Փետրվար ամսվա ծառայողական հանդիպումները
Փետրվարի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 113
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Խոսքը հրատապությամբ քարոզիր»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ Ընդգրկիր մեկնաբանություններ «Մեր ծառայությունը» գրքի (ռուս.) 169–րդ էջից։ Առաջարկիր մի քանի գործնական խորհուրդներ, թե ինչպես կարելի է ծավալել քարոզչական գործունեությունը ձմեռային արձակուրդների ժամանակ։
20 րոպե. «Ինչպե՞ս զարգացնել դատելու ունակությունը»։ Ելույթ և ցուցադրում։ Բացատրիր, թե ծառայության մեջ ինչո՛ւ է կարևոր տիրապետել դատելու ունակությանը, և ինչպե՛ս ձեռք բերել այդ հատկությունը։ Երկու հմուտ քարոզիչներ քննարկման կարգով վերլուծում են ծառայությանը նախապատրաստվելու հարցը՝ հետևելով հոդվածի 3–րդ պարբերության մեջ առաջարկվող քայլերին, ապա ցուցադրում են իրենց մատուցումը։
Երգ 95 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 204
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. «‘Տիրոջ համար աշխատող կանայք’»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, որից հետո սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։ Ընդգրկիր նաև մեկնաբանություններ «Դիտարան» պարբերագրի 1996 թ. դեկտեմբերի 1–ի համարից, էջ 26, պարբ. 18, 19։ Գովասանքի խոսքեր ուղղիր քույրերին իրենց ցույց տված հոժարակամ աջակցության, հօգուտ ուրիշների նրանց կատարած ծառայությունների և քարոզչությանը եռանդուն մասնակցություն ունենալու համար։
20 րոպե. «Ի՞նչը կօգնի մեզ հաստատուն մնալ հավատի մեջ»։ Ելույթով հանդես է գալիս երեցը։ Մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակներում, ուստի բոլորս էլ ինչ–որ բանում օգնության կարիք ենք զգում։ Խոսիր այն մասին, թե ինչպես կարող են երեցներն ու ծառայողական օգնականները զորացնել այն քարոզիչներին, որոնք ընկճված են լուրջ խնդիրներից։ (Տես նաև «Դիտարան» պարբերագրի 1993 թ. սեպտեմբերի 15–ի համարում «Հովվել՝ նշանակում է քաջալերել» վերնագիրը, էջ 21—23, ռուս.)։ Բացատրիր, թե ինչպես կարող ենք քաջալերել մեկս մյուսին այնպես, որ հոգևորապես ամրանանք (Հռովմ. 1։11, 12)։
Երգ 127 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 46
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու փետրվար ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Հակիրճ ներկայացրու «Մեր թագավորական ծառայության» նախորդ ամսվա համարի 4–րդ էջում տրված չորս ոչ դժվարին քայլերը խոսակցություն սկսելու համար և ցույց տուր, թե ինչպես կարելի է գործածել «Խաղաղ նոր աշխարհ» թերթիկը՝ «Գիտություն» գիրքը տարածելու նպատակով։ Թերթիկի առաջին պարբերության հարցերը շարադրելուց հետո ընթերցիր 3–րդ էջի առաջին պարբերությունը և Սաղմոս 37։29 խոսքը։ Հետաքրքրություն նկատելիս բացիր «Գիտության» 5–րդ էջը, ընթերցիր այդ էջի շրջանակը և ուսումնասիրություն առաջարկիր։ Սույն ամսվա ընթացքում բոլորս պետք է հատուկ ջանքեր գործադրենք Աստվածաշնչի նոր ուսումնասիրություններ սկսելու համար։
5 րոպե. Հարցերի արկղ։ Ելույթով հանդես է գալիս երեցը։
12 րոպե. Գնահատենք տեղական շինարարական կոմիտեների աշխատանքը։ Ելույթով հանդես է գալիս երեցը՝ օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1995 թ. օգոստոսի և 1997 թ. օգոստոսի (ռուս.) համարների ներդիրներից։ Ռուսական մասնաճյուղի տարածքում գործող 12 տեղական շինարարական կոմիտեները աջակցություն են ցույց տվել Թագավորության սրահներ կառուցելու, վերանորոգելու և այդ սրահների մասին հոգալու հարցերում, որը ժողովների օգտին է ծառայել։ Դեռ էլի շատ աշխատանք կա կատարելու։ Պատմիր տեղական կոմիտեների կատարած աշխատանքի մասին և խանդավառություն ներշնչիր ունկնդիրներին Թագավորության սրահների շինարարության հարցում։ Բացատրիր, թե ինչ է անհրաժեշտ կամավոր շինարարներ լինելու համար, և հորդորիր, որպեսզի ավելի մեծ թվով քրիստոնյաներ կամավոր ներկայացնեն իրենց այդ գործում։ Հարցազրույց անցկացրու որևէ Թագավորության սրահի շինարարությանը մասնակցած մի քանի քարոզիչների հետ. նրանք պատմում են նաև այն մասին, թե այդ գործը ինչ ուրախություն է իրենց պարգևել։ (Տես «Դիտարանի» 1999 թ. հունիսի 1–ի համարը, էջ 27, պարբ. 15, 16)։
18 րոպե. «Բարի լուրը քարոզենք կատարյալ վստահությամբ»։ Քննարկումը սկսիր երկու–երեք րոպե տևող, ոգևորիչ առաջաբանով՝ հիմնվելով հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններում տրված նյութի, ինչպես նաև հիշատակված և մեջբերված սուրբգրային համարների վրա։ Ապա անցիր 3—12 պարբերությունների քննարկմանը՝ հարց ու պատասխանով։
Երգ 85 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 38
5 րոպե. Տեղական հայտարարություններ։
10 րոպե. Տեղական կարիքներ։
10 րոպե. «Ինչպե՞ս ես լսում»։ Ընտանիքի գլուխը իր կնոջ և երեխաների հետ քննարկում է, թե ինչ կարող են անել, որպեսզի ժողովի հանդիպումներից, շրջանային և նահանգային համաժողովներից ավելի շատ օգուտներ քաղեն։ Նա գտնում է, որ իր ընտանիքի բոլոր անդամները կարող են է՛լ ավելի ուշադիր լինել։ Նրանք թվարկում են այդ անելու եղանակները և քննարկում, թե ինչպես կիրառել դրանցից յուրաքանչյուրը. նշում են նաև, որ անհրաժեշտ է հանդիպումների ընթացքում ստացած տեղեկությունները քննարկելուն ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Խոսում են նաև այն մասին, թե ինչ կարելի է անել, որպեսզի, համաձայն իրենց որոշման, հնարավորության սահմաններում բաց չթողնեն ոչ մի հանդիպում, համաժողովի ծրագրի որևէ մաս կամ համաժողովն ամբողջությամբ։
20 րոպե. «Բարի լուրը քարոզենք կատարյալ վստահությամբ»։ Հակիրճ ամփոփիր նախորդ շաբաթվա քննարկումը, որի մեջ ընդգրկված էին ներդիրի առաջին 12 պարբերությունները, ապա սկսիր 13—24 պարբերությունների քննարկումը՝ հարց ու պատասխանով։ Գործածիր նաև նշված և մեջբերված սուրբգրային համարները։
Երգ 57 և եզրափակիչ աղոթք։