Հունվար ամսվա ծառայողական հանդիպումները
Հունվարի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 81
7 րոպե. Տեղական և ընտրովի հայտարարություններ՝ «Մեր թագավորական ծառայությունից»։
18 րոպե. Ինչպես մատուցում պատրաստել։ Ելույթ և ցուցադրումներ։ Ներկայացրու «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույց» գրքույկի 2–րդ էջում գտնվող հիմնական կետերը։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է մեր խոսելաոճին, անձնավորությանը և տարածքին համապատասխան մատուցում ընտրել։ Առաջարկիր մի քանի մատուցումներ, որոնք կարելի է օգտագործել «Աստված պահանջում է» գրքույկը ներկայացնելիս, և դրանցից մեկ–երկուսը պետք է ցուցադրել (տես «Մեր թագավորական ծառայության» 1997 թ. ապրիլի թողարկումը, էջ 8)։ Հորդորիր բոլորին արդյունավետ կերպով գործածել «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույց» գրքույկում և «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկներում տրված մատուցումները քարոզչության մեջ։
20 րոպե. «Եղիր ուշադիր ունկնդիր»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Ընդգրկիր մտքեր «Դպրոցի ուղեցույց» գրքից, էջ 27, 28, պարբ. 15–17 (ռուս.)։ Լսելու մեր կարողությունները կարող ենք ստուգել, եթե փորձենք վերհիշել մեր լսածը և տեսնենք, թե որքանով ենք հիշում։ Հրավիրիր ունկնդիրներին վերհիշել մի քանի ակնառու կետեր այսօրվա Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրից՝ ներկայացված Դպրոցի մասնակիցների կողմից։
Երգ 212 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 13
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ «Հարցերի արկղ»։
10 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. Գրությունները քննո՞ւմ ես ամեն օր։ Ելույթ և հարցազրույց։ «Դիտարանի» 1997 թ. հունվարի 1–ի համարից (էջ 14, 15) քննարկիր 12–14 պարբերությունները և ընդգծիր, որ իմաստուն է օրվա խոսքը ընտանիքով քննելը։ Հարցազրույց անցկացրու մի ընտանիքի անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրը վերհիշում է վերջերս քննարկված օրվա խոսքը, որը հատկապես օգտակար է եղել, և նշում է, թե ինչով էր օգտակար։ Շեշտիր, որ դա պետք է լինի ընտանեկան ուսումնասիրության կանոնավոր գրաֆիկի մի մասը, որը նախատեսված է ընտանիքին զորացնելու և քարոզչության մեջ եռանդը պահպանելու համար։
Երգ 172 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 10
7 րոպե. Տեղական հայտարարություններ։
13 րոպե. ««Թող.... փայլի ձեր լոյսը»»։a Ընդգրկիր նաև մեկնաբանություններ «Դիտարանի» 1997 թ. սեպտեմբերի 1–ի համարից, էջ 17, պարբ. 12, 13։ Խրախուսիր բոլորին, որպեսզի, օգտագործելով ամեն առիթ, վկայություն տան։
25 րոպե. Սիրալիր հայթայթումներ՝ մեր առողջության համար։ Փորձառու երեցի ելույթը։ Հանդիպումից հետո 18 տարեկան և դրանից բարձր այն մկրտված քարոզիչները, ովքեր ցանկանում են, կարող են ստանալ «Բժշկական դիրքորոշում» նոր բլանկը, իսկ 18 տարեկանից ցածր երեխաների ծնողները կարող են նրանց համար «Անձնական վկայական» բլանկը վերցնել։ Այդ փաստաթղթերը պարտադիր չէ լրացնել այսօր։ Որպեսզի այն իրավական ուժ ունենա, յուրաքանչյուր անհատ պետք է ուշադիր ծանոթանա դրան, ճշգրիտ տվյալներ գրանցի, նշի ամիս–ամսաթիվը, ապա ստորագրի ցանկացած երկու վկայի ներկայությամբ, որոնք կարող են իրենց ստորագրություններով հաստատել նրա կամքի գիտակից և կամավոր արտահայտման իրողությունը, ինչպես ներկայացված է փաստաթղթում։ Ստորագրելուց առաջ լավ կլինի նախ համոզվել, որ բլանկն ամբողջությամբ է լրացված։ Իրավաբանական տեսանկյունից՝ փաստաթղթի բովանդակությունը, ինչպես նաև տվյալ փաստաթուղթը պարտադիր բնույթ չեն կրում քարոզչի համար։ Օրենքով՝ յուրաքանչյուրն իրավունք ունի օգտվել կամ չօգտվել այդ բլանկներից կամ էլ, ըստ հայեցողության, փոխել տեքստի բովանդակությունը։ Բլանկը ներկայացվում է՝ հաշվի առնելով արյան փոխներարկման հարցում Եհովայի վկաների հայտնի դիրքորոշումը։ Այն օգնություն է հանդիսանում արյան փոխներարկման հետ կապ չունեցող որակելի բժշկական օգնություն ստանալու նրանց իրավունքի հարցում՝ հատկապես արտակարգ դեպքերում (Գործք 15։28, 29; Առակ. 22։3ա)։ Սակայն յուրաքանչյուր անհատ ինքնուրույն է որոշում կայացնում։ «Ինչպես կարող է արյունը փրկել քո կյանքը» (ռուս.) գրքույկում նշվում է, որ անկախ այն բանից «ծնող ես, թե հիվանդ, վերջնական արդյունքում որոշումը կայացնում ես ինքդ։ Ինչո՞ւ։ Քանի որ տվյալ դեպքում խոսքը քո (կամ երեխայիդ) օրգանիզմի, կյանքի, բարոյական չափանիշների և, ամենակարևորը, Աստծո հետ փոխհարաբերության մասին է»։ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն 18 տարին լրացած քաղաքացին իրավունք ունի իր բուժման վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու։ Ուստի, 18 տարին լրացած մկրտված քարոզիչը կարող է ինքնուրույն լրացնել իր փաստաթուղթը։ Իսկ 18 տարեկան և դրանից բարձր չմկրտված քարոզիչները կարող են իրենց հանգամանքներին և համոզմունքներին համապատասխան փաստաթուղթ կազմել՝ փոփոխություններ մտցնելով դրանց բովանդակության մեջ։ Երեխաների համար նախատեսված «Անձնական վկայականը» հիմնականում այն երեխաների համար է, որոնց երկու ծնողներն էլ Եհովայի վկաներ են։ Եթե ծնողը միայնակ է, կամ ծնողներից մեկը չի կիսում Եհովայի վկա հանդիսացող իր կողակցի տեսակետը, ապա բլանկի բովանդակությունը, ելնելով որոշակի հանգամանքներից, պետք է փոխել։ Այդ փաստաթուղթը Վկա չհանդիսացող ծնողին չի զրկում երեխայի բուժման հարցում իր տեսակետն ունենալու իրավունքից։ Բոլոր դեպքերում էլ, օրենքի տեսանկյունից, կարևորը երեխայի շահերն են։ Հարմարության համար քարոզիչները կարող են նախօրոք իրենց հանգամանքներին և համոզմունքներին համապատասխան լրացնել բլանկը և իրենց ընտրած վկաների ներկայությամբ ստորագրել այն։
Երգ 212 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 14
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հունվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Ներկայացրու փետրվար ամսին տարածելու համար նախատեսված գրականությունները՝ թվարկելով ժողովի պահեստում եղած գրքերը։
15 րոպե. Ավելի լավ ճանաչենք մեր Ստեղծիչին։ Ելույթ, որը հիմնված է «Դիտարանի» 1999–ի հուլիսի 1 (էջ 17) և 1999–ի հունիսի 15 (էջ 25, 26, ռուս.) համարների վրա, և նախապատրաստում է «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքի ժողովով ուսումնասիրությանը։ Հորդորիր երիտասարդներին մասնակցել Գրքի ուսումնասիրությանը ամեն շաբաթ անցկացվելիք այդ քննարկումներին։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք կանոնավորաբար հաճախել այդ հանդիպումներին և ձգտել հնարավորին չափ շատ բան սովորել մեր Մեծ Ստեղծիչի մասին։
20 րոպե. «Ծնողնե՛ր, ձեր զավակների մեջ օգտակար սովորություններ ներարկեք»։ Ելույթ և հարցազրույց ծնողների հետ, որոնց երեխաները բարգավաճում են հոգևորապես։ Ծնողները պատմում են, թե ինչ քայլեր են ձեռնարկել իրենց երեխաներին քարոզչական ծառայության մեջ ներգրավելու համար։ Եթե ժամանակը ներում է, խորհուրդներ ներկայացրու «Ընտանեկան Ուրախութիւն» գրքից, էջ 55–59։
Երգ 114 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 21
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. «Ուրախությամբ կատարող եղիր»։b Նշիր, թե ինչն է ուրախություն բերում Աստծո ծառայության մեջ, ինչպես տրված է «Դիտարանի» 1995 թ. ապրիլի 1–ի համարում, էջ 25–28, պարբ. 4, 7, 11, 13, 16։
20 րոպե. Օգտակար զվարճություններ կան։ Ընտանիքի անդամները քննարկում են «Արթնացե՛ք»–ի 1997 թ. մայիսի 22–ի համարում (ռուս.) տրված խորհուրդները։ Հորը մտահոգում է այն հարցը, թե ինչպիսի զվարճություններ են ընտրում ընտանիքի անդամները։ «Ի՞նչ է պատահել զվարճություններին» հոդվածը (էջ 4–7) հակիրճ ներկայացնելուց հետո նրանք կենտրոնանում են զվարճության մի քանի տեսակների վրա, որոնք օգտակար և բարերար կարող են լինել։ Քննարկիր «Մեր ծառայությունը» (ռուս.) գրքի 131, 132 էջերում տեղ գտած նյութը՝ «Հանգիստը» ենթավերնագրի տակ, և 134–136 էջերում զետեղված նյութը՝ «Ամեն բան Աստծո փառքի համար արեք» ենթավերնագրով։ Շեշտիր առաջնորդություն վերցնելու հարցում ծնողների դերի, ինչպես նաև ընտանիքի բարօրության համար անդամների համագործակցության անհրաժեշտության մասին։
Երգ 33 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։