Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Նոյեմբերի 11–ով սկսվող շաբաթ
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման ժամանակ բացատրիր, թե մեր համաշխարհային գործունեությունն ինչպես է ֆինանսավորվում (տե՛ս «Դիտարան», էջ 2)։
15 րոպե. «Ճշմարիտ երկրպագության աջակիցները. այսօր և անցյալում»։ Ելույթ՝ հիմնված 2002 թ. նոյեմբերի 1–ի «Դիտարանի» վրա (էջ 26–29)։
20 րոպե. «Աջակցիր քո՝ ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուին»։a Անց է կացնում երեցը, որը ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացու է։ Գովիր ժողովի անդամներին, որ տարբեր ձևերով աջակցում են Գրքի ուսումնասիրության անցկացմանը, և նրբանկատորեն ուշադրություն դարձրու, թե որ ասպարեզներում բարելավումներ անելու անհրաժեշտություն կա։
Երգ 20 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 18–ով սկսվող շաբաթ
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
10 րոպե. Հարցերի արկղ։ Հմուտ երեցի կողմից ներկայացվող ելույթ։
25 րոպե. «Որպես ընտանիքի գլուխ՝ հոգևոր կանոնավոր գրաֆիկ հաստատիր քո ընտանիքում»։ 1–3 պարբերությունների միջոցով կարճ առաջաբան ասելուց հետո լսարանի հետ քննարկիր 4–13 պարբերությունները։ Եթե ժամանակը ներում է, կարդա 7–րդ, 8–րդ, 11–րդ և 12–րդ պարբերությունները։ Ընդգրկիր հարցրազրույց մեկ–երկու ծնողի հետ։ Ի՞նչն է օգնել նրանց ընտանիքներին՝ ունենալու հոգևոր գործունեությունների կանոնավոր գրաֆիկ։ Ի՞նչ ջանքեր են նրանցից պահանջվել։ Ի՞նչ օգուտներ են քաղել ընտանիքի անդամները։ Քննարկումը եզրափակիր 14–րդ պարբերության վրա հիմնված հակիրճ մեկնաբանություններով։
Երգ 9 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 25–ով սկսվող շաբաթ
Երգ 18
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ամուսնական զույգը գտնվում է քարոզչական ծառայության ժամանակ։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ նրանք անհատին ցույց են տալիս, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 1–ի և դեկտեմբերի 8–ի պարբերագրերը։ Ամուսինը մատուցում է «Դիտարանը», կինը՝ «Արթնացե՛ք»–ը։
15 րոպե. «Հռչակենք ճշմարտությունը Հիսուսի մասին»։b
20 րոպե. «Սիրով լի հոգատարություն ցույց տանք ‘որբերին’»։ Սկզբում, 1–ին պարբերության հիման վրա, երեք րոպեի սահմաններում խոսիր, թե ինչ է Եհովան մտածում որբ երեխաների մասին։ Հոդվածի մնացած մասը քննարկիր հարց ու պատասխանի միջոցով։ Ընդգծիր, թե ինչ գործնական եղանակներով կարող ենք աջակցել ու քաջալերել նրանց։ 3–րդ և 4–րդ պարբերությունները քննարկելիս ընդգրկիր կարճ մեկնաբանություններ 1995 թ. հոկտեմբերի 8–ի «Արթնացե՛ք»–ից (էջ 8, 9, ռուս.)։
Երգ 19 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 2–ով սկսվող շաբաթ
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին նոյեմբեր ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Համառոտ ներկայացրու մի մատուցում, որից կարելի է օգտվել «Մեծագույն մարդը» գիրքը առաջարկելիս (տե՛ս 1998 թ. հունիսի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 8, ռուս.)։
12 րոպե. Տեղական կարիքներ։
25 րոպե. «Դպրոց, որը նախապատրաստում է մեզ անելու կյանքում ամենակարևոր գործը»։ Լսարանի հետ քննարկում, որն անցկացնում է Դպրոցի վերակացուն։ Ներկաներին տոգորիր խանդավառությամբ՝ կապված Աստվածապետական ծառայության դպրոցի նոր ծրագրի հետ, որը կսկսվի հունվարից։ Ուշադրություն դարձրու, թե ինչ նոր հատկանշական գծեր ունի 2003 թ. ծրագիրը, որը ներդրված է 2002 թ. հոկտեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում։ Խոսիր այն մասին, թե ինչ պահանջների պետք է բավարարել դպրոցին գրվելու համար։ Քաջալերիր բոլոր նրանց, ովքեր համապատասխանում են չափանիշներին, բայց դեռ դպրոցի անդամ չեն, դիմեն այդ քայլին։
Երգ 17 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։