Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Ծանոթագրություն։ Ամառվա ամիսներին ժողովներն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխություններ մտցնել ծառայողական հանդիպումների ծրագրում «Թագավորության եռանդուն քարոզիչները» մարզային համաժողովն այցելելու կապակցությամբ։ Հնարավորության դեպքում համաժողովին անմիջապես նախորդող Ծառայողական հանդիպմանը հարկավոր է 15 րոպե ժամանակ տրամադրել կրկնելու համար նախորդ ամսվա թերթիկի ներդիրի այն խորհուրդները, որոնք կվերաբերեին ձեր ժողովին։ Հոկտեմբեր ամսվա Ծառայողական հանդիպումներից մեկն ամբողջությամբ պետք է տրամադրել համաժողովի ծրագրի ուշագրավ մտքերի քննարկմանը։ Այդ քննարկմանը պատրաստ լինելու նպատակով կարող ենք բովանդակալից գրառումներ կատարել համաժողովի ժամանակ, ինչպես նաև առանձնացնել այն մտքերը, որոնք մտադիր ենք կիրառել անձնական կյանքում և քարոզչական ծառայության մեջ։ Այդ դեպքում կկարողանանք պատմել, թե համաժողովից հետո ինչպես ենք այդ խորհուրդները կիրառել։ Բոլորս կքաջալերվենք՝ լսելով այն մասին, թե ինչ օգուտներ է տվել մեր ստացած ուսուցումը։
Հունիսի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 17
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 4–րդ էջի շրջանակից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 15–ի «Դիտարանը» և հունիսի 22–ի «Արթնացե՛ք»–ը։ Երկու մատուցումներում էլ ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Ինձ չի հետաքրքրում կրոնը» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 9)։
10 րոպե. Հարցերի արկղ։ Կարդա ամբողջ հոդվածը և նշված համարները։ Հետո տուր լրացուցիչ մեկնաբանություններ՝ հիմնված 1998 թ. մարտ ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի վրա («Հարցերի արկղ», ռուս.)։
20 րոպե. «Առատորեն սերմենք, որ առատ օրհնություններ հնձենք»։a Ընդգրկիր մտքեր՝ հիմնված 1993 թ. ապրիլի 1–ի «Դիտարանի» վրա (էջ 14, 15, պ. 14–17)։
Երգ 29 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 22
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Բավարարվենք ունեցածով»։b Շեշտիր, թե սուրբգրային ինչ հիմք կա տրվող խորհրդի համար. նաև եթե ժամանակը ներում է, կարդա ու քննարկիր հնարավորին չափ շատ համարներ։
Երգ 6 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 24–ով սկսվող շաբաթը
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ծառայության դուրս եկած ամուսինները, հիմնվելով 4–րդ էջի շրջանակի վրա, ցույց են տալիս, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 1–ի և հուլիսի 8–ի պարբերագրերը։ Կինը ներկայացնում է «Դիտարանի» մատուցումը, ամուսինը՝ «Արթնացե՛ք»–ի։
12 րոպե. Քարոզիչները պատմում են դեպքեր, որոնք առնչվում են 1) տարբեր էթնիկական խմբերի պատկանող կամ օտարալեզու մարդկանց քարոզելուն, 2) այնպիսի իրավիճակներում քարոզելուն, որոնք տարբեր են տնետան և փողոցի ծառայությունից։ Հորդորիր, որ ամեն մեկը, նախապատրաստվելով հաջորդ ծառայողական հանդիպմանը, մի մատուցում պատրաստի հուլիս և օգոստոս ամիսներին տարածվելիք գրքույկներից մեկի հիման վրա (տե՛ս «Մյուս հրատարակությունները» շրջանակը 2002 թ. հունվար ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում)։
10 րոպե. Երեցը քննարկում է «Մի՛ դարձեք նրանց զոհը» հոդվածը։ Ընդգծիր նաև մտքեր՝ վերցված 1994 թ. փետրվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի «Զգուշանանք անտեղի բարությունից» հոդվածից (ռուս., էջ 7)։
15 րոպե. Ծառայողական վերակացուն ելույթ է ունենում խմբակային քարոզչության մասին։ Գովիր եղբայրներին, որ հանգստյան օրերին ակտիվորեն մասնակցում են ծառայությանը։ Քննարկիր, թե քարոզչության հետ կապված ինչ աշխատանքներ են տարվում ժողովում։ Խոսիր այն մասին, թե Գրքի ուսումնասիրության խմբով ծառայելը ինչ օգուտներ է բերում. 1) հավատակիցների միջև էլ ավելի է ամրապնդվում սերը, և 2) նրանք մտքեր են փոխանակում ու իրարից սովորում են։ Խորհուրդներ տուր, թե ինչպես կանոնավորաբար մասնակցել խմբակային քարոզչությանը (տե՛ս նաև 2001 թ. հուլիսի 1–ի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 4)։
Երգ 25 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 16
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու հունիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Խնդրիր քարոզիչներին պատմել, թե հուլիս ամսին որ գրքույկներն են նախատեսում տարածել և ինչ մատուցումներ են օգտագործելու։
15 րոպե. «Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը»։ Ելույթ և քննարկում։ Ցույց տուր գրքույկի այն առանձնահատկությունները, որոնք հնարավորություն են տալիս օգնելու երեխաներին և սահմանափակ գրագիտություն ունեցողներին իմանալու Եհովայի մասին։ Մի քանի օրինակներ բեր, թե գրքույկում տրված բացատրությունները որքան պարզ ու տրամաբանական են (տե՛ս դաս 2, 8, 12)։ Նշիր, թե ինչպես նկարների միջոցով կարելի է հասնել ուսումնասիրողի սրտին։ Ներկայացրու, թե ինչպես կարելի է այս գրքույկը արդյունավետ կերպով օգտագործել ծառայության մեջ։ Ծնողները պետք է այս հրատարակությունը ուսումնասիրեն իրենց երեխաների հետ։ Քաջալերիր բոլորին հարմար առիթներով գրքույկը առաջարկել մարդկանց։
15 րոպե. «‘Կամենո՞ւմ ես’ օգնել մարդկանց»։c Ժողովի բոլոր անդամներին քաջալերիր պատրաստակամ լինել օգնելու մեջ։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։