Մայիս ամսվա ծառայողական հանդիպումները
Մայիսի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 81
6 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
9 րոպե. Ի՞նչ եք պլանավորում անել ամռան ամիսներին։ Մի երեց կամ ծառայողական օգնական իր ընտանիքի հետ քննարկում է ամռան ամիսների իրենց պլանները։ Նրանք խոսում են նահանգային համաժողովի բոլոր մասերին ներկա լինելու, ենթառահվիրայության և գուցե արձակուրդ վերցնելու ու նաև որոշ ժամանցների մասին։ Նրանք բոլորն էլ ընդունում են, որ պետք չէ անփույթ վերաբերմունք ցույց տալ աստվածապետական գործունեությունների նկատմամբ, ինչպես օրինակ, ժողովի հանդիպումներին հաճախելու, քարոզչական գործունեությանը մասնակցելու և ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելու, նույնիսկ այն դեպքերում, երբ ճանապարհորդում են։ Նրանք միջոցներ կձեռնարկեն, որպեսզի քարոզչական ծառայության հաշվետվությունները ժամանակին հանձնեն քարտուղարին՝ անկախ այն բանից՝ տանն են լինելու այդ ամիսներին, թե՝ տնից հեռու։
14 րոպե. «Համաժողովները՝ ուրախության ժամանակ»։ Երեցի ելույթը։ Պատմիր, թե ինչու էր Եհովայի ժողովուրդը մեծ հավաքույթներ անցկացնում աստվածաշնչյան ժամանակներում, և ինչու են դրանք այսօր նույնքան օգտակար։ Այդ համաժողովները ոգևորիչ ու թարմացուցիչ հաղորդակցության, ինչպես նաև կենսականորեն կարևոր հոգևոր կերակուր ստանալու առիթներ են։ Շեշտիր, որ յուրաքանչյուրի համար շատ կարևոր է նահանգային համաժողովի երեք օրերին էլ ներկա լինել։
16 րոպե. «Կազմակերպված լինենք «պարկեշտութեամբ եւ ըստ կարգի»»։a Թվարկիր մի քանի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են համաժողովներ կազմակերպելու համար։ Ընդգծիր, որ շատ կարևոր է համագործակցության ոգի ցուցաբերել բոլոր այն միջոցառումների ժամանակ, որոնք կազմակերպվում են մեր օգտի համար։ Թվարկիր կերպեր, որոնցով մենք բոլորս կարող ենք պատշաճ հարգանք ցուցաբերել և խուսափել անհարկի խնդիրներից։
Երգ 162 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 38
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
17 րոպե. «‘Լսեք և ավելացրեք ուսումը’»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Բացատրիր, թե ինչու է համաժողովին տրված ուսուցումը համարվում կենսական, հոգևոր կերակուր, որի կարիքը մենք զգում ենք։ Նշիր, թե ինչքան շատ ժամանակ և ջանքեր են պահանջվում այդպիսի ծրագիր ներկայացնելու համար։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել, թե յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որպեսզի ծրագրից մեծագույն օգուտներ ստանան թե՛ ինքը, թե՛ ուրիշները։ Շեշտիր, թե ինչու է անհրաժեշտ, որ, մինչև յուրաքանչյուր մասի սկսվելը, բոլորս արդեն նստած լինենք մեր տեղերում։
18 րոպե. «Բարի՛ն գործենք և գովասա՛նք ստանանք»։b Բացատրիր՝ ինչու պետք է շատ ուշադիր լինենք համաժողովի ընթացքում։ Ականատեսների դրական կարծիքները կարող են լրացուցիչ վկայություն լինել Թագավորության մասին, մինչդեռ քննադատական դիտողությունները կարող են վանել մարդկանց։ Նշիր, թե ինչ հատուկ քայլեր են մեզանից ակնկալվում, որոնց շնորհիվ կարելի է տեսնել մեր քրիստոնեական հատկություները, այդ թվում նաև ուրիշների հանդեպ մեր անկեղծ հոգատարությունը։
Երգ 150 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 77
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու մայիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ «Հարցերի արկղ»։
15 րոպե. Տեղական կարիքներ։
17 րոպե. ««Աստուծոյ խօսքը.... զօրաւոր [է]»։c Ընդգրկիր լավ պատրաստած երկու ցուցադրում և ցույց տուր, թե ինչպես կարելի է կարճ մատուցումներով մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել Աստծո Խոսքի վրա։
Երգ 81 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 21
12 րոպե. Տեղական հայտարարություններ և դեպքեր քարոզչական ծառայությունից։
15 րոպե. «Լիարժեք մասնակցություն ունենանք հնձի մեջ»։d Չորրորդ պարբերությունը քննարկելիս պատմիր նաև «Դիտարանի» 1996–ի դեկտեմբերի 1–ի համարում զետեղված օրինակը (էջ 29, պարբ. 10) և ցույց տուր, թե ինչ են անում ոմանք՝ իրենց ծառայությունը ընդլայնելու համար։
18 րոպե. ««Մենք մեր ժողովի տարածքը արդեն շատ ենք քարոզել»»։e Անցկացնում է ծառայողական վերակացուն։ (Այն ժողովները, որոնք հազվադեպ քարոզվող տարածք ունեն, կարող են քննարկել «Պարբերաթերթերը Թագաւորութիւնը կը Ծանուցանեն» հոդվածը՝ զետեղված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998–ի ապրիլի համարում)։ Քննարկիր՝ ինչ կարող է անել ժողովը, որպեսզի ավելի հիմնավոր վկայություն տա տարածքում քարոզելիս։ Պատմիր դեպքեր «1997 թ. տարեգիրքը» հրատարակությունից (էջ 204, ռուս.) և «Դիտարանից» (1996 թ., փետրվարի 15, էջ 26, ռուս.)։ Շեշտիր տնետուն ծառայության ժամանակ մանրամասն նշումներ կատարելու, այցելելու այն բնակարանները, որտեղ տանտերերը տանը չեն եղել, և առանց հետաձգելու կրկնակի այցելություններ կատարելու կարևորության մասին։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
d Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
e Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։