Նոյեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Նոյեմբերի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 14
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
13 րոպե. Հարցերի արկղ։ Երեցի ելույթը։
22 րոպե. «Զարգացնենք «Թագավորության լուրը» № 36 թերթիկի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը»։ Հարց ու պատասխանով քննարկել 1–5 պարբերությունները։ Նշիր թերթիկներ չտարածված տարածքներում քարոզելու նպատակով ձեռնարկված քայլերի մասին։ Քննարկիր վերայցելությունների վերաբերյալ 7–րդ և 8–րդ պարբերություններում ներկայացված մատուցումները և ցուցադրիր յուրաքանչյուրը։ Ընդգծիր մարդկանց ցուցաբերած հետաքրքրությունը պահպանելու և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու ջանքերի կարևորությունը։ Ելույթը ավարտիր 9–րդ պարբերության և Աստվածաշնչից վկայակոչված համարների քննարկումով։
Երգ 63 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 162
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Հետաքրքիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել «Թագավորության լուրը» № 36 թերթիկը տարածելիս։ Նշիր տարածքում քարոզելիս նկատված լավ արդյունքների մասին։ Կա՞ր արդյոք մեկը, ով առաջին անգամ էր մասնակցում ծառայությանը։ Պատմիր, թե ինչ դրական արձագանքներ են տվել որոշ տանտերեր։ Հաջողվե՞լ է քարոզիչներին Աստվածաշնչի նոր ուսումնասիրություններ սկսել։ Եթե այո, ապա խնդրիր այդ քարոզիչներին պատմել, թե ինչպես է դա իրենց հաջողվել, կամ խնդրիր ցուցադրել։ Հիշեցրու բոլորին՝ զարգացնել բոլոր նրանց հետաքրքրությունը, ովքեր արդեն այն հանդես են բերել։
20 րոպե. «Շարունակենք քարոզել»։ Ելույթ և հարցազրույց։ Կան այնպիսի քարոզիչներ, ովքեր գրեթե իրենց ողջ կյանքի ընթացքում Եհովայի կազմակերպության մեջ են և չեն դադարում քարոզել։ Իրենց դրական տրամադրվածության շնորհիվ նրանք միշտ ուրախություն են գտնում քարոզչական գործում (տես «Գիտություն» գիրքը, էջ 179, պարբ. 20, և «Դիտարան» ամսագրի 1992 թ. օգոստոսի 1–ի համարը, էջ 19, 20, պարբ. 14, 15)։ Հրավիրիր տարիներ շարունակ քարոզչությանը ակտիվորեն մասնակցություն բերած որևէ քարոզչի՝ պատմելու, թե ինչն է մղել նրան հարատևել քարոզչության մեջ։
Երգ 57 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 47
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու նոյեմբեր ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Դեկտեմբերին տարածում ենք «Գիտություն» գիրքը։ Քարոզիչներից մեկը ցուցադրում է, թե ինչպես կարելի է գիրքն առաջարկել։
20 րոպե. «Ճշգրիտ հաշվետվություն ներկայացնենք մեր ծառայության մասին»։ Հարց ու պատասխանով քննարկումը անց է կացնում ժողովի քարտուղարը։ Ներկայացրու նաև «Մեր ծառայությունը» գրքի 109, 110 էջերում զետեղված հիմնական մտքերը (ռուս.)։
15 րոպե. Արժե՞ կրճատել հեռուստացույց դիտելու ժամանակը. ինչպե՞ս։ Երեցը զրույց է անցկացնում պատանի եղբոր հետ, որը օրական ժամերով հեռուստացույց է դիտում։ Սկզբում այդ եղբայրը պնդում է, որ դրանում ոչ մի վնասակար բան չկա, որ նա հեռուստացույցի առջև հանգստանում է, իսկ իր նայած հաղորդումները իր վրա բոլորովին էլ բացասաբար չեն անդրադառնում։ Երեցը նրա հետ միասին աչքի է անցկացնում «Երիտասարդների հարցերը» գրքի 36–րդ գլուխը (ռուս.), ապա բացատրում, որ, չափից դուրս շատ ժամանակ անցկացնելով հեռուստացույցի էկրանի առջև, մենք վատնում ենք այն թանկարժեք ժամանակը, որը կարող էինք օգտագործել անձնական ուսումնասիրության, ծառայության կամ էլ ժողովի կարիքների մասին հոգ տանելու վրա։ Պատանի եղբայրը իր երախտագիտությունն է հայտնում տրված խորհրդի համար և ավելացնում, որ, հանուն իր հոգևոր օգտի, այլևս այդքան երկար ժամանակ չի տրամադրի հեռուստացույց դիտելուն։
Երգ 59 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 112
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Յարմար ժամանակին խօսուած խօսքը»։ Քննարկում ունկնդիրների հետ և ցուցադրումներ։ Ոմանց սխալմամբ թվում է, թե իրենք ընդունակ չեն զրույց սկսելու և կարծում են, թե արդյունքների հասնելու համար հատուկ ունակություններ են հարկավոր։ Բացատրիր, թե ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ներառյալ նորեկներն ու երիտասարդները, կարող են իրենց կարողությունների սահմաններում փորձել զրույց սկսել։ Ներկայացրու առաջարկված մատուցումները, ուշադրություն հրավիրիր դրանց պարզության վրա և խնդրիր երկու կամ երեք քարոզչի ցուցադրել այդ մատուցումները։ «Գիտություն» գիրքն առաջարկելու վերաբերյալ լրացուցիչ մատուցումների համար կարելի է օգտվել նաև 1998 թ. մարտ ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 8–րդ էջում ներկայացված ցուցադրումներից։ Հորդորիր բոլորին դրական մտածելակերպ պահպանել ծառայությունից ուրախություն ստանալու համար։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։