Հոկտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Հոկտեմբերի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 38
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
12 րոպե. «Ուշադրություն ընծայենք Աստծո հրաշալի գործերին»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ Ունկնդիրների ուշադրությունը հրավիրիր նոր գրքի մի քանի նկարների վրա, որոնք գնահատանք են ներշնչում Եսայիայի մարգարեության հանդեպ։
25 րոպե. ««Ի՞նչ է սպասում ձեզ նոր հազարամյակում»»։ Երեցը (գերադասելի է՝ ծառայողական վերակացուն) աշխույժ քննարկում է անցկացնում։ Ընթերցիր երեցներին ուղղված 2000 թ. հուլիսի 3–ի՝ Ընկերության նամակից հայտարարությունը և լսարանում ներկա գտնվող ունկնդիրներին բաժանիր «Թագավորության լուրը» № 36 թերթիկի մեկական օրինակ։ Ապա քննարկիր նյութը հարց ու պատասխանով։ Նշիր, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվելու, որպեսզի ժողովին հատկացված տարածքն ամբողջությամբ քարոզվի։ Քննարկիր, թե ինչպես կարող ենք օգնել նորեկներին և երեխաներին՝ չմկրտված քարոզիչ դառնալու։ Կարճ մատուցում ցուցադրիր։ Շեշտիր, որ յուրաքանչյուր քարոզիչ պետք է լիարժեք մասնակցություն ունենա քարոզարշավին։
Երգ 34 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 21
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Հիշեցրու քարոզիչներին, որ հանգստյան օրերին «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի հետ միասին առաջարկելու ենք «Թագավորության լուրը» № 36 թերթիկը։
15 րոպե. «Օժանդակ միջոցներ՝ ուսուցանելու, գործողության մղելու և զորացնելու»։ (Միայն 1–ին և 2–րդ պարբերությունները)։ Ելույթ։ Հակիրճ պատմիր, թե երբ է Ընկերությունը սկսել տեսաերիզներ թողարկել (տես «Դիտարանի» 1997 թ. ապրիլի 1–ի համարը, էջ 29, 30 և «1999 թ. Տարեգիրքը», էջ 20, ռուս.)։ Հորդորիր բոլորին դիտել «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաֆիլմը և պատրաստվել հոկտեմբերի 30–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը ներկայացվելիք քննարկմանը։ Նրանք, ովքեր ունեն սույն տեսաերիզի անձնական օրինակը, կարող են առաջարկել նրանց, որոնք չունեն այն կամ կարող են դիտել ֆիլմը Գրքի ուսումնասիրության խմբի հետ։
20 րոպե. Բոլորս էլ կարող ենք ռահվիրայական ոգի դրսևորել։ Քննարկում Գրքի ուսումնասիրության ղեկավարի և նրան փոխարինող եղբոր միջև, որը հիմնված է «Դիտարան» պարբերագրի 1998 թ. մարտի 1–ի համարի վրա, էջ 27, 28 (արևմտ.) (1997 թ. հոկտեմբերի 15, էջ 22, 23, ռուս.)։ Նրանք խոսում են այն մասին, թե ինչու քաջալերիչ կլիներ ժողովում ավելի շատ ռահվիրաներ ունենալը և թե ինչպես կարող են բոլոր քարոզիչները ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Նաև նշում են, թե ինչպես կարելի է քաջալերել ներկայումս ռահվիրա ծառայող քարոզիչներին, որպեսզի շարունակեն իրենց ծառայությունը, և թե ինչպես կարող են ժողովի բոլոր անդամները նախանձախնդրություն ցուցաբերել ծառայության հանդեպ։
Երգ 55 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 150
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հարցերի արկղ։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. Հանդիպումներին լավ նախապատրաստվիր։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Հանդիպումներից օգուտ ստանալը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան ջանք կթափենք դրանց նախապատրաստվելու համար։ Գործնական խորհուրդներ տուր «Դիտարանի» 1998 թ. մարտի 1–ի համարից, էջ 24–25, պարբ. 8–11։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե անձամբ իրենք ինչ անհրաժեշտ քայլեր են ձեռք առնում և ինչպես են ժամանակ գտնում լավ նախապատրաստվելու համար։
Երգ 129 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 212
8 րոպե.ս Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հոկտեմբեր ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։
12 րոպե. Դեպքեր, որոնք տեղի են ունեցել «Թագավորության լուրը» № 36 թերթիկը տարածելիս։ Խնդրիր մի քանի քարոզիչների պատմել, թե ինչ ոգևորիչ արդյունքների են հասել թերթիկը տարածելիս։ Հրավիրիր ընդհանուր ռահվիրաներին և ենթառահվիրաներին պատմել քարոզարշավի ընթացքում նկատված առաջընթացի առիթով իրենց ունեցած զգացումների և տարբեր քարոզիչների հետ համագործակցելու հնարավորության մասին։
25 րոպե. «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում»։ Քննարկում ունկնդիրների հետ։ Քննարկիր «Օժանդակ միջոցներ՝ ուսուցանելու, գործողության մղելու և զորացնելու» հոդվածի 3–րդ պարբերությունը։ Նշիր, թե ինչպես կարելի է գործածել տեսաֆիլմը, որպեսզի հետաքրքրվող անհատներն ավելի լավ ճանաչեն մեր կազմակերպությունը։ Քննարկման մեջ ընդգրկիր մեկ–երկու հակիրճ դեպք (տես «Դիտարանի» 1992 թ. հոկտեմբերի 1–ի համարը, էջ 30, 31, ռուս.)։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 138
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Պատմիր «Թագավորության լուրը» № 36 թերթիկը տարածելու գործում նկատված առաջխաղացումների մասին։ Նշիր, թե ինչ չափով է արդեն քարոզվել տարածքը և թե ինչ է հարկավոր անել նոյեմբերի 17–ին քարոզարշավն ավարտելու համար։
20 րոպե. Ինչի՞ն ենք հավատում մենք։ Մի եղբայր վերայցելության ժամանակ հանդիպում է մի մարդու, որը հարցնում է. «Եհովայի վկաների ուսմունքներն ինչո՞վ են տարբերվում մյուս կրոնների ուսմունքներից»։ Քննարկիր «Դիտարանի» 1998 թ. հոկտեմբերի 1–ի համարի 6–րդ էջում (ռուս.) նշված շրջանակի կետերը։ Բացատրիր, որ ուրիշ կրոնները արհամարհում կամ մերժում են Աստվածաշնչի հիմնական ճշմարտությունները՝ հետևելով մարդկանց հորինած ուսուցումներին։
10 րոպե. Երգեցողությունը մեր երկրպագության կարևոր մասն է։ Գրքի ուսումնասիրության ղեկավարը երկու քարոզիչների հետ խոսում է այն մասին, թե ինչպես են նրանք երգում ժողովի հանդիպումներին։ Նա նկատել է, որ նրանք այնքան էլ ոգևորությամբ չեն երգում։ Նա նշում է մի քանի կետեր «Դիտարանի» 1997 թ. փետրվարի 1–ի համարից, էջ 27, 28, ռուս.։ Ապա՝ ինչպես խորհուրդ է տրվում «Դիտարանի» 1999 թ. հուլիսի 1–ի համարում (էջ 30, 31, պարբ. 12), նրանք քննարկում են այն երգի խոսքերը, որը պետք է հնչի այդ շաբաթ Դիտարանի ուսումնասիրությանը։ Հանդիպումներին երգեցողությանը լուրջ վերաբերվելով՝ մենք առավել մղված կլինենք ամբողջ սրտով փառաբանել Եհովային։
Երգ 33 և եզրափակիչ աղոթք։