Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հոկտեմբերի 8–ով սկսվող շաբաթը
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի խորհուրդներից՝ ցուցադրիր կարճ մատուցումներ հոկտեմբերի 15–ի «Դիտարանի» և հոկտեմբերի 22–ի «Արթնացե՛ք»–ի վերաբերյալ։
35 րոպե. «Կիրառո՞ւմ եք այն, ինչ սովորեցիք «Աստծո Խոսքն ուսուցանողները» մարզային համաժողովի ժամանակ։ «Դիտարանի» ուսումնասիրության ղեկավարը ունկնդիրների հետ քննարկում է համաժողովի ծրագիրը։ Մեկ րոպե տևող նախաբանից հետո քննարկիր համաժողովի ծրագիրը՝ յուրաքանչյուր օրվա նյութին հատկացնելով 10–12 րոպե։ Հակիրճ ներկայացնելով ամեն ենթավերնագրի տակ վերլուծվող մտքերը՝ ունկնդիրներին առաջարկիր պատմել, թե 1) կարողացե՞լ են կիրառել ստացված խորհուրդները, 2) ինչո՞վ էր դա օգտակար, 3) ինչի՞ վրա դեռ կարիք ունեն աշխատելու։ Որպեսզի քննարկումը աշխույժ ընթանա, մտածելու տեղիք տվող հարցեր տուր։ Օգնիր բոլորին հասկանալ, թե ինչու է կարևոր կիրառել սովորածը։
Երգ 4 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 12
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Ունե՞ս լսող սիրտ (Գ Թագ. 3։9, ծանոթ.)։ Երեցի ելույթը՝ հիմնված 1998 թ. հուլիսի 15–ի «Դիտարանի» վրա, էջ 29–31, (ռուս.)։ Պատմիր, թե ինչպես կարելի է ժողովում հնազանդություն ցուցաբերել։
20 րոպե. Արդյունավետ կերպով օգտագործիր պարբերագրերը։ Ծառայողական վերակացուն և պարբերագրերի համար պատասխանատու եղբայրը քննարկում են, թե ինչպես են ժողովի անդամները տարածում պարբերագրերը։ Նրանք նշում են, թե որքան պարբերագիր է ստանում ժողովը և, համաձայն հաշվետվությունների, որքան տարածում։ Ինչպես երևում է, մեծ թվով պարբերագրեր են կուտակվում կամ դեն նետվում։ Ինչպե՞ս կարող են քարոզիչները ավելի արդյունավետորեն օգտագործել պարբերագրերը։ Եղբայրները քննարկում են յոթ խորհուրդներ, որոնք տրվել են 1999 թ. հոկտեմբերի 4–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպման ընթացքում «Տարածի՛ր ամսագրերը» թեման քննարկելիս։ Նրանք վերլուծում են այն դեպքը, որը նկարագրված է 1998 թ. փետրվարի 15–ի «Դիտարանում», էջ 28 և 29 (ռուս.), և մտածում են, թե ինչպես կարելի է նման մոտեցում ցուցաբերել տեղի պայմաններում։ Բոլորին խրախուսում են կիրառել մատուցման օրինակները, որոնք տպագրվում են «Մեր թագավորական ծառայության» յուրաքանչյուր թերթիկում։
Երգ 25 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 11
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Էջ 8–ում զետեղված խորհուրդներից օգտվելով՝ ցուցադրիր կարճ մատուցումներ, որոնցից մեկը հիմնված է «Դիտարանի» նոյեմբերի 1–ի համարի վրա, իսկ մյուսը՝ «Արթնացե՛ք»–ի նոյեմբերի 8–ի (ռուս.)։
30 րոպե. «Օգնեք նրանց դառնալ հմուտ քարոզիչներ»։*Ընդգծիր, թե որքան կարևոր է օգնել միմյանց դառնալ ավելի հմուտ քարոզիչներ ծառայության տարբեր ոլորտներում։ Ցուցադրման միջոցով ցույց տուր, թե ինչպես կարող է քարոզիչն օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին պատրաստվել ծառայությանը (եթե նա համապատասխանում է), և ինչպես կարող են հայրը կամ մայրը նման օգնություն ցույց տալ իրենց երեխային։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 19
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հոկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Նոյեմբերին մենք տարածում ենք «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը կամ «Գիտություն» գիրքը։ Ցուցադրիր հետևյալ մատուցումը. «Մենք տնտեսական առումով ծանր ժամանակներում ենք ապրում, և շատ մարդկանց դժվար է իրենց ամենաանհրաժեշտ կարիքները հոգալ։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կառավարությունը այդ խնդիրը լուծել այնպես, որպեսզի բոլորն ունենան այն, ինչի կարիքն ունեն։ [Լսիր պատասխանը։] Անձամբ ինձ շատ մխիթարեց Աստվածաշնչի այս միտքը»։ Կարդա Սաղմոս 72։12–14-ը։ Այնուհետև կարդալով համապատասխան մտքեր «Աստված պահանջում է» գրքույկից կամ «Գիտություն» գրքից՝ դրանք առաջարկիր ունկնդրին։
15 րոպե. Տեղական կարիքներ։
18 րոպե. «Լա՞վ եք սնվում հոգևորապես»։a Խնդրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ «Դիտարանի» 1997 թ. ապրիլի 15–ի համարում (էջ 28–31, ռուս.) տրված խորհուրդների վերաբերյալ։ Թող նրանք պատմեն, թե ինչու է մեզ հարկավոր ջանքեր ներդնել, որպեսզի հոգևորապես լավ սնվենք, և ինչպես կարող ենք դա անել։
Երգ 17 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 26
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
18 րոպե. Պատրաստվել հանդիպումներին ընտանիքի բոլոր անդամների հետ միասին։ Հայրն իր ընտանիքի հետ քննարկում է, թե նրանք ինչպես կարող են նախապատրաստվել հանդիպումներին, որպեսզի դրանցում լիարժեք մասնակցություն ունենան։ Օգտվելով «Դիտարանի» 1999 թ. հուլիսի 1–ի համարի 29–րդ էջի 9–րդ պարբերության մեջ բերված խորհուրդներից՝ նրանք պատասխաններ են պատրաստում տվյալ շաբաթ անցկացվող «Դիտարանի» ուսումնասիրությանը մասնակցելու համար։ 1) Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ընտրում է մեկ կամ երկու հարց, որոնց նա ցանկանում է պատասխանել։ 2) Զննելով համապատասխան պարբերությունները՝ նրանք պատրաստվում են, որպեսզի պատասխանները տան իրենց բառերով։ 3) Ներկայացված աստվածաշնչյան համարներից նրանք ընտրում են ամենակարևորները և փորձում պարզել, թե ինչու են դրանք պարբերության մեջ օգտագործվում։ Խորհում են այն մասին, թե ինչպես կարելի է ցույց տալ այդ համարների և թեմայի միջև եղած կապը։ Բոլորը պատրաստ են և անհամբեր սպասում են հանդիպմանը։
17 րոպե. «Ո՞րն է նպատակը»b Ընդգծիր, թե որքան կարևոր է ցույց տալ Աստվածաշունչ ուսումնասիրողին ժողովի հանդիպումների արժեքը։ Շատ լավ պատրաստված ցուցադրման միջոցով ցույց տուր, թե ինչպես կարելի է հետաքրքրվողի հետ քննարկել հանդիպումների կարևորությունը՝ օգտվելով «Գիտություն» գրքի 17–րդ գլխի 6–8 պարբերություններից։
Երգ 8 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։