Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հոկտեմբերի 14–ով սկսվող շաբաթ
Երգ 10
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 15–ի «Դիտարանը»։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Ես արդեն բավականին ծանոթ եմ ձեր գործունեությանը» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 12)։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Ինչպես են ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուները անհատական հետաքրքրություն ցույց տալիս»։ Ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուն անցկացնում է հարց ու պատասխանով քննարկում։ Նախօրոք երկու կամ երեք քարոզիչների հանձնարարիր մեկնաբանություններ պատրաստել այն մասին, թե ինչ օգուտներ են ստացել իրենց հանդեպ ցույց տրված ուշադրությունից։
Երգ 15 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 21–ով սկսվող շաբաթ
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
35 րոպե. «Առավելագույնս օգուտ քաղենք «Թագավորության եռանդուն քարոզիչները» մարզային համաժողովից»։ Ներկայացնում է «Դիտարանի» ուսումնասիրությունն անցկացնող եղբայրը։ Մեկ րոպե տևողությամբ ներածական խոսքերից հետո ունկնդիրների հետ քննարկիր մարզային համաժողովի ծրագիրը՝ օգտվելով հոդվածում բերված հարցերից։ Ուշադիր բաշխիր ժամանակդ։ Կարելի է կարճ մեկնաբանությունների միջոցով ունկնդիրներին հիշեցնել ծրագրի գլխավոր մտքերը։ Եթե տեղին է, հարցրու ունկնդիրներին, թե ինչպես են կիրառում իրենց սովորածը և ինչ օգուտներ են քաղում դրանից։
Երգ 23 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 28–ով սկսվող շաբաթ
Երգ 18
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Խրախուսիր բոլորին վերանայելու վերջին հատուկ մեկօրյա համաժողովի ժամանակ կատարած գրառումները, որպեսզի պատրաստ լինեն հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպմանը այն քննարկելու։ Քարոզիչներին հիշեցրու հոկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ քույրը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադրումից հետո հակիրճ բացատրիր, թե ինչով էր արդյունավետ մատուցումը։
12 րոպե. Դեպքեր ծառայությունից։ Ներկաներին հրավիրիր պատմելու դեպքեր, երբ քարոզել են համաժողով գնալիս և տուն վերադառնալիս, համաժողովի անցկացման վայրում, կամ անպաշտոն վկայություն են տվել աշխատանքի վայրում, դպրոցում, գնումներ կատարելիս և այլն։
25 րոպե. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք»։a Հարց ու պատասխանով քննարկում։ Չորրորդ պարբերությունը քննարկելիս փորձառու ռահվիրաներից կամ քարոզիչներից մեկը ցուցադրում է, թե ինչպես կարելի է դադարեցնել Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Հայտնիր, թե Աստվածաշնչի քանի ուսումնասիրություններ են անցկացնում ձեր ժողովի անդամները։ Ո՞ր ոլորտներում են ուսումնասիրող անհատներն առաջադիմել։ Բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրություններ են անցկացնում, ջերմորեն քաջալերիր այդ անհատների առաջադիմությունը քննել այս հոդվածում բերված հարցերի միջոցով։ Ով որ օգնության կարիք ունի, կարող է զրուցել ժողովի ծառայողական վերակացուի կամ Գրքի ուսումնասիրության որևէ վերակացուի հետ։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 4–ով սկսվող շաբաթ
Երգ 19
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Համառոտ քննարկիր 2002 թ. հունվար ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում բերված մատուցումներից մի քանիսը՝ «Աստված պահանջում է» գրքույկը և «Գիտություն» գիրքը առաջարկելու համար։ Դրանցից մեկը ցուցադրիր։
13 րոպե. «Աւետարանը ամօթ չեմ համարում» (Հռովմ. 1։16)։ Պատանին պատմում է հորը իր պրոբլեմի մասին։ Նա չի ցանկանում, որ իրեն ճանաչեն որպես Եհովայի վկայի, որովհետև վախենում է, թե հասակակիցները կծաղրեն իրեն։ Հայրը շնորհակալություն է հայտնում նրան անկեղծության համար։ Նա պատմում է, թե Պետրոսը ինչպես իրեն դրսևորեց, երբ շրջապատի մարդկանց ճնշման տակ հայտնվեց (Մատթ. 26։69–74)։ Հայրը հետևյալ խորհուրդն է տալիս. «Մենք երբեք չպետք է ամաչենք, որ քրիստոնյաներ ենք (Մարկ. 8։38)։ Նույնիսկ լավ է, երբ դպրոցում գիտեն, որ դու Եհովայի վկա ես։ Շատ ուսուցիչներ, տեղյակ լինելով, որ դու Եհովայի վկա ես, կհարգեն քո հավատը և չեն փորձի ստիպել քեզ մասնակցելու այնպիսի գործերի, որոնց որ դու չէիր ցանկանա մասնակցել։ Բարոյազուրկ պատանիները թերևս չփորձեն ստիպել քեզ իրենց հետ վատ գործեր կատարելու։ Իսկ մյուս դասընկերներիդ համար պարզ կլինի, թե ինչու չես ժամադրվում, մասնակցում արտաժամյա սպորտային խաղերին և արտադասարանային գործունեություններին»։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հայրը որդու հետ «Երիտասարդների հարցերը» գրքից քննարկում է «‘Բերանով դավանիր’ Աստծո հետ ունեցած քո բարեկամության մասին» ենթավերնագիրը (էջ 315–318, ռուս.)։ Որդին շնորհակալություն է հայտնում լավ խորհրդի համար։
22 րոպե. Հնազանդվեք Աստծուն. հակառակվեք Սատանային (Յակ. 4։7)։ Օգտվելով ներքևում բերված հարցերից՝ երեցը ունկնդիրների հետ աշխուժորեն քննարկում է նախորդ ծառայողական տարվա հատուկ մեկօրյա համաժողովի ծրագիրը։ Հրավիրիր ներկաներին պատմել, թե ինչպես են կարողացել կիրառել իրենց սովորածը (նախօրոք կարելի է խնդրել առանձին քարոզիչների մեկնաբանություններ պատրաստել)։ Ընդգծիր ծրագրի հետևյալ կետերը. 1) «Հպատակվենք Աստծուն՝ այս ստրկացած աշխարհում»։ Աշխարհի լարած ծուղակներից խուսափելու համար ինչո՞ւ պետք է զգոն լինենք։ 2) «Որպես ընտանիքի անդամներ՝ հպատակվենք Աստծուն»։ Ինչո՞ւ է խիստ անհրաժեշտ, որ լինելով Եհովայի վկաներ՝ ընտանիքների անդամները ամրացնեն իրենց փոխհարաբերությունները։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ 3) «Օգնենք նոր աշակերտներին Եհովայի կողմը հաստատապես կանգնել»։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նորերին հաղթահարելու այն դժվարությունները, որ փորձի են ենթարկում իրենց հավատը։ 4) «Ի՞նչ է նշանակում հակառակվել Սատանային»։ Ո՞րն է Սատանային հաջողությամբ դիմադրելու գլխավոր միջոցը։ Ինչպե՞ս կարող է հոգևոր սպառազինությունը՝ նկարագրված Եփեսացիս 6։11–18-ում, պահպանել մեզ (w92-U 15.05, էջ 21–23)։ 5) «Երիտասարդներ, որոնք հաջողությամբ հակառակվում են Չարին» և «Երիտասարդներ, որոնք օգուտներ են քաղում Աստծուն հնազանդվելուց»։ Որո՞նք են Սատանայի հնարքները, որոնցից երիտասարդները պետք է զգուշանան։ Ինչպե՞ս են երիտասարդներն օրհնվում՝ հնազանդվելով Եհովային (w90-R 01.10, էջ 13, 14, պարբ. 15–17 կամ w90-U 01.08, էջ 13, 14, պարբ. 15–17)։ 6) «Օգուտներ քաղենք Աստծուն հնազանդվելուց»։ Բացատրիր, թե ինչպես են քրիստոնյաները հնազանդություն ցուցաբերում կառավարության հանդեպ, աշխատանքի վայրում, ընտանիքում և քրիստոնեական ժողովում։ Ո՞ր հատկությունները կօգնեն մեզ այդպես վարվելու։
Երգ 24 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։