Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Նոյեմբեր. «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Եթե անհատն արդեն ունի այդ հրատարակությունները, կարելի է առաջարկել ցանկացած այլ գրականություն։ Դեկտեմբեր. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» կամ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թե՝ Մարդոց» գրքերը։ Հունվար. ցանկացած 192–էջանոց գիրք, որն առկա է ժողովում։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը կամ ցանկացած 192–էջանոց գիրք, որն առկա է ժողովում։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը դեկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Ընկերությունը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերն Ընկերություն ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք հիշել այն հրատարակությունների մասին, որոնք կարելի է ստանալ հատուկ պատվերով։
◼ Երբ ընդհանուր ռահվիրան զրկվում է այդ ծառայությունը կատարելու իրավունքից կամ ստիպված է դադարեցնել այն, երեցներն այդ մասին պետք է տեղյակ պահեն Ընկերությանը՝ օգտագործելով (S-202) ձևը։ Այն անհատը, որ ստիպված է եղել դադարեցնել ռահվիրայական ծառայությունը, կրկին որպես ընդհանուր ռահվիրա ծառայելու համար պետք է սպասի ամենաքիչը վեց ամիս։ Նշանակում ստանալու համար հարկավոր է նոր դիմում գրել։
◼ «Արթնացե՛ք»–ը ճապոներեն լեզվով արդեն թողարկվում է ձայներիզների վրա։ Բացի այդ, «Դիտարանը» պարզեցված չինարենով (արտասանության նշաններով) (CHS Pi) մատչելի է որպես խոշորատառ հրատարակություն։ Նաև 2002 թ. հունվարից սկսած՝ կարելի է պատվիրել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը ադրբեջաներեն լեզվով (լատիներեն տառերով)։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«1996–2000 թթ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» (նշանը՝ dx96-00, առարկա № 5800) — ռուսերեն
«Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» — տիգրինիա
«Ինչպես կյանքից բավականություն ստանալ» — թուրքերեն
«Կրակե դժոխք. Աստծո հատուցո՞ւմն է» — կաբարդիներեն
«Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» (T-26, առարկա № 7126) — ադրբեջաներեն (լատիներեն տառերով), ալբաներեն, անգլերեն, արևելահայերեն, արևմտահայերեն, գերմաներեն, դանիերեն, թաթարերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, խորվաթերեն, հոլանդերեն, հունարեն, հունգարերեն, ղրղզերեն, նորվեգերեն, շվեդերեն, չեխերեն, պարսկերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն (կիրիլիցա), սլովակերեն, սլովեներեն, վրացերեն, ուկրաիներեն, ուրդու, օսեթերեն, ֆիններեն և ֆրանսերեն։