Ապրիլ ամսվա ծառայողական հանդիպումները
Ապրիլի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 38
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հայտարարիր ապրիլի 16–ին ներկայացվելիք հատուկ ելույթի մասին, որի վերնագիրն է՝ «Ինչո՞ւ է մարդկությանը փրկանք անհրաժեշտ»։ Հորդորիր բոլորին հետևել Հիշատակի երեկոյից առաջ՝ ապրիլի 14—19–ի համար ծրագրված Աստվածաշնչի ընթերցանությանը։ Ծրագիրը կարելի է գտնել «2000 թ. Գրությունները քննենք ամեն օր» գրքույկում։ Ներկայացրու ներդիրի 4–րդ էջում «Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար» վերնագրով շրջանակը։
15 րոպե. «Արձագանքո՞ւմ ես Քրիստոսի սիրուն»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից պակաս տևի, որից հետո սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։ Ընդգրկիր մտքեր ««Դիտարանի» ուսումնասիրվող հոդվածներ» № 2 գրքույկից, էջ 9, պարբ. 12, 13 (արևմտ.) («Դիտարան» 01.05.98, էջ 16, 17, պարբ. 12, 13, ռուս.)։ Հորդորիր յուրաքանչյուրին իրենց ուժերից եկած ամեն բան անել մարդկանց Հիշատակի երեկոյին հրավիրելու համար։
20 րոպե. «Ապրիլ ամիսը բարի գործերի մեջ նախանձախնդիր լինելու ժամանակ է»։ Հարց ու պատասխան։ Աշխույժ քննարկում ապրիլ ամսվա մեր նպատակի վերաբերյալ։ Վերջին երեք–չորս րոպեները տրամադրիր «Նախանձախընդրություն, որը խթանում է շատերին» վերնագրով հոդվածը քննարկելուն։
Երգ 10 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 212
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քանի որ ընդամենը երկու շաբաթ է մնացել, հորդորիր բոլորին մինչև ամսվա վերջը մասնակցել ծառայությանը։ Օգտվելով ընթացիկ պարբերագրերից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է կարճ ու որոշակիորեն առաջարկել պարբերագրերը։ Հնարավոր է անհրաժեշտություն առաջանա պատասխան տալ այն մարդկանց, ովքեր ցանկանում են, որ իրենց հետ միասին Զատիկը տոնենք։ Այդ կապակցությամբ քննարկիր «Դիտարանի» 1996 թ. ապրիլի 1–ի համարում 3—5 էջերում գտնվող նյութը (ռուս.)։
16 րոպե. «Անձնազոհ ոգի ցուցաբերո՞ւմ ես»։ Հարց ու պատասխան։ Մենք պետք է ճիշտ առաջնահերթություն կազմենք՝ կարևոր բաներն առաջին տեղում դնելով։ Իսկ դրա համար նախաձեռնություն և ինքնակառավարում է պահանջվում, որպեսզի շարունակենք անել այն, ինչից հոգևոր օգուտներ ենք քաղում։ Խոսիր այն մասին, թե ինչ կարելի է սովորել Հիսուսի օրինակից (տես «Դիտարան» 01.09.93, էջ 10, 11, պարբ. 10—14 և ««Դիտարանի» ուսումնասիրվող հոդվածներ» № 2 գրքույկը, էջ 31—32, պարբ. 15—20 (ռուս.)։
16 րոպե. Պարբերագրերն առաջարկիր այն անհատներին, ում համար, քո կարծիքով, դրանք օգտակար կլինեն։ Ելույթ՝ ունկնդիրների մասնակցությամբ։ Օգտվիր «Արթնացե՛ք» պարբերագրի 1995 թ. հունվարի 8–ի համարից (էջ 22—24, ռուս.) և ներկայացրու այդտեղ տրված խորհուրդները։ Բացատրիր, թե ինչու լավ կլինի փնտրել այնպիսի անհատների, որոնց, հավանաբար, կհետաքրքրեն հատուկ թեմաներով հոդվածներ պարունակող պարբերագրերը։ Քննարկման ենթարկիր պարբերագրերի նախկին համարների հոդվածներից մի քանիսը՝ ընդգծելով այն, թե ում կարելի է առաջարկել դրանք՝ տվյալ տարածքի գործարար մարդկանց կամ կազմակերպություններին։ Հրավիրիր ունկնդիրներին՝ պատմելու դեպքեր, երբ, այդ մեթոդը կիրառելով, լավ արդյունքների են հասել։
Երգ 102 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 81
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հայտարարիր ժողովի՝ Հիշատակի երեկոյի ներկաների թիվը։ Առաջարկիր ունկնդիրներին պատմել Երեկոյին ներկա գտնված անհատների տպավորություններից։
17 րոպե. Օգնիր նորերս հետաքրքրվող անհատներին այցելել ժողովի հանդիպումները։ Ելույթ՝ հիմնված «Գիտություն» գրքի վրա (էջ 162, 163, պարբ. 5—8)։ Որոշ ժամանակ ուսումնասիրելուց հետո հարկավոր է, որ նոր հետաքրքրվող անհատները հաճախեն ժողովի հանդիպումները։ Միգուցե, դժվար լինի նրանց հրավիրելը։ Ինչպե՞ս կարող ես հորդորել նրանց, որպեսզի հաճախեն հանդիպումներին։ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնող քարոզիչները պետք է ժամանակ տրամադրեն գրքից այդ թեման քննարկելու համար, ապա որոշակի քայլեր ձեռք առնեն՝ նրանց օգնելու նպատակով, որպեսզի միանան մեզ ճշմարիտ երկրպագության մեջ։
18 րոպե. «Կանոնավորաբա՞ր ես քարոզում Թագավորության լուրը»։ Քարտուղարի ելույթը և քննարկում ունկնդիրների հետ։ Բացատրիր, թե ի՞նչ նպատակով ենք հանձնում քարոզչական ծառայության հաշվետվությունները (տես «Մեր ծառայությունը» գիրքը, էջ 106—108, ռուս.)։ Խոսիր այն խնդիրների մասին, որոնք առաջանում են հաշվետվությունները ժամանակին չհանձնելու պատճառով։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ քայլեր են ձեռնարկում հաշվետվությունները ժամանակին հանձնելու համար։ Նշիր, թե ինչով կարող են օգնել ժողովի Գրքի ուսումնասիրության ղեկավարները։ Քանի որ մինչև ամսվա վերջը մնացել է ընդամենը մեկ շաբաթ, շեշտիր քարոզչությանը մասնակցելու և ամսվա վերջում հաշվետվությունները հանձնելու կարևորությունը։
Երգ 114 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 127
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու ապրիլ ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Ժողովի Գրքի ուսումնասիրության ղեկավարները պետք է հետևեն, որպեսզի իրենց խմբի անդամները մինչև մայիսի 6–ը հանձնեն հաշվետվությունները։
18 րոպե. Տեղական կարիքներ։
15 րոպե. «Անպայման կրկին այցելիր»։ Քննարկում ունկնդիրների հետ։ Խոսիր այն մասին, թե ինչպես կարող է պատահել, որ մենք մոռանանք կրկնակի այցելությունների մասին։ Բացատրիր, թե ինչու է կարևոր անհրաժեշտ նշումներ անել և պատրաստ լինել կրկին այցելելու։ Առաջարկիր ամեն շաբաթ որոշ ժամանակ հատկացել կրկնակի այցելություններին։ Ներկայացրու «Մեր ծառայությունը» գրքի 88—91 էջերում զետեղված նյութը։
Երգ 129 և եզրափակիչ աղոթք։