Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հարկավոր է հատուկ ջանքեր գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու ուղղությամբ։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» (ռուս.) պարբերագրերը։ Քարոզիչները պետք է հայտնեն տանտերերին, որ եթե ցանկանում են, կարող են համաշխարհային գործունեության համար նվիրատվություն անել։ Հետաքրքրություն տեսնելու դեպքում առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը։ Ձգտիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Եթե տանտերը ունի այս հրատարակությունները, առաջարկիր մեկ ուրիշ գրքույկ, որն առկա է ժողովում։
◼ Այն քարոզիչները, ովքեր ցանկանում են ապրիլին ծառայել որպես ենթառահվիրա, պետք է հիմա արդեն կազմեն իրենց պլանները և նախօրոք հանձնեն իրենց դիմումները։ Դա կօգնի երեցներին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել քարոզչական ծառայության համար և ապահովել ժողովին բավական քանակությամբ պարբերագրերով և այլ գրականությամբ։ Հարկավոր է ժողովում հայտարարել նրանց անունները, ովքեր այդ ամսին ծառայելու են որպես ենթառահվիրա։
◼ Հիշատակի երեկոն կկայանա 2002 թ. մարտի 28–ին՝ հինգշաբթի օրը։ Եթե ձեր ժողովի հանդիպումներից որևէ մեկը անցկացվում է հինգշաբթի օրը, ապա պետք է տեղափոխել շաբաթվա մեկ ուրիշ օր, եթե Թագավորության սրահն ազատ է։ Իսկ եթե դա Ծառայողական հանդիպում է, և տեղափոխել հնարավոր չէ, ապա ծրագրի այն կետերը, որոնք հատկապես կարևոր են ձեր ժողովի համար, կարելի է միացնել հաջորդ Ծառայողական հանդիպման ծրագրին։
◼ Ընկերությունը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերն Ընկերություն ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք հիշել այն հրատարակությունների մասին, որոնք կարելի է ստանալ հատուկ պատվերով։
◼ Ադրբեջաներեն լեզվով բոլոր հրատարակությունները թողարկվելու են լատինական տառերով։ Միառժամանակ դեռ առկա կլինեն կիրիլիցա տառատեսակով հրատարակությունները։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«Աստծո առաջնորդությունը. Դրախտ տանող մեր ճամփան»
— ադրբեջաներեն (լատինական տառերով)
««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» 2002 թ. համար, գրքույկ 1 (32 էջանոց գրքույկ՝ պարբերագրի չափի, նշանը՝ bsi02-1, առարկա № 6402–1) — արևելահայերեն
««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» 2002 թ. համար, գրքույկ 2 (32 էջանոց գրքույկ՝ պարբերագրի չափի, նշանը՝ bsi02-2, առարկա № 6402–2) — արևելահայերեն
«Ինչպես կյանքից բավականություն ստանալ» — մոնղոլերեն
«Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» — բուլղարերեն, ղազախերեն
«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» — աբխազերեն
«Ովքե՞ր են Եհովայի վկաները» — թաթարերեն
◼ Թողարկվել են նոր տեսաերիզներ.
«Հավատարիմ՝ հալածանքների ներքո. Եհովայի վկաները Սովետական Միությունում» (PAL և NTSC գունային ստանդարտ) — անգլերեն
«Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» մաս 1 (vckl-1, առարկա № 2626–1) — ռուսերեն ժեստերի լեզու
◼ Այլևս առկա չէ.
«Աստվածապետական ծառայության դպրոցի ուղեցույց» (sg) — ռուսերեն