Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Նոյեմբերի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 16
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Ապավինեք Եհովային և ուժ ստացեք նրանից»։a Ընդգրկիր կարճ մեկնաբանություններ 1999 թ. հոկտեմբերի 1–ի «Դիտարանից», էջ 28, պարբ. 6–8։
22 րոպե. «Նոր հրատարակություն՝ ուսումնասիրություններ սկսելու համար»։ Ծառայողական վերակացուն քննարկում է անցկացնում ունկնդիրների հետ։ Խնդրիր կարգադրիչներին ներկաներից յուրաքանչյուրին բաժանել «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» նոր թերթիկի մեկական օրինակ, եթե այն առկա է։ Ընդգրկիր երկու շատ լավ պատրաստված ցուցադրումներ՝ կիրառելով «Ինչպես առաջարկել պարբերագրերը» սյունակի մատուցումները։ Քարոզիչներից մեկն առաջարկում է նոյեմբերի 15–ի «Դիտարանը», իսկ մյուսը՝ նոյեմբերի 22–ի «Արթնացե՛ք»–ը։ Մի դեպքում ունկնդիրը վերցնում է պարբերագիրը, իսկ մյուսում՝ հրաժարվում, սակայն երկու դեպքերում էլ քարոզիչը խոսակցության վերջում ունկնդրին տալիս է «Իմանալ Աստվածաշունչը» թերթիկի մի օրինակ։ Խրախուսիր քարոզիչներին նոր թերթիկից տալ բոլոր նրանց, ում հանդիպում են ծառայության ժամանակ։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 19–ով սկսվող շաբաթը
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Տեղական կարիքներ։
22 րոպե. «Մարզեք ձեր ըմբռնողականությունը»։b Երեցներից մեկը խանդավառությամբ ամփոփում է անցյալ ծառայողական տարվա հատուկ մեկօրյա համաժողովի ծրագիրը։
Երգ 17 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 20
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու նոյեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով «Ինչպես առաջարկել պարբերագրերը» սյունակում տրված խորհուրդներից՝ ներկայացրու պարբերագրերի երկու շատ լավ պատրաստված ցուցադրումներ՝ առաջին դեպքում օգտագործելով դեկտեմբերի 1–ի «Դիտարանը», իսկ մյուսում՝ դեկտեմբերի 8–ի «Արթնացե՛ք»–ը։ Ցուցադրումներից հետո պատմիր, թե ինչպես կարելի է գտնել մատուցումներ «Մեծագոյն մարդը» գրքի կամ դեկտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված այլ գրքերի վերաբերյալ։ Ներկայացրու մեկ–երկու օրինակ։ Բոլորին հիշեցրու «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը հաճախակի առաջարկելու մասին։
15 րոպե. «Որտեղի՞ց ժամանակ գտնեմ»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Օգտվիր 2000 թ. հոկտեմբերի 1–ի «Դիտարանից», էջ 20, 21, պարբ. 9, 10 («Ինչպես են ոմանք ժամանակ գտնում ուսումնասիրության համար» ենթավերնագրի տակ)՝ լուսաբանելով գլխավոր մտքերը։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչպես են նրանք կարողացել ժամանակ հատկացնել ավելի կարևոր բաներին՝ հրաժարվելով ոչ կարևոր զբաղմունքներից։ Ընդգծիր, թե որքան կարևոր է օրակարգում ժամանակ սահմանել անձնական և ընտանեկան ուսումնասիրության, ժողովի հանդիպումներին հաճախելու, ծառայության և Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության համար։
15 րոպե. Երիտասարդները փառաբանում են Եհովային։ Քննարկում ունկնդիրների հետ։ Շատ ժողովներում կան բազմաթիվ երեխաներ, որոնք իրենց մասնակցությունն են բերում քարոզչական ծառայության մեջ։ Եվ դա շատ տեղին է, թեպետ նրանք մեծամասամբ քարոզում են չափահաս մարդկանց (Սաղ. 148։12, 13; Մատթ. 21։15, 16)։ Երբ ծնողներն ու մյուս քարոզիչները ուշադրություն են նվիրում փոքրիկներին՝ նրանց ուսուցանելով և քաջալերելով, պատանիներն անչափ մեծ ուրախություն են ստանում ծառայությունից։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչպես կարող են պատանիները մասնակցել ծառայությանը՝ գնալով տնետուն և վերայցելություններ կատարելով։ Հարցրու ծնողներին, թե ինչպիսի օգնություն են ցուցաբերում իրենց երեխաներին, որպեսզի նրանք կարողանան առաջարկել պարբերագրերը, իրենց մատուցումներում օգտագործել Աստվածաշունչը և բարի լուրը վստահությամբ քարոզել։ Բացատրիր, թե ինչու է կարևոր գովել երեխաներին։ Հարցազրույց անցկացրու մեկ–երկու երիտասարդ քարոզիչների հետ և խնդրիր, որ պատմեն, թե քարոզչական աշխատանքում հատկապես ինչն են հավանում և ինչու։
Երգ 27 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 29
8 րոպե. Տեղական հայտարարություններ։
17 րոպե. Ի՞նչ կպատասխանեք, եթե ձեզ հարցնեն, թե «Ինչպե՞ս են Եհովայի վկաները ձեռք բերում Աստվածաշնչի հասկացողությունը»։ Հակիրճ քննարկիր 7–րդ էջի շրջանակը, որտեղ այս հարցին հստակ պատասխան է տրվում։ Մանրամասն կերպով պատրաստված ցուցադրման միջոցով ցույց տուր, թե կրկնակի այցելության ժամանակ ինչպես կարելի է պատասխանել այս հարցին և ունկնդրին սրտանց հրավիրել ժողովի հանդիպումներին։
20 րոպե. «Եհովայի ցուցաբերած սիրո համար երախտագետ լինելը օրհնություններ է բերում (մաս 1–ին)»։c 3–6 պարբերությունները քննարկելիս ժողովին հրավիրիր պատմել քաջալերող դեպքեր, որոնք նրանց հետ պատահել են փողոցում ծառայելիս, տնետուն ծառայության, կրկնակի այցելությունների և Աստվածաշունչն ուսումնասիրելու ժամանակ։
Երգ 23 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։