Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Ապրիլի 8–ով սկսվող շաբաթը
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 15–ի «Դիտարանը» և ապրիլի 22–ի «Արթնացե՛ք»–ը։ Երկու մատուցումներում էլ ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Ես իմ հավատքն ունեմ» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 10, 11)։
12 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Բարին գործենք բոլորի հանդեպ»։a Հարց ու պատասխանով քննարկումից հետո հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք կպատմեն, թե ինչպես են ընդարձակել իրենց ծառայությունը։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 25
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Ռահվիրաները շարունակում են օգնել մյուսներին։ Ծառայողական վերակացուն քննարկում է անցկացնում ժողովի Գրքի ուսումնասիրության ղեկավարի, ռահվիրայի և քարոզչի հետ։ Նա ներկայացնում է «Ռահվիրաներն օգնում են մյուսներին» ծրագիրը, որը գտնվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. սեպտեմբերի համարի 8–րդ էջում։ Այնուհետև ամեն մեկի հետ առանձին քննարկում է, թե որն է յուրաքանչյուրի դերը այդ ծրագրում, և թե ինչպես է այն ճիշտ նպատակին ծառայում։ Ի՞նչ է արվել հաջողության հասնելու համար։ Ծառայողական վերակացուն հրավիրում է բոլոր քարոզիչներին դիմել իրեն, եթե նրանք ցանկանում են ծառայության մեջ օգնություն ստանալ։ Նրանք, ովքեր նախկինում նման օգնություն են ստացել, կրկին կարող են լրացուցիչ օգնություն խնդրել ծառայության ցանկացած բնագավառում բարելավվելու համար։
20 րոպե. «Ուրախություն ստանալ՝ ծառայելով լիաժամ»։b Քաջալերիր երիտասարդներին գարնան և ամռան ամիսներին ծառայել որպես ենթառահվիրա։
Երգ 27 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 9
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Օգտագործելով 8–րդ էջի շրջանակը՝ մի ծառայողական օգնական ցուցադրում է, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 1–ի «Դիտարանը», իսկ մի քույր՝ մայիսի 8–ի «Արթնացե՛ք»–ը։ Յուրաքանչյուր մատուցումից հետո անդրադարձիր առաջին մեկ կամ երկու նախադասություններին, որոնք կօգտագործվեն տանտիրոջը հետաքրքրելու համար։
10 րոպե. Եղե՛ք ճշտապահ։ Ելույթ։ Մեր երկրպագությանն ու ծառայությանն առնչվող միջոցառումները շատ կարևոր են, և դրանցից յուրաքանչյուրն իրեն հատկացված ժամն ունի (Ժող. 3։1)։ Մենք ցանկանում ենք աստվածապետական միջոցառումներից առավելագույն օգուտներ քաղել։ Ժողովի և քարոզչական ծառայության հանդիպումները պետք է սկսվեն ճիշտ նշանակված ժամանակին։ Եհովան երբեք ուշացումով չի կատարում իր գործերը (Ամբ. 2։3)։ Անհրաժեշտություն զգո՞ւմ ենք արդյոք այս հարցում բարելավվելու։ Երբեմն դժվար է լինում ժամանակին ժողով հասնել։ Սակայն լավ կազմակերպվածության շնորհիվ հնարավոր է խուսափել ուշանալուց։ Լավ կլիներ ուշանալը սովորություն չդարձնել՝ ժամանելով այն պահին, երբ հանդիպման բացման երգն ու աղոթքը արդեն վերջացել են կամ՝ երբ քարոզչական ծառայության հանդիպումն արդեն ավարտին մոտ է։ Քննարկիր, թե ինչպես կարելի է լավ սովորություններ մշակել, որոնք կօգնեն մեզ ճշտապահ լինել և ժամանակին հաճախել բոլոր հանդիպումներին (տե՛ս 1990 թ. հունիսի 15–ի «Դիտարանը», էջ 29, ռուս.)։
25 րոպե. «Օգնել ոչ ակտիվներին»։c Չորրորդ պարբերությունը քննարկելիս ծառայողական վերակացուն հինգ րոպե տևողությամբ ներկայացնում է, թե ինչպես է ծրագրում այցելություն կատարել, և թե ինչ հրատարակություններ պետք է երկու երեցներ օգտագործեն առաջին այցելության ժամանակ։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 18
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
15 րոպե. «Թագավորության լուրի քարոզչությունը կյանքեր է փրկում»։d Ունկընդիրները մեկնաբանություններ են տալիս, թե ինչպես կարելի է սուրբգրային մեջբերումները կիրառել։
20 րոպե. Աստվածաշնչի տեսակետը։ Ելույթ և ցուցադրում։ Սկսած 1985 թ. հուլիսի 8–ից՝ «Աստվածաշնչի տեսակետը» խորագիրը դարձել է «Արթնացե՛ք» պարբերագրի հետաքրքիր բաժիններից մեկը։ Տարբեր թեմաների շուրջ Աստվածաշնչի տեսակետը քննարկող հոդվածները նախատեսված են այն անհատների համար, ովքեր, անկախ նրանից՝ հավատում են Աստծուն, թե՝ ոչ, իմաստասեր են։ Շատ անգամ այս հոդվածները օգնում են ընթերցողներին նոր տեսանկյունից դիտել նախկինում քննարկված թեմաները։ Օգտագործո՞ւմ ենք «Արթնացե՛ք»–ի այս բաժինը քարոզչական ծառայության մեջ։ Այս հոդվածները կարճ են, պարզ շարադրված և ընդամենը երկու էջ են զբաղեցնում։ Դրանցից մի քանիսը, որոնք համապատասխանում են ձեր ժողովի տարածքի կարիքներին, քննարկիր ունկնդիրների հետ։ Ցուցադրիր, թե դրանք ինչպես կարելի է օգտագործել ծառայության մեջ։
Երգ 5 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 6–ով սկսվող շաբաթը
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քննարկիր «Հարցերի արկղը»։
10 րոպե. Նախօրոք ծրագրեր կազմել ամռան համար։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Նշիր այն գործերը, որոնք սովորաբար ծրագրվում են անել ամռանը. ներկա լինել մարզային համաժողովի ամբողջ ծրագրին, մեկ կամ մի քանի ամիս ծառայել որպես ենթառահվիրա, տունը կարգի բերել, արձակուրդ վերցնել կամ հանգիստ անցկացնել։ Հրավիրիր մի քանիսին պատմելու, թե ինչ են ծրագրում անել ամռանը և թե ինչ են պատրաստվում անելու, որպեսզի բաց չթողնեն ընտանեկան ուսումնասիրությունը, ժողովի հանդիպումները և քարոզչական ծառայությունը, եթե նույնիսկ ճամփորդության մեջ լինեն։ Եթե ժողովում կան հազվադեպ քարոզվող տարածքներ, հայտարարիր, թե ինչ միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի լիովին քարոզվեն այդ տարածքները։ Հիշեցրու բոլորին հանձնել քարոզչական ծառայության հաշվետվությունները՝ անկախ այն բանից՝ տանն են լինելու այդ ամիսներին, թե՝ ոչ։
25 րոպե. «Ինչպե՞ս ունենալ հոգևորապես ամուր ընտանիքներ»։* Քննարկումից հետո պատմիր օրինակներ՝ բերված 1999 թ. փետրվարի 15–ի «Դիտարանի» 10–12 էջերում (ռուս.)։
Երգ 7 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկմանը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկմանը։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկմանը։
d Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկմանը։