Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Հունվար. ցանկացած 192–էջանոց գիրք, որն առկա է ժողովում։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը կամ ցանկացած 192–էջանոց գիրք, որն առկա է ժողովում։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր է հարկավոր գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Վերայցելություններ կատարելիս հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը՝ ի մտի ունենալով Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելը։
◼ Բոլոր մկրտված քարոզիչները կարող են հունվարի 28–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը ստանալ «Բժշկական դիրքորոշում» բլանկը, ինչպես նաև «Անձնական վկայական» բլանկը իրենց երեխաների համար։
◼ Փետրվար ամսից՝ ամենաուշը մարտի 3–ից սկսած՝ շրջանային վերակացուն հանդես կգա նոր հանրային ելույթով՝ «Ապահովություն՝ վտանգներով լի աշխարհում» վերնագրով։
◼ Ժողովները պետք է պատրաստություններ տեսնեն Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որն այս տարի տեղի կունենա մարտի 28–ին՝ հինգշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ սկսվել, սակայն խորհրդանիշները նախքան արևամուտը չպետք է փոխանցվեն։ Տեղի աղբյուրներից տեղեկացեք, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով Հիշատակի երեկոն առանձին անցկացնի, սակայն դա միշտ չէ, որ հնարավոր է։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար, ժողովներից մեկի կամ մի քանիսի համար հարկ կլինի այդ երեկոյի համար մեկ ուրիշ շենք գտնել։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում անել, որ բոլորը կարողանան լիարժեք օգուտներ քաղել արարողությունից, նաև որ ժամանակ լինի հյուրերին ողջունելու և նորերս հետաքրքրված անհատներին ոգևորելու համար։ Ուշադիր պետք է լինել երթևեկելու և ավտոմեքենաները կանգնեցնելու հարցում, այդ թվում նաև ուղևոր վերցնելու և իջեցնելու։ Երեցների խորհուրդը կորոշի, թե, համաձայն տեղի պայմաններին, ինչպիսի միջոցներ կձեռնարկվեն։
◼ Երբ նախագահող վերակացուն ծանուցագիր է ստանում միջազգային գործի համար ամենամսյա նվիրատվությունները ստանալու մասին, նա պիտի հոգ տանի, որ մոտակա ֆինանսական հաշվետվության հետ միասին այդ նամակն ընթերցվի ժողովին։
◼ «Արթնացե՛ք»–ը չինարեն և չինարեն պարզեցված լեզուներով այժմ լույս է տեսնելու ամիսը ոչ թե երկու, այլ մեկ անգամ։
◼ «Արթնացե՛ք»–ը չիբեմբա լեզվով այժմ լույս է տեսնելու ոչ թե ամեն ամիս, այլ եռամսյակը մեկ անգամ։
◼ «Դիտարանը» արևմտահայերեն լեզվով այժմ լույս է տեսնելու ամիսը ոչ թե երկու, այլ մեկ անգամ։
◼ 2002 թ. հունվարի համարներից սկսած՝ պապիամենտո (Արուբա) և պապիամենտո (Կյուրասաո) լեզուներով «Դիտարանը» լույս կտեսնի ամիսը մեկ, իսկ «Արթնացե՛ք»–ը՝ ամիսը երկու անգամ։
◼ 2002 թ. հունվարի համարից սկսած՝ «Դիտարանը» լույս կտեսնի կրեոլերեն (մավրիտանական) լեզվով ամիսը մեկ անգամ։
◼ 2002 թ. հունվարի 1–ի համարից սկսած՝ «Դիտարանը» խորվաթերեն և նորվեգերեն լեզուներով լույս կտեսնի նաև խոշոր տառերով։
◼ «Արթնացե՛ք»–ը զուլու լեզվով այժմ լույս է տեսնելու ամիսը ոչ թե երկու, այլ մեկ անգամ։
◼ Պլանավորվում է անցկացնել հետևյալ համաժողովները ռուսերեն ժեստերի լեզվով.
հատուկ մեկօրյա համաժողով — Մոսկվայում՝ 2002 թ. փետրվարի 10–ին, Նևինոմիսկում՝ 2002 թ. մայիսի 5–ին.
շրջանային համաժողով — Նևինոմիսկում՝ 2002 թ. հունվարի 12–ին և 13–ին, Սանկտ–Պետերբուրգում՝ 2002 թ. փետրվարի 23–ին և 24–ին։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«1986–2000 թթ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» (նշանը՝ dx86-00, առարկա № 5800) — անգլերեն
«Կրակե դժոխք. Աստծո հատուցո՞ւմն է» (T-74, մահմեդականների համար) — անգլերեն
«Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» (T-26) — ամհարերեն, էստոներեն, կորեերեն, մակեդոներեն, չինարեն, չինարեն պարզեցված, պապիամենտո, վիետնամերեն
«Մեծագույն անունը» (T-72, մահմեդականների համար) — անգլերեն
«Ովքե՞ր են Եհովայի վկաները» (T-73, մահմեդականների համար) — անգլերեն
«Ունե՞ք արդյոք անմահ ոգի» (T-25) — էստոներեն, ինդոնեզերեն
◼ Թողարկվել են նոր տեսաերիզներ.
«Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» (№ 1) (նշանը՝ vcgt-1, առարկա № 2727–1) — ամերիկյան ժեստերի լեզու
«Մեր եղբայրությունը» — լեհերեն