Հուլիս ամսվա ծառայողական հանդիպումները
Հուլիսի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 222
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
17 րոպե. Ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները։ Ծառայողական վերակացուի ելույթը և հարցազրույցը։ Հայտնիր ձեր ժողովի՝ ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունների արդյունքների մասին։ Հարցազրույց անցկացրու տարբեր քարոզիչների հետ, որոնք ապրիլին լրացուցիչ ջանքեր են գործադրել ծառայության մեջ։ Խնդրիր նրանց պատմել, թե ուրախության ինչ զգացում են ապրել քարոզչության մեջ լիարժեք մասնակցություն ունենալուց, նաև այն մասին, թե ինչ են անում միշտ ծառայությամբ զբաղված լինելու համար (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ.–ի մարտի համարի ներդիրը, պարբ. 28–30)։
20 րոպե. «Խմբակային քարոզչության օգուտները»։a Ընդգրկիր նաև ունկնդիրների մեկնաբանությունները, թե ինչու է նրանց դուր գալիս խմբակային քարոզչությունը։
Երգ 34 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 10
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Երիտասարդնե՛ր, հաշվարկեք ապագայի ձեր հեռանկարների «գինը»։ Հայրն իր անչափահաս որդու կամ դստեր հետ դիմում է մի երեցի, որն աշխատանքի բնագավառում մեծ փորձ ունի։ Երկու շաբաթ առաջ Ծառայողական հանդիպմանը ներկայացված նյութի շուրջ խորհրդածելուց հետո (այնտեղ քննարկվում էր մասնագիտություն ընտրելու հարցը), պատանին լրջորեն մտածում է ընդհանուր ռահվիրայություն սկսելու մասին, սակայն չգիտի՝ ինչպես վարվի, որպեսզի կարողանա հոգալ իր նյութական կարիքները։ Երեցը շեշտում է հավասարակշռված տեսակետ ունենալու կարևորությունը («Դիտարան» 1999 թ., սեպտեմբերի 1, էջ 21, պարբ. 13)։ Իմաստուն որոշում է որևէ կրթություն ստանալը, ինչը հնարավորություն կտա անհատին հոգ տանել իր մասին։ Շատերին բավականին հեշտությամբ է հաջողվել ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնց տիրապետելու համար նվազագույն ժամանակ և գումար է պահանջվել («Դիտարան» 1996, մայիսի 1, էջ 11, «Երիտասարդների հարցերը», էջ 178, ռուս.)։ Ապա նրանք միասին քննարկում են «Արթնացե՛ք» պարբերագրի 1996 թ.–ի մարտի 8–ի համարում (էջ 9–11, ռուս.) ընդգրկված նյութը, ինչպես նաև մի քանի գործնական խորհուրդներ հարմար աշխատանք գտնելու վերաբերյալ։
20 րոպե. «Եհովայի վկաներ. ովքե՞ր են. ինչի՞ն են հավատում» (ռուս.)։ Քննարկում ունկնդիրների հետ և ցուցադրում։ Ներկայացրու գրքույկը և բացատրիր, թե ինչպես կարելի է այն գործածել՝ մեր և մեր կատարած աշխատանքի մասին տեղեկություն տալու նպատակով։ Գրքույկում խոսվում է այն մասին, թե ո՛վ ենք մենք (էջ 3–5), նշվում են որոշ տեղեկություններ մեր ժամանակակից պատմությունից և գործունեությունից (էջ 6–11), թվարկվում են ուրիշ կրոններից մեզ զատորոշող հավատալիքներ (էջ 12–14), խոսվում է բարի լուրի մասին, որը մենք քարոզում ենք, նաև ասվում է, թե ինչպես ենք քարոզում (էջ 15–21), մատնանշում է այն օգուտները, որ մեր գործունեությունը բերում է հասարակությանը (էջ 22–24), ներկայացնում է մեր կազմակերպությունը որպես միջազգային ընկերություն (էջ 25, 26) և պատասխանում է այն հարցերին, որոնք առհասարակ տրվում են Վկաների մասին (էջ 27–31)։ Ցուցադրում, որտեղ մի քարոզիչ սույն գրքույկի օգնությամբ պատասխանում է 29–րդ էջի հարցերից մեկին՝ ուղղված հարցասեր տանտիրոջ կողմից, որից հետո քարոզիչը առաջարկում է գրքույկի ետևի կազմի վրայի հրավերը։ Խրախուսիր բոլորին գործածել տվյալ գրքույկը՝ ոչ Վկա հարազատներին մեր մասին տեղեկացնելու համար, հետաքրքրելու նրանց, ում կրկնակի այցելում ենք, ինչպես նաև Աստվածաշունչն ուսումնասիրող անհատներին դեպի կազմակերպություն քայլեր կատարելու։
Երգ 114 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 57
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Ուսումնասիրում ենք «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը»։b Ոգևորություն ներշնչիր ներկաների մեջ գրքի ուսումնասիրության նկատմամբ. ուսումնասիրությունը կսկսվի հուլիսի 30–ով սկսվող շաբաթից։ Հորդորիր բոլորին կանոնավորաբար հաճախել ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումներին։
Երգ 34 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 27
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հուլիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
20 րոպե. Երիտասարդնե՛ր, խորաթափանց եղեք մասնագիտություն ընտրելու հարցում։ Երեցը զրուցում է մի քանի ծնողների և նրանց պատանի զավակների հետ լրացուցիչ կրթություն ստանալու մասին։ Քննարկում է «Դիտարանի» 1999 թ.–ի սեպտեմբերի 1–ի համարի 25, 26 էջերում (պարբ. 11–13) զետեղված նյութը և շեշտում, թե ինչո՛ւ պետք է լիաժամ ծառայությունը առաջնային տեղ զբաղեցնի նրանց պլաններում («Դիտարան», 1997 թ., ապրիլի 1, էջ 15, 16, պարբ. 13–15)։ Ապա բոլորով նկատի են առնում մեկ այլ խորհուրդ «Արթնացե՛ք» պարբերագրից (1998 թ., մարտի 8, էջ 20, 21, ռուս.) և ընդգծում են, որ լրացուցիչ կրթության օգուտներն ու վնասները կշռադատելիս խորաթափանցություն ցուցաբերելը կարևոր է։ Նաև նշում են, որ հարկավոր է այնպիսի կրթություն ստանալ, որ անհատը ի վիճակի լինի իր կարիքները հոգալ և, միևնույն ժամանակ, եռանդուն մասնակցություն ունենալ ծառայության մեջ։ Նրանք համաձայնում են, որ պետք է առաջնորդվել Հիսուսի հորդորով, որն է՝ Թագավորության շահերն առաջին տեղում դասելը (Մատթ. 6։33)։
15 րոպե. «Բարի լուր բոլոր ազգերի համար»։ Քննարկում ունկնդիրների հետ և ցուցադրում։ Մեր երկրում գնալով մեծանում է օտար լեզուներով խոսող մարդկանց թիվը։ Ցույց տուր, թե ինչպես կարող ենք վկայություն տալ այդպիսի մարդկանց՝ գործածելով «Բարի լուր բոլոր ազգերի համար» (ռուս.) վերնագրով գրքույկը։ Ամփոփիր «Ինչպես գործածել գրքույկը» վերնագրի տակ տեղ գտած նյութը (էջ 2) և գրքույկից ընթերցիր ձեր լեզվով տրված մատուցումը։ Ցուցադրիր, թե ինչպես վարվել, երբ դուռը բացում է օտարախոս անձնավորություն։ Պատմիր դեպքեր, երբ ձեր ժողովի տարածքում հաջողվել է նմանօրինակ վկայություն տալ (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ.–ի փետրվարի համարի ներդիրը, պարբ. 9, 10)։
Երգ 57 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 212
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք տեղի են ունեցել նահանգային համաժողով գնալու ճանապարհին, ոչ Վկա բարեկամներին այցելելիս կամ արձակուրդի ընթացքում ոչ պաշտոնական վկայություն տալիս։
10 րոպե. «Նոր շրջանային համաժողովի ծրագիրը»։ Ելույթ։ Հայտարարիր հաջորդ շրջանային համաժողովի ամսաթիվը։ Բոլորը պետք է հատուկ ջանքեր գործադրեն Աստվածաշունչն ուսումնասիրող անհատներին հրավիրելու ուղղությամբ։ Խրախուսիր չմկրտված քարոզիչներին լրջորեն մտածել Եհովային իրենց նվիրումը մկրտությամբ խորհրդանշելու մասին։ Հորդորիր բոլորին համաժողովի յուրաքանչյուր օրվա ծրագրի երկու մասերին էլ ներկա գտնվել։
20 րոպե. «Մի՛ վարանեք»։c Եթե ժամանակը ներում է, պատմիր դեպքեր «Դիտարանից» (1999 թ., դեկտեմբերի 15, էջ 25, ռուս.)։
Երգ 63 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։