Օգոստոս ամսվա ծառայողական հանդիպումները
Օգոստոսի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 27
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունից»։ Տվյալ երկրի և տեղի ժողովի մայիս ամսվա ծառայողական հաշվետվություն։ Հորդորիր բոլոր քարոզիչներին մասնակցել դաշտի ծառայությանը օգոստոս ամսին։
17 րոպե. «Բարձր պահենք Եհովայի փառավոր անունը»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի. ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ Ընդգծիր Գրություններից վկայակոչված համարները (տե՛ս «Յաւիտեան Ապրիլ» գիրքը, էջ 184, 185)։
18 րոպե. «Կրթությունդ և հոգևոր նպատակակետերդ»։ Մի ծնող քննարկում է հոդվածն իր որդու կամ դստեր հետ։ Նրանք քննում են նաև թեմայի հետ կապված նյութը՝ վերցրած «Եհովայի վկաները և կրթությունը» բրոշյուրից, էջ 4—7, 27—30։
Երգ 33 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 138
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
12 րոպե. Ռահվիրաներն օգնում են մյուսներին. ինչպիսի՞ առաջխաղացում է նկատվել։ Ծառայողական վերակացուի ելույթը և հարցազրույցներ։ Ներկայացրու «Մեր թագավորական ծառայության» 1998 թ. սեպտեմբերի համարում (էջ 8) տրված ցուցումը։ Ցույց տուր, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը տեղի ժողովում, և ինչպիսի առաջընթաց են ունեցել այն անհատները, որոնց օգնել են ռահվիրաները։ Հարցազրույց մեկ կամ երկու ռահվիրաների, ինչպես նաև մի քանի քարոզիչների հետ, որոնք օգուտներ են քաղել ռահվիրաների ցույց տված օգնությունից։ Հորդորիր այն անհատներին, որոնք ցուցակագրված են այդպիսի օգնություն ստանալու, որպեսզի լիովին օգտվեն այս միջոցառումից։
25 րոպե. «Ռահվիրայության «դուռը» այժմ բա՞ց է քեզ համար»։ Երեցը հարց ու պատասխանով քննարկում է թեման։ Դրական տրամադրվածությամբ թվարկիր գոյություն ունեցող հնարավորությունները, որպեսզի ավելի շատ քարոզիչներ ռահվիրայություն վերցնեն։ Հարցազրույց ռահվիրաների հետ, որոնք պատմում են իրենց անձական փորձառությունից, թե ինչպես են կարողացել հաղթահարել համընդհանուր դժվարությունները և հաջողության հասել։ Քննարկիր «Ընդհանուր ռահվիրայության գրաֆիկների օրինակներ» շրջանակը և շեշտիր, որ ճիշտ պլանավորելու շնորհիվ կարելի է լրացնել պահանջվող ժամերի քանակը։ Հաղորդիր, որ ռահվիրայական ծառայության դիմում ցանկացող անհատները կարող են այն ձեռք բերել հանդիպման ավարտից հետո։
Երգ 13 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 38
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Օգոստոս ամսվա ավարտին մնացել է չորս հանգստյան օր, ուստի քաջալերիր բոլորին մինչև ամիսն ավարտվելը մասնակցել ծառայությանը։ Քննարկիր «Հատուկ մեկօրյա նոր համաժողովի ծրագիրը» շրջանակը։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. Մասնակցո՞ւմ ես աշակերտներ պատրաստելու գործին։ Քննարկում ունկնդիրների հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ քանակությամբ գրականություն է տարածվում, պետք է մեր առջև նպատակ դնենք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Դրանով կօգնենք մարդկանց օգուտներ քաղել վերցրած գրականությունից։ Մի քանի քարոզիչներ նշում են այն խնդիրները, որոնք խանգարում են Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել. 1) Դժվար է ուսումնասիրել ցանկացող անհատներ գտնելը։ 2) Հետաքրքրվող անհատներից շատերն ասում են, որ չափազանց զբաղված են ուսումնասիրելու համար։ 3) Ուսումնասիրությունը սկսելուց հետո դժվար է անհատին տանը գտնել կանոնավոր ուսումնասիրություն անցկացնելու նպատակով։ Ուշադրություն դարձրու նաև այն բանի վրա, թե ինչ զգացումներ կարող են ունենալ որոշ քարոզիչներ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու վերաբերյալ. 1) «Ես որակելի ուսուցիչ չեմ»։ 2) «Ժամանակ չունեմ շաբաթական ուսումնասիրություն անցկացնելու»։ 3) «Ինձ համար դժվար է ուրիշից կախման մեջ գտնվել»։ 4) «Բավարարվում եմ ծառայության մյուս տեսակներին մասնակցելով»։ Դրական տրամադրվածությամբ խորհուրդներ տուր, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ խոչընդոտները աշակերտներ պատրաստելու գործին անձնապես մասնակցելու համար։ Մի քանի քարոզիչներ, որոնք հաջողության են հասել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու գործում, պատմում են իրենց ստացած ուրախության մասին (տե՛ս 1998 թ. ապրիլի «Մեր թագավորական ծառայության» ներդիրը, պարբ. 3—8, 15)։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 204
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Աստվածապետական նորություններ։
15 րոպե. Օգնիր նոր հետաքրքրվող անհատներին գնահատել ամուսնության սրբությունը։ Երեցը քննարկում է ունկնդիրների հետ՝ հիմնվելով «Գիտություն» գրքի էջ 122, 123, պարբ. 11—13–ում զետեղված նյութի վրա։ Ծառայության ընթացքում մենք հանդիպում ենք այնպիսի զույգերի, որոնք ընդունում են Թագավորության պատգամը, սակայն դանդաղ են առաջխաղացումներ կատարում՝ անօրինական ամուսնությամբ համատեղ ապրելու պատճառով։ Քննարկիր, թե ինչպես կարելի է օգնել այդ անհատներին հասկանալու, որ քրիստոնյաներն ինչո՛ւ պետք է պատվարժան կերպով ամուսնանան (տե՛ս «Արթնացե՛ք» ամսագրի 1992 թ. փետրվարի 8–ի համարը, էջ 26, 27, ռուս.)։ Խորհուրդներ տուր այն մասին, թե զրույցի ժամանակ ինչպես կարող ենք այդպիսի զույգերին նրբանկատորեն հասկացնել, որ նրանք չեն կարող ժողովի մասը կազմել, քանի դեռ որպես ամուսիններ օրինականորեն գրանցված չեն։
20 րոպե. «Ինչպե՞ս կզրուցես բուդդայականի հետ»։ Հարց ու պատասխան։ Մենք հաճախ մտածում ենք, թե ինչ կարող ենք ասել մեր տարածքում հանդիպող այն մարդկանց, որոնք քրիստոնեական կրոն չեն դավանում, և նրանց գաղափարները, սովորություններն ու ծիսակատարությունները մեզ անծանոթ են։ Այս հոդվածով սկսվում է վերոհիշյալ հարցը շոշափող, հինգ մասից բաղկացած հոդվածների շարքը։ Ներկայացրու լավ պատրաստած ներածական խոսքեր։ Բուդդայականությանը վերաբերող ավելի շատ տեղեկություններ կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայության» 1998 թ. փետրվարի համարի ներդիրում, «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկում, էջ 13 և «Մարդկությունը Աստծուն որոնելու ճանապարհին» գրքում, գլուխ 6, անգլ.։
Երգ 32 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 63
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու բոլորին օգոստոս ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Գրքի ուսումնասիրության ղեկավարները պետք է հետևեն, որ իրենց խմբի բոլոր անդամները մինչև սեպտեմբերի 6–ը՝ ընդհանուր հաշվետվություն կազմելու օրը, հանձնեն հաշվետվությունները։
17 րոպե. Մենք սիրում ենք մեր եղբայրներին։ Երեցի ելույթը, ինչպես նաև ունկնդիրների հետ քննարկումը՝ հիմնված «Դիտարան» ամսագրի 1996 թ. ապրիլի 1–ի համարի վրա, էջ 13—15, պարբ. 7—11։ Ուշադրությունդ կենտրոնացրու հատկապես փոխադարձ օրհնությունների վրա, որոնք ստանում ենք եղբայրներին լավ ճանաչելու, ուրիշներին քաջալերելու և փորձությունները հաղթահարելու համար միմյանց թիկունք կանգնելու շնորհիվ։ Առաջարկիր, թե դա ինչպես կարելի է ավելի ընդարձակել։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նրանք եղբայրների ու քույրերի սիրալիր քաջալերանքից կազդուրվել և ուժ ստացել։
18 րոպե. Բացատրիր քո ունեցած հույսի պատճառը։ Երեցը հարցազրույց է անցկացնում մեկ կամ երկու օրինակելի դպրոցականների հետ։ Նրանք անընդհատ այնպիսի իրավիճակների մեջ են ընկնում, երբ իրենց հասակակիցները ցանկանում են իմանալ, թե ինչ պատճառով մեր պատանիները չեն մասնակցում նրանց գործերին։ Աստվածաշնչի վրա հիմնված իրենց համոզմունքների մասին պատմելու հնարավորությունից օգտվելով՝ մեր երիտասարդները պետք է հաստատուն մնան իրենց պայքարում։ Պատանիների մի խումբ քննարկում է, թե ինչ կարելի է պատասխանել, երբ իրենց առաջարկում են ծխել կամ թմրադեղեր ընդունել։ Ներկայացրու այն փաստարկները, որոնք տրված են «Երիտասարդների հարցերը» գրքում, էջ 277—281։ Բացատրիր, որ ճիշտը անելու իրենց որոշման մեջ հաստատուն մնալը ամուր պաշտպանության և լավ վկայություն տալու միջոց է։
Երգ 129 և եզրափակիչ աղոթք։