Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2000 թ. մայիսի 1–ով սկսվող շաբաթից մինչև օգոստոսի 21–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում։ Կրկնության ժամանակ աշխատիր առանձին թղթի վրա հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Եփրեմյանների չարդարացված բողոքին տրված պատասխանով Գեդեոնը հեզություն ու խոնարհություն ցույց տվեց։ Դրանով նա խաղաղություն պահպանեց ու խուսափեց անարդար քննադատությունից (Դատ. 8։1–3)։ [1, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.] Ճիշտ է։
2. Թեև Մանուեն ասաց՝ «Աստուծուն տեսանք», սակայն իրականում նա ու իր կինը տեսան Աստծո փոխարեն խոսող նյութականացած անձնավորության և ոչ թե՝ Եհովային (Դատ. 13։22)։ [2, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.08.88, էջ 9, պարբ. 4] Ճիշտ է։
3. Դատավորաց 5։31–ում «Նորան սիրողները» արտահայտությունը մարգարեաբար վերաբերվում է Թագավորության 144 000 ժառանգորդներին։ [4, bsi00 էջ 13, պարբ. 28] Ճիշտ է։
4. Մեռյալ ծովի ձեռագրերում Հռութի գրքից ոչ մի հատված չի գտնվել։ [5, bsi00 էջ 14, պարբ. 3] Սխալ է։ Մեռյալ ծովի ձեռագրերում Հռութի գրքից հատվածներ են եղել։
5. Դատավորաց 21։25–ը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Եհովան իսրայել ազգին թողել էր առանց առաջնորդության։ [4, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.09.95, էջ 30, պարբ. 16] Սխալ է։ Իսրայելում ամեն մի քաղաքում կային ծերեր, որոնք զանազան հարցերի ու խնդիրների վերաբերյալ կարող էին գործնական խորհուրդ տալ։ Բացի այդ, ղևտացի քահանաները լավ ազդեցություն էին թողնում ժողովրդի վրա՝ նրանց սովորեցնելով Աստծո օրենքները։ Առավել դժվար իրավիճակներում քահանայապետը կարող էր ուրիմի և թումիմի միջոցով Աստծուն հարցնել։
6. Ուխտի տապանակի վրայի քերովբեները մատնանշում էին Եհովայի արքայական ներկայությունը։ Եհովայի մասին ասվում է՝ «քերովբէնէրի վերայ նստող» (Ա Թագ. 4։4)։ [7, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.] Ճիշտ է։
7. Այն, որ Սավուղի զինվորները հուսահատ վիճակում արյուն կերան և անպատիժ մնացին, նշանակում է, որ կյանքը փրկելու համար արդարացուցիչ պատճառներ լինելու դեպքում կարելի է ժամանակավորապես Աստծո օրենքը հաշվի չառնել (Ա Թագ. 14։24—35)։ [9, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 15.04.94, էջ 31, պարբ. 7—9, ռուս.] Սխալ է։ Երբ Սավուղը հասկացավ, թե ինչ են արել զինվորները, նա միջոցներ ձեռնարկեց Աստծո առաջ իրավիճակը հարթելու համար։ Նաև հնարավոր է, որ Եհովան հաշվի առավ Սավուղի հապճեպ երդումը, որն էլ նպաստեց այդպիսի իրավիճակ ստեղծելուն (Ա Թագ. 14։24, 34, 35)։
8. Խոսողի և ունկնդիրների միջև ընդհանուր հիմք դնելու և մինչև վերջ նրանով առաջնորդվելու դասական օրինակ է Պողոս առաքյալի խոսքը՝ ուղղված աթենացիներին, որն արձանագրված է Գործք 17։22—31–ում [17, sg էջ 157, պարբ. 18)։ Ճիշտ է։
9. ‘Կյանքի ծրարը’ վերաբերվում է Աստծո պահպանությանը, որը կունենար Դավիթը, եթե խուսափեր արյունահեղության մեղքից (Ա Թագ. 25։29)։ [13, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.09.91, էջ 16, պարբ. 3] Ճիշտ է։
10. Բ Թագավորաց 7։16–ում նշված Դավիթի հետ կնքված թագավորական ուխտը որոշակիացրեց դեպի Մեսիան տանող Սերնդի շառավիղը և օրինական երաշխիք հանդիսացավ այն բանի, որ Դավթի ազգատոհմից մեկը պիտի թագավորի «մինչեւ յաւիտեան»։ [16, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.03.89, էջ 14, 15, պարբ. 21, 22] Ճիշտ է։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Բեր Աստվածաշնչի համարների ներկայացման երկու հաջող միջոց։ [1, sg էջ 123, 124, պարբ. 10—17] Հարցեր տալով; որևիցե միտք կամ սկզբունք արտահայտելով; որպես հեղինակավոր աղբյուր՝ Աստվածաշնչից համարներ մեջբերելով; որևիցե բարդ հարցով; մի քանի տարբերակներից միայն մեկն ընտրելով; արտահայտությունների ծագումը բացատրելով; համատեքստի վրա հիմնվելով; տարբեր մեթոդներն իրար համակցելով (թվարկվածներից ցանկացած երկուսը)։
12. Ինչպե՞ս հռետորը կարող է իր ելույթի համար լավ հիմք դնել։ [16, sg էջ 154, պարբ. 3—6] Պետք է նախապես պարզել քննարկվելիք նյութն ըստ էության և ըստ նպատակի; ընդհանրություն գտնել; անհրաժեշտ է, որ որոշ բառեր պարզաբանվեն։
13. Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ Հեղին իր որդիներին Եհովայից ավելի պատվեց (Ա Թագ. 2։12, 22—24, 29)։ [6, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.12.96, էջ 25, պարբ. 14] Որպես իր որդիների հայր և Իսրայելի քահանայապետ՝ Հեղին պարտավոր էր պատժել իր որդիներին նրանց աղաղակող անբարոյականության ու սրբապիղծ վարքագծի համար, սակայն նա ընդամենը մեղմորեն հանդիմանեց նրանց։
14. Ինչո՞ւ է Հռութի գիրքը զորացնում մեր վստահությունը Թագավորության վերաբերյալ խոստումների նկատմամբ։ [5, bsi00 էջ 15, պարբ. 10] Քանի որ այն ցույց է տալիս, որ Եհովան էր հոգ տարել Բոոսի և Հռութի ամուսնության մասին և որ նա դա օգտագործեց, որպեսզի պահպանի Հուդայի թագավորական շառավիղը, ինչը վերջին հաշվով պիտի բերեր դեպի ավելի Մեծ Դավիթը՝ Հիսուս Քրիստոսը։
15. Համաձայն Ա Թագավորաց 1։1—7–ի, ի՞նչ ակնառու օրինակ է թողել Սամուելի ընտանիքը։ [6, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.03.98, էջ 25, պարբ. 12] Սամուելի հոր՝ Եղկանայի առաջնորդությամբ իր ընտանիքը կանոնավորաբար գալիս էր Սելով, խորանում իրենց հավատակիցների հետ միասին Աստծուն երկրպագելու համար։
16. Ի՞նչն է որոշում քո ելույթի թեմայի համապատասխան լինելը։ [7, sg էջ 134, պարբ. 6] Կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել. ովքեր են ունկնդիրներդ, որն է քո նպատակը և քեզ հանձնարարված նյութը։
17. Ինչպե՞ս տարիքով ավելի մեծ Հովնաթանը ցույց տվեց, որ ընդունում է Եհովայի օծյալին՝ Դավիթին, և սա ինչի՞ նախատիպն է հանդիսանում այսօր (Ա Թագ. 18։1, 3, 4)։ [11, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.06.89, էջ 19, 21, պարբ. 4, 13, ռուս.] Հովնաթանը Դավիթի մտերիմ ընկերը դարձավ՝ ուխտ կապելով նրա հետ ու դրանով իսկ ցույց տալով իր սերն ու հնազանդությունը դեպի Դավիթը։ Այս կապը հանդիսանում է «այլ ոչխարների» և օծյալ մնացորդի միջև գոյություն ունեցող փոխհարաբերության նախատիպը։
18. Ի՞նչ է նշանակում կապակցված շարադրանք։ [12, sg էջ 149, պարբ. 2] Կապակցվածությունը որոշվում է առանձին մասերի միջև գործող ներքին ամուր կապով, որի շնորհիվ տարբեր մտքերը միմյանց սերտաճելով կազմում են մեկ տրամաբանական ամբողջություն։
19. Ինչո՞ւ Հիսուսի անունով կատարվող հրաշքները Աստծու բարեհաճության և աջակցության համոզիչ ապացույցը չեն հանդիսանում։ [13, kl էջ 46, պարբ. 6, 7] Քանի որ Հիսուսն, ինչպես ասվում է Մատթէոս 7։21—23–ում, ասաց, որ իրենց քրիստոնյա անվանող շատ անհատներ, որոնք այդպիսի հրաշքներ են գործում, կմերժվեն Աստծո կամքը չկատարելու համար (էությունը բավական է)։
20. Ի՞նչ արժեքավոր դաս ենք քաղում Բ Թագավորաց 12։26—28–ից, մինչ աշխատում ենք ուրիշների հետ միասին։ [17, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.12.93 (ռուս.), էջ 19, պարբ. 19] Մեզ հարկավոր է պատրաստակամ լինել, ինչ վերաբերում է ուրիշներին պատիվ տալուն, մինչ ինքներս գտնվում ենք ստվերում և ուշադրության կենտրոնից դուրս ենք։ Նման պատրաստակամությունը խոսում է մարդու խոնարհության մասին։
Լրացրու բաց թողնված բառը (բառերը) կամ արտահայտությունը.
21. Եհովան խստորեն դատապարտեց Բահաղի պաշտամունքը, և դա դրդում է մեզ մաքուր մնալ այդ պաշտամունքը խորհրդանշող ժամանակակից գործերից՝ նյութապաշտությունից, ազգայնամոլությունից և սեռային անբարոյությունից (Դատ. 2։11—18)։ [4, bsi00 էջ 13, պարբ. 26]
22. Սամուելի օրերում դատավորների դարաշրջանը վերջացավ, և սկսվեց մարդկային թագավորների դարաշրջանը, որի ընթացքում Իսրայելը վերջնականապես կորցրեց Եհովայի բարեհաճությունը։ [6, bsi00 էջ 16, պարբ. 1]
23. Մենք պետք է Աստծուն երկրպագենք «հոգով», այսինքն՝ հավատքով և սիրով լի սրտից դրդված, և բացի այդ, մենք պետք է երկրպագենք նրան «ճշմարտութեամբ», այսինքն՝ ուսումնասիրելով նրա Խոսքը։ [12, kl էջ 45, պարբ. 4]
24. Ե՛վ Հեղին, և՛ Սավուղը ինչ–որ բանում թերացան. առաջինը թերացավ գործել, իսկ երկրորդը գործեց ինքնավստահորեն։ [14, bsi00 էջ 17, պարբ. 27]
25. Նույնիսկ հմուտ զեկուցողները, ընթերցանության առաջադրանք ստանալով, դիմում են բառարանի օգնությանը՝ նայելով իրենց անծանոթ բառերը։ [11, sg էջ 148, պարբ. 32]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Եհովայի անսահման (իմաստությունը; ուժը; սերը) երևում է այն բանում, որ նա ընտրեց նախկինում (Բահաղի; Քամովսի; Դագոնի) երկրպագու և այդ ժամանակ արդեն ճշմարիտ երկրպագությունն ընդունած մովաբացի (Հռութին; Նոյեմիին; Որփային)՝ Հիսուս Քրիստոսի նախամայրը լինելու (Մատթ. 1։3, 5, 16)։ [5, bsi00 էջ 14, պարբ. 1]
27. Իսրայելում դատավորների կառավարման ժամանակաշրջանն ավարտվեց, երբ (Սամուելը; Դավիթը; Սավուղը) որպես թագավոր օծվեց և շուտով Եհովայի աջակցությամբ ջախջախեց (ամմոնացիներին; մովաբացիներին, փղշտացիներին) (Ա Թագ. 11։6, 11)։ [8, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 15.12.95 (ռուս.), էջ 9, պարբ. 2—էջ 10, պարբ. 1]
28. Ազատ ելույթի ժամանակ սովորաբար լավ չէ (տեքստի բառերը նույնությամբ կրկնել; ուրիշի ասածը կրկնել; ունենալ ելույթի պլան)։ [10, sg էջ 144, պարբ. 12]
29. (Դավիթի; Սամուելի; Հովնաթանի) պատանեկան տարիների ծառայությունը պետք ոգևորի երիտասարդներին արդեն այսօր սկսել ծառայել Եհովային, իսկ մինչև իր կյանքի վերջին օրերը նրա անդադրում ծառայությունը ուժ է տալիս տարիքավորներին։ [14, bsi00 էջ 19, պարբ. 30]
30. «Բ Թագաւորաց» գիրքն ընդգրկում է մ.թ.ա. (1077–ից մինչև մոտ 1040 թ.; 1070–ից մինչև մոտ 1037 թ.; 1070–ից մինչև մոտ 1040 թ.) ընկած ժամանակաշրջանը։ [15, bsi00 էջ 21, պարբ. 3]
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Ա Յովհ. 2։15–17; Ա Թագ. 15։22; 30։24, 25; Յակ. 1։26, 27; Ա Կորնթ. 15։25, 26
31. Որպեսզի մեր պաշտամունքը հաճելի լինի Աստծուն, այն ոչ միայն չպետք է աշխարհային գործերով պղծված լինի, այլ նաև իր մեջ պետք է ընդգրկի այն, ինչը կարևոր է համարում Աստված։ [Յակ. 1։26, 27] [17, kl էջ 51, պարբ. 20]
32. Որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք պետք է խուսափենք այս անաստված աշխարհի ոգուն հատուկ գործերից։ [Ա Յովհ. 2։15—17] [15, kl էջ 50, պարբ. 17]
33. Աստծո Թագավորության իշխանության ներքո նույնիսկ մահը կվերացվի։ [Ա Կորնթ. 15։25, 26] [13, td 9բ]
34. Աստծո հանդեպ իսկական սերը պահանջում է հնազանդվել նրա հրահանգներին և ոչ թե՝ ընդամենը զոհաբերություններ մատուցել։ [Ա Թագ. 15։22] [10, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 15.06.96, էջ 5, պարբ. 1, ռուս.]
35. Եհովան բարձր է գնահատում է նրանց, ովքեր այսօր պարտականություններ են վերցնում իր կազմակերպության մեջ։ [Ա Թագ. 30։24, 25] [14, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.04.87, էջ 3, պարբ. 4]