Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Դեկտեմբերի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 28
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակի խորհուրդներից, ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել 1) դեկտեմբերի 15–ի «Դիտարանը» և 2) դեկտեմբերի 22–ի «Արթնացե՛ք»–ը։
12 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Եհովայի սիրո համար երախտագետ լինելը օրհնություններ է բերում (մաս 2–րդ)»։a Քննարկելով 2–6 պարբ.–ը՝ առաջարկիր քարոզիչներին պատմել դեպքեր այն մասին, թե ինչպես են մխիթարության և հուսադրող խոսքեր ասել նրանց, ովքեր ընկճված ու հուսահատված էին վերջերս տեղի ունեցած ողբերգության և դրա հետևանքների պատճառով։ Հարկավոր է նախօրոք պատրաստել մեկ–երկու բեմականացում՝ պատահած դեպքերի հիման վրա։
Երգ 29 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 17–ով սկսվող շաբաթը
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Պատմիր այն մասին, թե հունվարի 1–ի քարոզչական ծառայության համար ինչ է նախատեսված։
22 րոպե. «Աստծո Խոսքը ճիշտ ներկայացրու»։b Ընդգրկիր 4–րդ պարբ.–ան մատուցման գործնական ցուցադրում։ Նաև ցուցադրիր արդյունավետ մատուցում, որը կիրառվել է ձեր տարածքում՝ այսօրվա աշխարհի դրությամբ մտահոգված մարդկանց մխիթարելու և սփոփելու նպատակով։ Կարելի է հակիրճ պատմել որևէ դեպք։ Առաջարկիր ունկնդիրներին պատմել, թե ինչու Աստվածաշնչի օգտագործումը ծառայության մեջ այն ավելի արդյունավետ կդարձնի։
13 րոպե. «Դա ձեր Աստվածաշունչն է»։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված 7–րդ էջի շրջանակում զետեղված նյութի վրա։ Ի՞նչ պատասխանել, երբ մարդիկ՝ տեսնելով, որ օգտվում ենք «Նոր աշխարհ թարգմանությունից», պատրաստակամությամբ չեն լսում մեզ։ Նախօրոք խնդրիր մի քանի քարոզիչների առաջարկված պատասխանները պատրաստել և ներկայացնել իրենց բառերով։
Երգ 16 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 24–ով սկսվող շաբաթը
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Տեղեկացրու, թե ինչ գրականություն ենք տարածելու հունվարին և ժողովում որ գրքերն են առկա։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակի խորհուրդներից, պատրաստիր կարճ ցուցադրումներ՝ օգտագործելով հունվարի 1–ի «Դիտարանի» և հունվարի 8–ի «Արթնացե՛ք»–ի համար տրվող մատուցումները։ Թող պարբերագրերից մեկը երիտասարդ քարոզիչ առաջարկի։
10 րոպե. «2002 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը»։ Դպրոցի ղեկավարի ելույթը։ Բոլորին քաջալերիր իրենց առաջադրանքները ջանադրությամբ կատարել։
25 րոպե. «Օգնեք մյուսներին ծառայել Եհովային ամբողջ սրտով»։ Քննարկում է երեցը։ Թող փորձառու ընդհանուր ռահվիրան ցույց տա, թե ինչպես կարելի է սրտաբաց խոսակցություն վարել հետաքրքրվողի հետ, ով կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին, սակայն չի վճռում մկրտվել։ Օգտվիր 1993 թ. հունվարի 1–ի «Դիտարանի» «Պէ՞տք է մկրտուիմ» հոդվածից։ Հարցազրույց անցկացրու մեկ–երկու լիաժամ ծառայողների հետ և հարցրու, թե ով օգնեց և քաջալերեց նրանց անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու, որպեսզի լիաժամ ծառայություն սկսեն։ Հարցրու նաև, թե ինչ հետագա նպատակների են ձգտում։
Երգ 4 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 31–ով սկսվող շաբաթը
Ծանոթագրություն։ Ժողովները դեկտեմբերի 31–ով սկսվող շաբաթվա համար նախատեսված Ծառայողական հանդիպումը չպետք է անցկացնեն նշանակված ժամանակից շուտ։ Ներդիրը, որը պատմում է մարզային համաժողովի մասին, բոլոր ժողովներում պետք է քննարկվի Ծառայողական հանդիպումների ծրագրին համապատասխան։ Եթե այդ շաբաթ շրջանային համաժողով է նախատեսված, Գրքի ուսումնասիրության ղեկավարները պետք է հայտարարեն մարզային համաժողովի անցկացման օրն ու տեղը Գրքի ուսումնասիրության ժամանակ։
Երգ 13
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու դեկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Եթե նոր տարվանից սկսած ձեր ժողովի հանդիպումների օրն ու ժամը փոխվում է, նրբանկատորեն խրախուսիր բոլորին առաջվա պես կանոնավորաբար ներկա գտնվել ժողովի հանդիպումներին։ Անպայման հայտնեք այդ փոփոխությունների մասին բոլոր հետաքրքրվողներին և ոչ ակտիվ քարոզիչներին։
15 րոպե. Երեցների նկատմամբ հարգանք ցուցաբերեք. նրանք արժանի են դրան։ Երկու–երեք ծառայողական օգնականներ քննարկում են 1999 թ. հունիսի 1–ի «Դիտարանը», էջ 27, 28։ Նրանք խոսում են երեցների բազմաթիվ պարտականությունների մասին, որոնք վերջիններս կրում են տանը, ժողովում և աշխատանքի վայրում։ Պատմիր, թե ինչպես կարող են ժողովի անդամները ոգևորել երեցներին, թեթևացնել նրանց բեռը և հետևել նրանց առաջնորդությանը։ Ծառայողական օգնականները նշում են, որ երեցների աշխատանքը շատ գնահատելի է, և նրանք առավել ևս պատվի են արժանի (Ա Թեսաղ. 5։12, 13, ԱԹ)։
20 րոպե. «Եհովայի վկաների 2002 թ. «Թագավորության եռանդուն քարոզիչները» մարզային համաժողովը»։c Թեման ներկայացնում է քարտուղարը, որը հատուկ ուշադրություն է դարձնում 4–11 պարբ. վրա։ Քննարկելով 3–րդ պարբ.–ը՝ կարդա 2001 թ. դեկտեմբերի 15–ի՝ համաժողով հրավիրվելու մասին նամակը։ Սրտանց քաջալերիր քարոզիչներին որքան հնարավոր է վաղ նախապատրաստվել համաժողովին։
Երգ 20 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 10
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
20 րոպե. Արժանավայել կերպով անցկացրու կյանքդ։ Ընտանիքը քննարկում է 1998 թ. օգոստոսի 15–ի «Դիտարանը», էջ 8, 9, (ռուս.)։ Հայրը ցանկանում է, որպեսզի ընտանիքն ընտրի այն ճանապարհը, որն ուրախություն կբերի և ոչ թե հիասթափություն։ Ընտանիքի անդամները քննարկում են հոդվածում տրվող աստվածաշնչյան հրահանգները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես հասնել երջանկության։ Նշում են, որ կարևոր է լինել ողջամիտ, ճիշտ առաջնահերթություններ դնել և ապավինել Եհովային։ Վերջում նրանք խորհում են այն մասին, թե ինչպիսի կոնկրետ փոփոխություններ կարելի է մտցնել։
15 րոպե. Ինչպիսի՞ տեսք ունի մեր Թագավորության սրահը։ Երեցի ելույթը։ Ուշադրություն դարձրու Թագավորության սրահի տեսքի վրա։ Ի՞նչ է նախատեսվում անել գարնանային շաբաթօրյակի ժամանակ՝ Հիշատակի երեկոյից առաջ։ Ի՞նչ է հարկավոր վերանորոգել մինչ այդ իրադարձությունը։ Բացատրիր, թե ինչպես կարող է ժողովն օգնել այդ հարցում։ Նշիր, որ պետք է ձգտել անել ամեն անհրաժեշտ բան, որպեսզի Թագավորության սրահը արտացոլի այն գեղեցկությունն ու վեհությունը, որոնք հատուկ են Եհովայի տանը (Սաղ. 84։1)։
Երգ 25 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։