Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունվարի 14–ով սկսվող շաբաթը
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունից»։ Քննարկիր «Հարցերի արկղը»։
20 րոպե. «Ծնողնե՛ր, մանկուց կրթեք ձեր երեխաներին»։a Ընդգրկիր մտքեր 1998 թ. ապրիլի 15–ի «Դիտարանից», էջ 32 (ռուս.)։ Ծնողներին առաջարկիր պատմել, թե ինչ հիանալի արդյունքների են հասել՝ հոգևորապես կրթելով իրենց երեխաներին դեռ մանկուց։
10 րոպե. «Ինչպես առաջարկել պարբերագրերը»։ Ցուցադրիր հունվարի 15–ի «Դիտարանի» և հունվարի 22–ի «Արթնացե՛ք»–ի մատուցումները։ Հորդորիր բոլոր քարոզիչներին մասնակցել պարբերագրերով ծառայությանը։
Երգ 7 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 20
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քննարկիր «Փոքր խնայողություն մի կողմ դիր» շրջանակը։
13 րոպե. Գրությունները քննո՞ւմ եք ամեն օր։ Քննարկում է ընտանիքը։ Օրվա խոսքի քննարկումից առավելագույն օգուտներ քաղելու նպատակով նրանք քննարկում են 1997 թ. հունվարի 1–ի «Դիտարանը», էջ 15, պարբ. 13, 14։ Համառոտակի հիշեցրու վերջերս քննարկված երկու կամ երեք օրվա խոսք և բացատրիր, թե ինչու դրանք հատկապես օգտակար եղան։ Ընդգծիր, որ օրվա խոսքի քննարկումը պետք է լինի ընտանեկան ուսումնասիրության կանոնավոր գրաֆիկի մի մասը, որի նպատակն է օգնել ընտանիքի անդամներին հոգևորապես ակտիվ մնալու։
22 րոպե. «Շարունակե՛ք նախ Թագավորությունը փնտրել»։b Ընդգրկիր մի քանի հարցեր 1998 թ. սեպտեմբերի 1–ի «Դիտարանի» 29–31 էջերում զետեղված հոդվածի գլխավոր մտքերի հիման վրա։
Երգ 12 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 28–ով սկսվող շաբաթը
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու հունվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակի խորհուրդներից, պատրաստիր կարճ ցուցադրումներ՝ օգտագործելով փետրվարի 1–ի «Դիտարանի» և փետրվարի 8–ի «Արթնացե՛ք»–ի համար տրվող մատուցումները։ Տեղեկացրու, թե ինչ գրականություն ենք տարածելու փետրվարին և ժողովում որ գրքերն են առկա։
20 րոպե. Սիրալիր օգնություն՝ մեր բարօրության համար։ Փորձառու երեցի ելույթը, որը քննարկում է, թե ինչպես օգնություն փնտրել բուժման հետ կապված հարցերի կապակցությամբ որոշումներ կայացնելիս։ Այս կետը ներկայացրու՝ ի նկատի ունենալով 2001 թ. հունվար ամսվա «Մեր թագավորական ծառայության» 2–րդ էջում զետեղված նյութը։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Դիտարանի» 2000 թ. հունիսի 15–ի և հոկտեմբերի 15–ի «Ընթերցողների հարցերը» հոդվածներում։
15 րոպե. Տեղական կարիքներ։ Առաջարկիր քարոզիչներին պատմել, թե ինչպես են օգտագործում «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը։ Թող նաև պատմեն, թե ինչպես են կարողացել որոշակի գրքույկների օգնությամբ պատասխանել մարդկանց հարցերին կամ Աստվածաշնչի օգնությամբ մխիթարել մարդկանց՝ օգտվելով «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկից։ Այդ դեպքերից մեկ–երկուսը կարելի է ներկայացնել։
Երգ 24 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 26
8 րոպե. Տեղական հայտարարություններ։
17 րոպե. «Ինչպե՞ս պիտի նրանք լսեն»։c Խնդրիր ունկնդիրներին իրենց պատասխաններում օգտագործել Գրությունների համարները։ Հարցեր տուր 1998 թ. սեպտեմբերի 1–ի «Դիտարանի» 17–րդ էջի 17 և 18–րդ պարբերությունների վերաբերյալ։
20 րոպե. «Մատուցումեր՝ քարոզչական ծառայության համար»։ Ծառայողական վերակացուի քննարկումն ունկնդիրների հետ։ Ներդիրում կան մատուցումներ, որոնք վաղ ներկայացվել են «Մեր թագավորական ծառայության» թերթիկում, ինչպես նաև մի քանի նոր մատուցումներ։ Ազատ տեղում կարելի է գրի առնել այլ մատուցումներ, որոնք կառաջարկվեն ապագայում և որոնք գործնական կլինեն ձեր տարածքում։ Առաջարկիր ունկնդիրներին պատմել, թե որ մատուցումներն են իրենց դուր գալիս և ինչու։ Ցուցադրումներ պատրաստիր մեկ–երկու մատուցումների հիման վրա, որոնք կարելի է կիրառել փետրվարին տարածելու գրականության հետ միասին։ Հորդորիր բոլոր քարոզիչներին պահպանել ներդիրը և հաճախակի օգտվել դրանից՝ ծառայությանը պատրաստվելիս։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։