Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/00 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 8/00 էջ 7

Հայտարարություններ

◼ Օգոստոս ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. 32 էջանոց ցանկացած գրքույկ՝ «Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Անհրաժեշտության դեպքում կարելի է առաջարկել «Գիրք բոլորի համար» և «Մահացածների հոգիները» գրքույկները։ Սեպտեմբեր. «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՝ արարչությամբ» գիրքը (ռուս.)։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» (ռուս.) պարբերագրերի առանձին համարներ։ Հոկտեմբերի վերջերից սկսած՝ տարածելու ենք «Թագավորության լուրը» շարքից «Ի՞նչ է սպասվում ձեզ նոր հազարամյակում» վերնագրով № 36 թերթիկը։ Նոյեմբեր. Կշարունակենք տարածել «Թագավորության լուրը» № 36 թերթիկը։ Այն ժողովները, որոնք իրենց հատկացված տարածքների յուրաքանչյուր տան կամ բնակարանի տանտիրոջն արդեն առաջարկել են այս թերթիկը, կարող են դարձյալ այցելել, բայց այս անգամ առաջարկել «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե տանտերն արդեն ունի դրանք, կարելի է առաջարկել «Յաւիտեան Ապրիլ» կամ «Ստեղծիչ» գրքերը։

◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը սեպտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։

◼ Յուրաքանչյուր ժողով 2001 թ. ծառայողական տարվա համար կստանա բավարար քանակությամբ բլանկներ։ Խնդրում ենք դրանք գործածել խելամտորեն և միայն ըստ նպատակի։

◼ 2000 թ. օգոստոսի 31–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին պետք է կատարել ժողովում առկա գրականության ու պարբերագրերի տարեկան հաշվառում։ Այն նման է ամսականին, որը կազմում է գրականությունը կոորդինացնող եղբայրը, միայն թե ընդհանուր թվերն անցկացվում են «Գրականության հաշվառում» (S(d)-18) բլանկի մեջ (ռուս.)։ Պարբերագրերի ընդհանուր թիվը կարելի է իմանալ յուրաքանչյուր ժողովի պարբերագրերի համար պատասխանատու եղբորից, որը գրականության խմբի անդամներից մեկն է։ Յուրաքանչյուր ժողով կստանա «Գրականության հաշվառում» (S(d)-18) բլանկի 3–ական օրինակ։ Եթե գրականության խմբում ընդգրկված են մի քանի ժողովներ, «Գրականության հաշվառում» բլանկը լրացնում է միայն կոորդինացնող ժողովը։ Կոորդինացնող բոլոր ժողովները բլանկի բնօրինակը պետք է ուղարկեն Ընկերություն սեպտեմբերի 6–ից ոչ ուշ։ Երկրորդ օրինակը պահվում է ժողովի քարտարկղում, իսկ երրորդը կարելի է որպես սևագիր օրինակ օգտագործել։ Կոորդինացնող ժողովի քարտուղարը պետք է հետևի հաշվառման ընթացքին։ Հաշվառումն ավարտելուց հետո բլանկի տակ ստորագրում են կոորդինացնող ժողովի քարտուղարը և նախագահող վերակացուն։

◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.

«1999 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» (առարկա՝ № 6899, նշանը՝ dx99) — անգլերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» (փոքր չափսի, առարկա № 5322, նշանը՝ Smy) — աբխազերեն, արևելահայերեն

«Երգով փառաբանենք Եհովային» (փոքր չափսի, առարկա № 6670, նշանը՝ sb225) — լատվիերեն, վրացերեն

«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» (T-24) — լիտվերեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը