Հուլիս ամսվա ծառայողական հանդիպումները
Հուլիսի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 129
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Տվյալ երկրի և տեղի ժողովի ապրիլ ամսվա ծառայողական հաշվետվություն։ Աստվածապետական նորություններ։
20 րոպե. «Աղոթիր Եհովային օգնության համար»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի. ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ Բացատրիր, որ անկեղծությամբ ասված աղոթքները կարևոր են ծառայության մեջ առաջադիմելու համար։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, երբ ժամանակին ասված աղոթքները ծառայության մեջ օգնել են իրենց (տես «Դիտարան» ամսագրի 1996 թ. հոկտեմբերի 15–ի համարը, էջ 32, ռուս.)։
15 րոպե. «Բրոշյուրները լավագույն կերպով գործածիր»։ Ելույթ և ցուցադրումներ։ Բացատրիր, թե ինչու են բրոշյուրները արժեքավոր գործիք համարվում ծառայության մեջ։ Դրանք արդյունավետ կերպով քննարկում են շատերին հետաքրքրող հարցերը, հակիրճ լուսաբանում մեկ հիմնական թեմա և հստակորեն բացատրում Աստվածաշնչի ուսուցումները։ Թվարկիր այս ամիս տարածելու համար նախատեսված բրոշյուրները և ցույց տուր ժողովում եղածները։ Ներկայացրու երկու–երեք կարճ ցուցադրումներ՝ հիմնված «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» բրոշյուրում կամ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի վերջին համարներում տրվող առաջարկությունների վրա։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 77
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. «Նախապատրաստվելն ուրախություն է բերում»։ Ելույթ և հարցազրույցներ։ Բացատրիր, թե ինչու է նախապատրաստվելը կարևոր դաշտի ծառայության համար և թե ինչպես է այն հնարավորություն տալիս մեր կատարած աշխատանքից ավելի մեծ ուրախություն ստանալու (տե՛ս «Դպրոցի ուղեցույց» գիրքը, էջ 39, պարբ. 1—3, ռուս.)։ Հարցազրույց անցկացրու երկու կամ երեք ընդունակ քարոզիչների հետ, որոնք պատմում են, թե ինչպես են նախապատրաստվում դաշտի ծառայությանը և թե ինչպես է դա օգնում իրենց։ Պատմիր «Դիտարան» ամսագրի 1993 թ. ապրիլի 15–ի համարում (էջ 30, ռուս.) արձանագրված դեպքը և ցույց տուր, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով գործածել ծառայությանը պատրաստվելու վերաբերյալ Ընկերության հրատարակություններում տրված հրահանգները։
20 րոպե. «Եկեք «կոնկրետ խոսենք»»։ Ունկնդիրների մասնակցություն և ցուցադրումներ։ Առանձին–առանձին քննիր յուրաքանչյուր խորհուրդ, որը վերաբերվում է տանտիրոջ հետ խոսակցության մեջ մտնելուն։ Փորձառու քարոզիչները մատուցում են մի քանի արդյունավետ ներածական խոսքերի ցուցադրումներ։ Հրավիրիր ունկնդիրներին ուրիշ ներածական խոսքեր ևս ներկայացնել և պատմել քաջալերական դեպքեր, որոնք իսկապես կիրառելի են տարածքում։
Երգ 123 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 162
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. Ելույթ՝ ըստ «Դիտարան» ամսագրի 1999 թ. ապրիլի 15–ի (ռուս.) համարում տեղ գտած «Ինչպես ճանաչել և հաղթահարել հոգևոր տկարությունը» հոդվածի։ Ներկայացրու հոգևոր տկարության նշանները և նշիր, թե ինչ անհրաժեշտ քայլեր են հարկավոր այդ վիճակը հաղթահարելու համար։ Ընթերցիր 20–րդ էջի հարցերը, որպեսզի յուրաքանչյուր ունկնդիր կարողանա դրանք իրեն ուղղել։ Հակիրճ հարցազրույց անցկացրու երկու կամ երեք քարոզիչների հետ, որոնք հաջողությամբ կիրառել են հոդվածում տրվող խորհուրդը։
Երգ 112 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 28
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հուլիս ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Հարցերի արկղ։
10 րոպե. «Նոր շրջանային համաժողովի ծրագիրը»։ Ելույթ։ Հայտարարիր հաջորդ շրջանային համաժողովի ամսաթիվը։ Հորդորիր նորահավատներին մտածել մկրտության մասին։ Քաջալերիր բոլորին ներկա գտնվել համաժողովի ամբողջ ծրագրին։
20 րոպե. «Աշակերտներ պատրաստո՞ւմ ենք»։ Ծառայողական վերակացուն մեկ կամ երկու ծառայողական օգնականների հետ համատեղ քննարկում է «Դիտարան» ամսագրի 1996 թ. փետրվարի 15–ի համարում (էջ 19—22, ռուս.) զետեղված նյութը։ Աստվածաշնչի վրա հիմնվելով՝ ցույց տուր, թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի մեր տարածքում փնտրենք արժանի անհատների և նրանց աշակերտ դարձնենք (Մատթ. 10։11)։ Դրանք այն մարդիկ են, ովքեր «հառաչում» են անօրենության և իրենց շուրջը լցված չարության պատճառով ու Եհովային են փնտրում նրա բարկությունը գալուց առաջ (Եզեկ. 9։4; Սոփ. 2։2, 3)։ Նրանց մեջ են նաև նրանք, ովքեր ‘տրամադըրված են հավիտենական կյանքի հանդեպ’ (Գործք 13։48, ՆԱ)։ Մեզ հանձնարարված է աշակերտներ պատրաստելու և Հիսուսի հրահանգները մարդկանց ուսուցանելու գործը (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Տնից տուն, ոչ պաշտոնական ծառայության կամ փողոցում վկայություն տալիս մենք արթնացնում ենք մարդկանց հետաքրքրությունը, մինչդեռ աշակերտներ պատրաստելն իր մեջ ընդգրկում է կրկնակի այցելություններ կատարելը և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելը։ Գործնական խորհուրդներ տուր այն մասին, թե ինչպես կարելի է դա անել։
Երգ 14 և եզրափակիչ աղոթք։