45 խոսքերի համաձայն՝ քարը, որը հարվածում ու ջախջախում է արձանը, ներկայացնում է (Արմագեդոնը; Աստծո ժողովրդի ազդարարած ահեղ դատաստանը; Մեսիական թագավորությունը)։ [8, bsi02-1, էջ 25, 26, պ. 20, 23]
29. Յովէլ 1։4–6 խոսքերում հիշատակված մորեխների խորհրդանշական ազգը ներկայացնում է (Իսրայել ազգին; օծյալ քրիստոնյաներին; հռոմեական զորքերին) (Գործք 2։1, 14–17)։ [15, Աստվ. շաբաթ. ընթերց.; w98 1.5, էջ 22, պ. 9]
30. Ամովս (8։11; 9։2, 3; 9։11, 12) խոսքերը օգնեցին առաջին դարի կառավարիչ մարմնին հասկանալու, որ Աստծո կամքն էր, որ քրիստոնեական ժողովի մեջ ընդգրկվեին նաև ոչ իսրայելացիներ (Գործք 15։13–19)։ [10, bsi02-2, էջ 5, պ. 16]
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Դան. 1։8, 11–13; Ովս. 6։6; Յովէլ 2։32; Սոփ. 2։3; Զաք. 4։6, 7; 13։3
31. Երիտասարդ քրիստոնյաները, առանց երկմտելու, հարգանքով տեղեկացնում են իրենց ուսուցիչներին և համադասարանցիներին, որ մտադիր չեն գործելու Աստվածաշնչով դաստիարակված իրենց խղճին հակառակ։ (Դան. 1։8, 11–13) [6, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w93-R 1.2, էջ 13, պ. 17]
32. Աստծուն հաճելի է ոչ թե մատուցվող զոհերի շատությունը, այլ ողորմության դրսևորումը, որ հիմնված է Աստծուն ճանաչելու վրա։ (Ովսէէ 6։6) [9, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս bsi02-1, էջ 29, պ. 16]
33. Չի կարելի չարաշահել Աստծո ողորմածությունը (Սոփ. 2։3) [15, bsi02-2, էջ 23, պ. 11]
34. Աստծո նպատակն իրագործվում է ոչ թե որևէ մարդու զորությամբ, այլ իր սուրբ ոգու օգնությամբ, որով նա զորացնում է իր ծառաներին՝ հաղթահարելու լեռանման խոչընդոտները և շարունակելու ծառայել իրեն։ (Զաք. 4։6, 7) [15, bsi02-2, էջ 27, պ. 2]
35. Եհովայի նկատմամբ իր կազմակերպության հավատարմությունը գերազանցում է մարդկային ցանկացած փոխհարաբերություն, մինչև անգամ հարազատների միջև արյունակցական կապը։ (Զաք. 13։3) [16, bsi02-2, էջ 28, պ. 24]