Մայիս ամսվա ծառայողական հանդիպումները
Մայիսի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 195
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Աստվածապետական նորություններ։
17 րոպե. «Սովորեցնենք մարդկանց, որպեսզի իրենց համար օգուտներ քաղեն»։ Նախաբանին վերաբերող մեկնաբանությունը մեկ րոպեից ավել չպետք է տևի, ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ «Գիտություն» գրքի 13–րդ գլխի օգնությամբ ցույց տուր, թե ինչպես են մարդիկ գործնական ճանապարհով օգուտներ քաղում՝ ուսումնասիրելով, հասկանալով և կիրառելով Աստվածաշնչի սկզբունքները։
20 րոպե. «Ծառայությունդ ընդարձակելու կերպեր»։ Երկու երեց քննարկում են հոդվածը՝ պատասխանելով ունկնդիրներից մի քանիսի առաջ քաշած հարցերին։ Մի պատանի քարոզիչ, մի ամուսնական զույգ և տարիքն առած մի եղբայր հարցնում են այն կերպերի մասին, որոնք կիրառելով կարելի է ընդարձակել ծառայությունը։ Գործնական խորհուրդներ են առաջարկվում հոդվածից և «Մեր ծառայությունը» (ռուս.) գրքի 9–րդ գլխից՝ կենտրոնանալով «Ապագայի համար հոգևոր առումով ինչպիսի՞ նպատակներ ունես» թեմայի վրա, էջ 117—119։ Քարոզիչներն իրենց գնահատանքն են արտահայտում Ընկերության հայթայթած օգտակար տեղեկության համար, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մոտ ապագայում ընդարձակել ծառայությունը։
Երգ 38 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 222
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
12 րոպե. «Ի՞նչ ծրագրեր ունես ամռան ամիսների համար»։ Մի ընտանիք քննարկում է, թե ինչ միջոցներ են ձեռք առնելու համաժողովին ներկա գտնվելու, ենթառահվիրայություն վերցնելու, արձակուրդի և զվարճությունների համար (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. մայիս ամսվա թողարկումը, էջ 7)։ Նրանք քննարկում են այն կերպերը, որոնցով կարելի է ոչ պաշտոնական վկայություն ծրագրել և անցկացնել, ու ներկայացնում են զրույցը սկսելու փորձ։ Շեշտում են Աստվածաշնչի անձնական և ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելու, նաև, անկախ գտնվելու վայրից, ժողովի հանդիպումներին ներկա լինելու և դաշտի ծառայության հաշվետվությունը ամեն մեկն իր ժողովին հանձնելու անհրաժեշտության մասին։ Ընտանիքի անդամները պատմում են ուրիշ ժողովներ այցելելու ժամանակ իրենց հետ պատահած հետաքրքիր դեպքերի և ստացած ուրախության մասին։ Քննարկում են իրենց ժողով այցելողներին հյուրասիրություն ցույց տալու կերպեր։
25 րոպե. «1999 թ. «Աստծո մարգարեական Խոսքը» վերնագրով նահանգային համաժողովները» (պարբերություն 1—14)։ Հարց ու պատասխան։ Կարդա 6–րդ, 7–րդ, 10–րդ և 14–րդ պարբերությունները։ Ընդգծիր, թե ինչ պատճառներով մենք պետք է ներկա գտնվենք համաժողովի ամբողջ, ներառյալ նաև ուրբաթ օրվա ծրագրին։ Շեշտիր, թե որքան կարևոր է Ընկերության հրահանգին հետևելը, որը վերաբերվում է համաժողովի օրերի ընթացքում սննդի մասին հոգալուն։
Երգ 57 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 27
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. «Նախօրոք պլանավորիր»։ Ելույթում ներկայացվում են հաջորդ մի քանի ամիսների ընթացքում ժողովում ծրագրված բոլոր աստվածապետական միջոցառումները։ Հորդորիր յուրաքանչյուրին, որպեսզի իրենց օրացույցում նշեն դրանք և թույլ չտան ուրիշ գործերին խոչընդոտ հանդիսանալ։
20 րոպե. «1999 թ. «Աստծո մարգարեական Խոսքը» վերնագրով նահանգային համաժողովները» (պարբերություն 15—23)։ Հարց ու պատասխան։ Կարդա 16—19 պարբերությունները։ Գործածիր մեջբերված և նշված սուրբգրային համարները և շեշտիր, թե ինչու է պետք լուրջ ուշադրություն դարձնել մեր հագուստին, հարդարանքին և վարքին։
Երգ 10 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 85
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ներկայացրու 1998 թ. հոկտեմբերի 15–ի Ընկերության նամակը, որը վերաբերում է «Կրկնակի այցելություն օտարախոս տարածքներում» (S-70) բլանկին։ Բացատրիր, թե բլանկն ինչպես կարող է օգնել մեզ օտար լեզվով խոսող մարդկանց հետաքրքրությունը շարժելու համար, երբ հանդիպում ենք նրանց ոչ պաշտոնական վկայության ժամանակ։ Հորդորիր քարոզիչներին, որ բլանկն օգտավետ կերպով գործածեն։
12 րոպե. Հարցերի արկղ։ Երեցի ելույթը։
18 րոպե. Մասնակցո՞ւմ ենք արդյոք մենք բաժանման գործին։ Ծառայողական վերակացուի հորդորիչ ելույթը՝ հիմնված «Դիտարան» ամսագրի 1997 թ. հուլիսի 1–ի համարի վրա, էջ 30—31 (ռուս.)։
Երգ 32 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 123
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու մայիս ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Ներկայացրու հունիսին առաջարկվելիք գրականությունը։ «Գիտություն» գրքի հետ միաժամանակ կարելի է առաջարկել նաև 192 էջանոց, ժողովի պահեստում մնացած հին հրատարակության որևէ գիրք։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է դա անել և ինչպես հիշեցնել նվիրատվությունների մասին։
15 րոպե. Տեղական կարիքներ։
15 րոպե. «Ի՞նչ սխալ բան կա իմ կրոնի մեջ»։ Քննարկում երկու ծառայողական օգնականների միջև։ Մենք հանդիպում ենք շատ մարդկանց, ովքեր դրականորեն են տրամադրված ճշմարտությանը և հիանում են Եհովայի վկաներով։ Սակայն նրանք եկեղեցու հետ իրենց կապերը չեն խզում։ Նրանք դժվարանում են հավատալ, որ մենք միայն մեկ ճշմարիտ կրոն ունենք և որ իրենց պաշտամունքի ձևը կեղծ է։ Դա մեծապես խոչընդոտում է նրանց հոգևոր աճը։ Եղբայրներն ուշադրությունը հրավիրում են «Դիտարան» ամսագրի 1994 թ. սեպտեմբերի 1–ի համարում՝ էջ 12—14, պարբ. 10—20, զետեղված նյութի հիմնական կետերի վրա, որոնք հստակորեն պարզաբանում են, որ ուրիշ կրոնները չեն հետևում Աստվածաշնչին։ Հորդորիր ունկնդիրներին զգուշորեն գործածել այդ հիմնական կետերը, որպեսզի օգնեն անկեղծ անհատներին հասկանալ, որ իրենց կրոնական հավատալիքները հիմնված չեն Աստվածաշնչի վրա։
Երգ 114 և եզրափակիչ աղոթք։