Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/02 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի արկղ
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Ելույթի ժամանակը և համաչափությունը
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ցուցումներ՝ դպրոցի վերակացուին
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • 2015 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը օգնում է մեզ բարելավելու ուսուցանելու մեր ունակությունը
    2014 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 1/02 էջ 7

Հարցերի արկղ

◼ Ինչո՞վ կարող է նպաստել մեզանից յուրաքանչյուրը, որպեսզի ժողովի հանդիպումը նշանակված ժամանակից երկար չտևի։

Ժողովի հանդիպումները պետք է անցկացվեն կազմակերպված՝ «վայելուչ և կարգ ու կանոնով» (Ա Կորնթ. 14։40, ԱՆԹ)։ Սրա մեջ է մտնում հանդիպումները նշանակված ժամանակի սահմաններում անցկացնելը։

Յուրաքանչյուրս կարող է նպաստել դրան՝ հանդիպումից փոքր ինչ շուտ գալով և մինչ ծրագրի սկսվելը ժամանակին իր տեղը զբաղեցնելով։ Բոլոր հանդիպումները պետք է սկսվեն ժամանակին։

Որպեսզի հանդիպման ծրագիրը ճիշտ տևողության լինի, պատշաճ պատրաստվածություն է հարկավոր։ Օգտակար կլինի, եթե Ծառայողական հանդիպմանը ելույթներով ու ցուցադրումներով հանդես եկողները նախապես դրանք փորձեն։ Հատուկ նամակներ կամ հաշվետվություններ ընթերցելու անհրաժեշտության դեպքում կարելի է ժամանակը նախօրոք վերաբաշխել։ Սովորաբար կարիք չկա ընթերցելու երկար ու կրկնվող հայտարարությունները։ Եղբայրները, ովքեր գերազանցում են իրենց հանձնարարություններին հատկացված ժամանակը, կստանան համապատասխան խորհուրդ։

«Դիտարանի» ուսումնասիրությունն անցկացնողին կօգնի հետևյալ միջոցը. քննարկվող նյութը բաժանել մասերի, որոշելով, թե ինչ տևողությամբ կարելի է քննարկել յուրաքանչյուր հատված, այնուհետև՝ ուսումնասիրության ընթացքում հետևել որոշմանը։ Իր իսկ մեկնաբանությունները կարող են լինել հակիրճ։ Լավ կլինի, որ ունկնդիրներն էլ կարճ ու դիպուկ մեկնաբանություններ տան։

Աստվածապետական ծառայության դպրոցում սովորողների ելույթները կարելի է անմիջապես ընդմիջել, եթե նրանց հատկացված ժամանակը սպառվում է։ Երբ ուսուցողական ելույթով հանդես եկողը գերազանցում է իրեն տրված ժամանակը, նրան խորհուրդ կտրվի առանձին։ Յուրաքանչյուր ելույթի համար խորհուրդ տալիս դպրոցի վերակացուն պետք է իր մտքերն արտահայտի հակիրճ, երկու րոպեի սահմաններում։ Երբ յուրաքանչյուրն իր աջակցությունն է բերում, հանդիպումները սովորաբար ավարտվում են նշանակված ժամին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը