Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. օգոստոս. կարելի է գործածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից ցանկացածը. «Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Հարմար լինելու դեպքում կարելի է առաջարկել հետևյալ գրքույկները՝ «Գիրք բոլորի համար», «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում» և «Եհովայի վկաները 20–րդ դարում»։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Նոյեմբեր։ «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Եթե տանտերերն արդեն ունեն այդ հրատարկությունները, կարելի է առաջարկել 192 էջանոց ցանկացած գիրք։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը սեպտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Յուրաքանչյուր ժողով 2002 թ. ծառայողական տարվա համար կստանա բավարար քանակությամբ բլանկներ։ Խնդրում ենք դրանք գործածել խելամտորեն և միայն ըստ նպատակի։
◼ Սկսած այս տարվանից՝ Ռահվիրայական ծառայության դպրոցին չեն կարող մասնակցել 16 տարեկանից ցածր ընդհանուր ռահվիրաները, եթե սեպտեմբերին նրանց 16 տարին լրացած չլինի։ Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ անչափահաս երեխայի ծնողը նրա հետ կարող է սովորել միևնույն դասարանում։
◼ 2001 թ. օգոստոսի 31–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին պետք է կատարել ժողովում առկա գրականության ու պարբերագրերի տարեկան հաշվառումը։ Այն նման է ամսականին, որը կազմում է գրականությունը կոորդինացնող եղբայրը, միայն թե ընդհանուր թվերն անցկացվում են «Գրականության հաշվառում» (S(d)-18) բլանկի մեջ (ռուս.)։ Պարբերագրերի ընդհանուր թիվը կարելի է իմանալ յուրաքանչյուր ժողովի պարբերագրերի համար պատասխանատու եղբորից, որը գրականության խմբի անդամներից մեկն է։ Յուրաքանչյուր ժողով կստանա «Գրականության հաշվառում» (S(d)-18) բլանկի 3–ական օրինակ։ Եթե գրականության խմբում ընդգրկված են մի քանի ժողովներ, «Գրականության հաշվառում» բլանկը լրացնում է միայն կոորդինացնող ժողովը։ Կոորդինացնող բոլոր ժողովները բլանկի բնօրինակը պետք է ուղարկեն Ընկերություն սեպտեմբերի 6–ից ոչ ուշ։ Երկրորդ օրինակը պահվում է ժողովի քարտարկղում, իսկ երրորդը կարելի է որպես սևագիր օրինակ օգտագործել։ Կոորդինացնող ժողովի քարտուղարը պետք է հետևի հաշվառման ընթացքին։ Հաշվառումն ավարտելուց հետո բլանկի տակ ստորագրում են կոորդինացնող ժողովի քարտուղարը և նախագահող վերակացուն։
◼ Սկսած 2001 թ. հուլիսի 15–ի համարից՝ «Դիտարանը» սանգո լեզվով լույս կտեսնի ամիսը երկու անգամ։ Բացի այդ, 2001 թ. սեպտեմբերի 1–ի համարից սկսած՝ «Դիտարանը» սվահիլի լեզվով ամիսը երկու անգամ լույս կտեսնի որպես խոշորատառ հրատարակություն։
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
«Սուրբ գրությունների Նոր Աշխարհ թարգմանություն» (ստանդարտ հրատարակություն, նշանը՝ bi12) — սեբուաներեն
«Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» (հատոր 1–ին) — չինարեն, չինարեն (պարզեցված)
««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» — թամիլերեն
«Աստծո առաջնորդությունը. Դրախտ տանող մեր ճամփան» — թաթարերեն
«Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը» — ուզբեկերեն
◼ Թողարկվել են նոր ձայներիզներ.
«Նախազգուշացնող օրինակներ» — էստոներեն
«Զգուշացեք, Եհովայից հեռանալով, հավատը կորցնելուց» — կորեերեն
«Գնահատենք մեր հոգևոր ժառանգությունը» — պորտուգալերեն
◼ Թողարկվել են նոր տեսաերիզներ.
«Հավատարիմ՝ հալածանքների ներքո. Եհովայի վկաները Սովետական Միությունում» (նշանը՝ vcut, առարկա №2312, այս տեսաերիզում նկարագրվում է մեր եղբայրների պատմությունը Ռուսաստանում։ Ներկայումս այն թողարկվել է միայն ռուսերեն լեզվով) — ռուսերեն