Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2001 թ. մայիսի 7–ով սկսվող շաբաթից մինչև օգոստոսի 20–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում։ Կրկնության ժամանակ աշխատիր առանձին թղթի վրա հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Նէեմիա 2։4–ում արձանագրված աղոթքը վերջին պահին ասված հուսահատական խոսքեր էին։ [1, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86 1.6, էջ 29, պ. 8] Սխալ է։ Նեեմիան մի որոշ ժամանակ էր արդեն, ինչ «ցերեկ եւ գիշեր» աղոթում էր Երուսաղեմի ամայացած վիճակի մասին (1։4, 6). այս անգամ, օգտվելով առիթից, նա դարձյալ աղոթեց՝ կատարելով մի բան, որը կրկնել էր շատ անգամներ։
2. Հունարեն «եկլեսիա» բառը թարգմանվել է որպես «ժողով», որն ունի միասնականության և փոխադարձ աջակցության իմաստը։ [2, w99-U 5.15, էջ 25, պ. 4] Ճիշտ է։
3. Փարավոնը բոլորովին չէր կամենում, որ Հովսեփի ընտանիքը տեղափոխվեր Եգիպտոս։ [8, my 25] Սխալ է։ Նա ուրախ էր Հովսեփի ընտանիքի տեղափոխման համար (տե՛ս Ծննդոց 45։16–20)։
4. Իր ապրած օրերում Հոբը միակ մարդն էր, որ հավատարիմ էր Եհովային (Յոբ 1։8)։ [6, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w92-U 1.8, էջ 31, պ. 3, 4] Սխալ է։ Թեև Հոբի նման ուղղամտությամբ ավելի աչքի ընկնող մեկը չկար, բայց Եղիուսը, որը հանդիմանեց Հոբին, նույնպես մեծարում էր ճշմարիտ Աստծուն, իսկ վերջինս նրան ընդունում էր որպես հավատարիմ ծառա. հնարավոր է, որ Աստծուն հավատարիմ ուրիշ ծառաներ էլ լինեին։
5. Այն փաստը, որ Սողոսը, կամ՝ Պողոսը, իր նյութական կարիքները բավարարելու նպատակով վրանագործությամբ էր զբաղվում, ցույց է տալիս, որ նա ցածր խավի ներկայացուցիչ էր (Գործք 18։2, 3)։ [7, w99-U 15.5, էջ 30, պարբ. 2 – էջ 31, պ. 1] Սխալ է։ Պողոսը Հռոմի քաղաքացի էր, իր գրություններում երևում է նրա՝ հունարենի գերազանց իմացությունը, նա կրթություն էր ստացել մեծարգո ուսուցիչ Գամաղիելի մոտ (Գործք 22։3, 27)։
6. Չնայած Դավիթը լուրջ մեղքեր գործեց, բայց քանի որ նա զղջաց, նաև նրա լավ հատկությունների համար Եհովան նրա մասին ասաց, որ նա «բոլոր սրտով [իրեն] հետեւում [էր]» (Գ Թագ. 14։8)։ [9, w99-U 15.6, էջ 11, պարբ. 5] Ճիշտ է։
7. Բացառությամբ այն դեպքերի, երբ մեր տված խոստումը հակասում է Աստվածաշնչին՝ պետք է մեր ուժերից եկած ամեն բան անենք մեր խոստումները կատարելու համար, նույնիսկ եթե հետագայում պարզվի, որ դրանք դժվար է իրականացնել (Սաղ. 15։4)։ [13, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w90 1.5, էջ 30, պարբ. 5] Ճիշտ է։
8. Սաղմոս 22։1–ը ցույց է տալիս, որ Դավիթը ճնշման ներքո որոշ ժամանակով կորցրեց իր հավատը։ [14, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86 1.12, էջ 30, պ. 19] Սխալ է։ Այն, որ Դավիթը ծանր հանգամանքների ներքո արձագանքեց այնպես, ինչպես որ իր պարագայում ցանկացած մեկը կաներ, չի խոսում նրա թերահավատության մասին, քանի որ նա շարունակում էր վստահությամբ աղոթել փրկության համար (Սաղ. 22։16–19)։
9. Քրիստոնյան գուցե «վայր ընկնի» անհաջողության, հիասթափության, իրավական կամ ֆինանսական առումով փոփոխությունների պատճառով, բայց Եհովայի և նրա անձնվեր երկրպագուների օգնության շնորհիվ նա հոգևորապես «չի կործանուիլ» ամբողջությամբ (Սաղ. 37։23, 24)։ [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w87-U 1.4, էջ 22, պ. 14] Ճիշտ է։
10. Երբ Մովսեսը երեք ամսական էր, մայրը նրան դրեց մի անջրանցիկ զամբյուղի մեջ, ապա այն տեղավորեց Նեղոս գետի երկայնքով աճող բարձր խոտերի մեջ։ [11, my 28] Ճիշտ է (տե՛ս Ելից 2։2, 3)։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Ինչպե՞ս էին Եզրասն ու իր օգնականները Օրենքի ‘բացատրությունը տալիս’ (Նէեմ. 8։8)։ [2, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86 1.6, էջ 30, պ. 4] Առոգանությամբ և ճիշտ շեշտադրումով ընթերցելուց բացի՝ Եզրասն ու իր օգնականները բացատրում էին Օրենքը և ցույց տալիս, թե ինչպես կարելի է կիրառել Օրենքի սկզբունքները, որպեսզի ժողովուրդը ավելի լավ ըմբռներ այն։
12. Ինչի՞ արդյունքն է «Տիրոջ ուրախությունը» (Նէեմ. 8։10)։ [2, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86 1.6, էջ 30, պ. 9] Ինչպես երևում է համատեքստից, «Տիրոջ ուրախությունը» Աստծո Խոսքն ըմբռնելու, այն անձամբ կիրառելու և աստվածապետական առաջնորդությանը հետևելու արդյունքն է։
13. Ինչո՞ւ օրհնվեցին այն մարդիկ, «որ յօժարութեամբ համաձայնեցին բնակուել Երուսաղէմում» (Նէեմ. 11։2)։ [3, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86 1.6, էջ 30, պ. 12] Իրենց ժառանգած նյութական կարողությունները թողնելն ու Երուսաղեմ տեղափոխվելը որոշակի ծախսերի ու անհարմարությունների պատճառ էր դառնալու. նաև հնարավոր էր, որ այդ քաղաք տեղափոխվողները վտանգների ենթարկվեին. դա արժեքավոր զոհողություն էր, ինչի համար էլ նրանք օրհնվեցին։
14. Ինչո՞ւ էր Եսթերը դանդաղում իր հատուկ մտադրության մասին թագավորին հայտնել (Եսթեր 5։6–8)։ [5, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86-U 15.3, էջ 21, պ. 18] Դա անբավարար քաջության արտահայտում չէր, քանի որ մինչ այդ նա արդեն իր կյանքը վտանգի էր ենթարկել՝ թագավորին դիմելու փորձ անելով. հավանաբար, նա ուզում էր նախ թագավորի բարեհաճությանն արժանանալ. նաև որոշակի դեր էր խաղում Աստծո առաջնորդությունը, քանի որ այդ ընթացքում որոշ իրադարձություններ տեղի ունեցան (էությունը բավական է)։
15. Ո՞ր երկու կարևոր հարցերին է պատասխանում «Յոբ» գիրքը։ [6, bsi01 էջ 18, պ. 1] Այն պատասխանում է հետևյալ հարցերին՝ ինչո՞ւ են անմեղ մարդիկ տառապում, և ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ չարությունը երկրի վրա գոյատևի։
16. Ինչո՞ւ Եղիփազի խորհուրդը վհատեցրեց Հոբին և չոգևորեց նրան (Յոբ 21։34; 22։2, 3)։ [9, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w95-U 15.2, էջ 27, պ. 5, 6] Քանի որ այն հիմնված էր Եղիփազի անձնական հայացքների վրա և ոչ թե՝ աստվածային իմաստության. այն ճշմարիտ չէր և բխում էր սխալ ենթադրություններից։
17. Ի՞նչ է սաղմոսը։ [12, bsi01 էջ 21, պ. 2] Սաղմոսը հոգևոր երգ է կամ բանաստեղծություն, որն օգտագործվում է Աստծո երկրպագության և փառաբանության մեջ։
18. Ի՞նչ «ունայն» բաներ են «մտածում» ազգերը՝ համաձայն Սաղմոս 2։1–ի։ [12, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86 1.12, էջ 30, պ. 5] Ազգերը, սկսած 1914 թ.–ից, «մտածում» են իրենց հեղինակությունն ու իշխանությունը պահպանելու մասին՝ փոխանակ Հիսուս Քրիստոսին՝ Եհովայի օծյալ Թագավորին ընդունելու։
19. Ի՞նչ դաս կարող ենք սովորել անաչառության վերաբերյալ Փիլիպպոսի՝ սամարացիներին և եթովպացի ներքինուն քարոզելու դեպքերից (Գործք 8։6–13, 26–39)։ [15, w99-U 15.7, էջ 25, պ. 2] Երբեք չպետք է ենթադրենք, որ որոշակի ազգի, ռասայի կամ սոցիալական ծագում ունեցող մարդկանց չի հետաքրքրի բարի լուրը. մենք պետք է Թագավորության ավետիսը հաղորդենք «բոլոր» մարդկանց (Ա Կորնթ. 9։19–23)։
20. Ինչպե՞ս Հոբն արտահայտեց իր վստահությունը, թե Աստված կարող էր իրեն հարություն տալ գեղեզմանից, ինչը նրա խնդիրներից ձերբազատվելու վայր էր (Յոբ 14։7, 13–15)։ [7, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w00-U 15.5, էջ 27, պ. 7 – էջ 28, պ. 1] Հոբը խոսում էր մի ծառի (գուցե ձիթենու) մասին, որը կարող էր կտրվել կամ էլ թառամել երկարատև երաշտի պատճառով, բայց հետագայում՝ կրկին բողբոջ տալ։
Լրացրու բաց թողնված բառը(երը) կամ արտահայտությունը.
21. Եսթեր 8։17–ն ասում է, որ ժողովրդից շատերը «հրէայ էին դառնում». նմանապես և այսօր օծյալ մնացորդի կողմն է դիրք բռնել «այլ ոչխարների» «մի մեծ բազմութիւն» (Յայտն. 7։9, Յովհ. 10։16; Զաք. 8։23)։ [5, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86-U 15.8, էջ 22, պ. 14]
22. Ճշմարիտ քրիստոնյաները չեն տոնում Սուրբ Ծնունդը կամ կրոնական կեղծ հավատալիքների վրա հիմնված այլ տոներ, քանի որ Եհովա Աստծո հանդեպ բացարձակ նվիրվածություն են ցուցաբերում. նրանք չեն նշում նաև այնպիսի տոնակատարություններ, որտեղ աստվածացվում են անկատար մարդիկ կամ ժողովուրդներ։ [14, kl էջ 126, պ. 16]
23. Եգիպտոսում Հովսեփը ծառայում էր Պետափրեսին։ [5, my 22]
24. Հաղորդակցությունը հնարավոր է օգտավետ դառնա շնորհիվ վստահության, անկեղծության ու փոխադարձ հասկացողության, և այս հատկությունները դրսևորվում են այն դեպքում, երբ ամուսնությունը դիտվում է որպես ամբողջ կյանքի տևողություն ունեցող միություն, և երբ ամուսիններն անկեղծորեն ձգտում են ընտանեկան բարեկեցության հասնել։ [14, w99-U 15.7, էջ 21, պ. 3]
25. Շրջապատի մարդկանց դրական ազդեցությունը կարող է օգնել մեզ կյանքում գործադրել բարոյական ու հոգևոր պահանջները և այդպես ծառայել Եհովային ամբողջ հոգով։ [16, w99-U 1.8, էջ 24, պ. 3]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Այն, որ Մուրթքեն «նստում էր թագաւորի դռանը», ցույց է տալիս, որ նա (թագավորի թիկնապահն էր; Ասուերոս թագավորի պալատականներից էր; սպասում էր թագավորին այցելելու) (Եսթեր 2։19, 20)։ [4, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86 15.8, էջ 21, պ. 9]
27. Ինչպես արձանագրված է Յոբ 19։25–27-ում, Հոբը հավատում էր, որ ‘կտեսնի Աստծուն’ (նրա հաճությանը կարժանանա՝ տեսիլք ստանալով; երկնային կյանքի հարություն կստանա; իր հասկացողության աչքերը կբացվեն Եհովայի մասին ճշմարտությունը «տեսնելու» համար)։ [8, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w95 1.3, էջ 25, պ. 17]
28. Հոբին հիշում են ամենաշատը նրա (սիրո; բարության; համբերատարության) համար (Յակ. 5։11)։ [11, bsi01 էջ 20, պ. 41]
29. Սաղմոսները գրվել են մոտավորապես (երեք հարյուր; հինգ հարյուր; հազար) տարվա ընթացքում։ [12, bsi01 էջ 22, պ. 4]
30. (Դավիթն; Ասափն; Եզրասն) է, ակներևաբար, «Սաղմոսներ» գիրքը վերջնական տեսքի բերել։ [13, bsi01 էջ 22, պ. 6]
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Սաղ. 19։7; Նէեմ. 3։5; Սաղ. 12։2; Առակ. 3։9, 10;
31. Մենք պետք է պատրաստ լինենք՝ մեզ ներկայացնելու և, հպարտություն դրսևորելով, չմերժենք կատարել ծանր աշխատանքը՝ այն մեր արժանապատվությունից ցածր դասելով։ [Նէեմ. 3։5] [1, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86-U 15.7, էջ 10, պ. 12, 19]
32. Եհովան մեզ կօրհնի այն բանի համար, որ մենք տալիս ենք մեր ժամանակը, եռանդը և մեր ունեցած միջոցները, այդ թվում նաև՝ դրամական, որպեսզի աջակցություն ցույց տանք ճշմարիտ երկրպագությանը։ [Առակ. 3։9, 10] [10, kl էջ 120, պ. 8]
33. Եթե մենք ցանկանում ենք Աստծո բարեկամը դառնալ, պետք է անկեղծ լինենք։ [Սաղ. 12։2] [13, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w90 1.5, էջ 28, պ. 7]
34. Աստծո օրենքներին ենթարկվելը կենդանություն է պարգևում անհատին և նպաստում նրա բարեկեցությանը։ [Սաղ. 19։7] [14, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w00 1.10, էջ 13, պ. 4]