Հայտարարություններ
◼ Հունիս ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը կամ 192 էջանոց գրքերից որևէ մեկը։ Հուլիս և օգոստոս. 32 էջանոց ցանկացած բրոշյուր՝ «Երբևիցե կլինի՞ պատերազմից զերծ աշխարհ» (ռուս.), «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել», «Գիրք բոլորի համար», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ երրորդությանը», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո»։ Սեպտեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Նոյեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը կամ «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» բրոշյուրը։ Սակայն, եթե մարդիկ արդեն ունեն այս հրատարակությունները, կարելի է առաջարկել «Յաւիտեան ապրիլ» կամ «Ստեղծիչ» գրքերը։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը հունիսի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Լույս է տեսել «Ով է Հիսուս Քրիստոսը» թերթիկը՝ T-24 (№ 7124 առարկա) արևմտահայերեն, դանիերեն, հոլանդերեն, իսլանդերեն, լեհերեն և ուկրաիներեն։ Թերթիկում խոսվում է Հիսուսի ծառայության, սիրո հատկությանը վերաբերվող նրա ուսմունքների և այն մասին, թե ինչպես է նա կյանքում դրսևորել այդ հատկությունը։ Թերթիկը մեզ ջերմորեն խրախուսում է հետևել Հիսուսի օրինակին։ Այլ լեզուներով թերթիկի հրատարակվելուն պես՝ այդ մասին հայտարարություն կարվի։
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
Բրոշյուր № 1 (Ուսումնասիրության հոդվածներ «Դիտարանի» անցած համարներից) (№ 7601 առարկա) չ— վիետնամերեն։
Բրոշյուր № 2 (Ուսումնասիրության հոդվածներ «Դիտարանի» անցած համարներից) (№ 7602 առարկա) — վիետնամերեն։
«Երիտասարդների հարցերը և գործնական խորհուրդներ» — հինդի։
«1960—1989 թթ. «Դիտարան» ընկերության հրատարակություններում Աստվածաշնչի համարների ցանկ» (նշանը՝ dxs 60-89; № 76189 առարկա) — լեհերեն։
«Ինչպե՞ս գտնել Դրախտի ճանապարհը» (մահմեդականների համար) — բենգալերեն։
«Ո՞վ է իրականում իշխում աշխարհի վրա» (T-22) — չուվաշերեն։
«Ովքե՞ր են Եհովայի վկաները» (T-73, մահմեդականների համար) — թուրքմեներեն։
«Ո՞վ է Եհովան» (T-23) — ալբաներեն, վիետնամերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն, ուկրաիներեն։
«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» (փոքրը) — թամիլերեն։
«Աստվածաշնչի հիմնական ուսուցումները» (հարցեր մկրտվել ցանկացողների համար, № 6541 առարկա) — ղազախերեն։
«Պատասխանատո՞ւ ենք արդյոք Աստծո առաջ, թե՞ ամեն ինչ ճակատագրի ձեռքում է» (T-71, մահմեդականների համար) — թուրքմեներեն։
«Եհովային փառաբանենք մեր երգերով» (մեծ տպատառ, միայն խոսքերը, նշանը sb 225, № 6670 առարկա) — ռուսերեն։
«Մեծագույն անունը» (T-72, մահմեդականների համար) — թուրքմեներեն։
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» — չուվաշերեն։
◼ Այլևս առկա չէ.
«Միացած՝ միակ ճշմարիտ Աստծո պաշտամունքի մեջ» գիրքը — ռուսերեն։
«Եհովայի վկաները քսաներորդ դարում» — գերմաներեն։