Փետրվար ամսվա ծառայողական հանդիպումները
Փետրվարի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 129
10 րոպե. Տեղական և ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Փառաբանիր Եհովային բարի գործերով»։a
20 րոպե. «Ինչպես համոզել մարդկանց»։ Գրքի ուսումնասիրության ղեկավարներից մեկի և մի ռահվիրայի կամ ծառայության մեջ արդյունավետ քարոզչի հետ քննարկում, որը հիմնված է տվյալ հոդվածի վրա, ինչպես նաև «Դիտարանի» 1998 թ. հունիսի 1–ի համարի 29–31 էջերից ընտրված կետերի։ Վերլուծիր 31–րդ էջի շրջանակը՝ «Ուսումնասիրող անհատի սրտին հասնել» վերնագրով։ Ընդգծելով տեղի տարածքում ընդունված կրոնական կեղծ հավատալիքներից որևիցե մեկը՝ քննարկիր, թե ինչպես կարելի է անհատի հետ զրուցելիս համոզիչ բացատրություն տալ Աստվածաշնչից տվյալ հարցի վերաբերյալ։
Երգ 33 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 127
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ «Հարցերի արկղ»։
10 րոպե. Տեղական կարիքներ։
22 րոպե. «Պատմեք Եհովայի անվան ու նրա գործերի մասին»։b Երեցը ներկայացնում է հատուկ պլանները, որոնք նախատեսված են ժողովում մարտ և ապրիլ ամիսների համար՝ քարոզչությունը ծավալելու նպատակով, նաև խրախուսում է բոլորին, որպեսզի հնարավորին չափ շատ քարոզիչներ ծառայեն որպես ենթառահվիրա։ Մի քանի քարոզիչներ, ովքեր նախորդ տարվա ապրիլին ծառայել են որպես ենթառահվիրա, պատմում են, թե բավարարվածության ինչպիսի զգացում է պատճառել իրենց այդ ծառայությունը։ Շեշտիր, որ հարկավոր է օգնություն ցույց տալ ոչ ակտիվ դարձած յուրաքանչյուր քարոզչի, որը կարող է մասնակցել քարոզչությանը, նորից միանալ մեզ ծառայության մեջ, նաև պետք է աջակցել երեխաներին և Աստվածաշնչի աշակերտներին չմկրտված քարոզիչ դառնալու հարցում (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2000 թ. նոյեմբերի թողարկման մեջ «Հարցերի արկղը»)։
Երգ 27 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 212
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու փետրվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
15 րոպե. «Գիտություն» գիրքն առաջարկելու մատուցումներ։ Որևէ մատուցում հիշո՞ւմ ես մարտին գիրքն առաջարկելու համար։ Եթե աչքի անցկացնես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի նախկին թողարկումների վերջին էջերը, կգտնես առաջին այցելության մատուցումներ, որոնցից շատերի համար նաև կրկնակի այցելությունների առաջարկներ է տրվում։ Ներկայացրու առաջարկվող այդ մատուցումներից մի քանիսը (1995–ի դեկտեմբերի, 1996–ի մարտի, հունիսի, նոյեմբերի, 1997–ի հունիսի և 1998–ի մարտի համարների ռուսերեն թողարկումները)։ Ցուցադրիր 1996–ի նոյեմբերի համարում տրված երկու մատուցումները, որոնցով կարելի է միանգամից Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Հորդորիր յուրաքանչյուրին հատուկ ջանքեր գործադրել նոր ուսումնասիրություններ սկսելու ուղղությամբ։
20 րոպե. «Ինչպես քարոզել բնակելի շենքերում»։c Հարց ու պատասխանով քննարկում՝ հիմնված ներդիրի 1–24-րդ պարբերությունների վրա։
Երգ 38 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 81
5 րոպե. Տեղական հայտարարություններ։
18 րոպե. «Եհովան զորացնում է մեզ»։d Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել, թե ինչպես կարելի է կիրառել սուրբգրային համարները։
22 րոպե. «Ինչպես քարոզել բնակելի շենքերում»։ Ծառայողական վերակացուի ելույթը, որն ընդգրկում է 25–43-րդ պարբերությունները։ Մեկնաբանիր սխեմաները և հարմարեցրու տեղի պայմաններին։
Երգ 143 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
d Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։