Հայտարարություններ
◼ Ապրիլ և մայիս ամիսներին տարածելու համար նախատեսված գրականություն. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Հետաքրքրվող անհատներին առաջարկիր «Աստված պահանջում է» բրոշյուրը և աշխատիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» կամ 192 էջանոց ցանկացած գիրք։ Հուլիս և օգոստոս. 32 էջանոց ցանկացած բրոշյուր՝ «Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Անհրաժեշտության դեպքում կարելի է առաջարկել հետևյալ բրոշյուրները՝ «Գիրք բոլորի համար», «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում» և «Երբևիցե կլինի՞ աշխարհ առանց պատերազմի» (ռուս.)։
◼ Չնշանակված տարածքում քարոզելիս՝ կարող ենք առաջարկել «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» բրոշյուրը։ Կարելի է առաջարկել ցանկացած այլ գրականություն, եթե տանտերն արդեն ունի վերոհիշյալ երկու հրատարակությունները։ Բոլոր քարոզիչները պետք է թերթիկներ ունենան իրենց մոտ, որպեսզի թողնեն այն բնակարաններում, որոնց տանտերերը տանը չեն կամ նրանց, որոնք հրաժարվում են գրականություն վերցնելուց։ Պետք է ջանք թափել մարդկանց հետաքրքրությունը շարժելու համար, հատկապես այն դեպքում, եթե քարոզելու նպատակով չնշանակված տարածքներ կարող են հաճախել հատուկ ռահվիրաներ կամ մոտակա ժողովի քարոզիչներ։
◼ 1999 թ. նահանգային համաժողովի պլակետկաները ավտոմատ կերպով կկցվեն առաքվող գրականությանը՝ ելնելով յուրաքանչյուր ժողովի քարոզիչների թվից և դրան գումարած այդ թվի 40 տոկոսը։ Եթե լրացուցիչ պլակետկաների անհրաժեշտություն լինի, պետք է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S–14)։ Խնդրում ենք չմոռանալ և նախօրոք բոլոր ցանկացողների համար բավարար քանակությամբ պլակետկաների պլաստմասսայե շապիկներ պատվիրել։
◼ Ընկերությանն անհրաժեշտ են ժողովների նախագահող վերակացուների և քարտուղարների հասցեներն ու հեռախոսահամարները։ Եթե որևէ փոփոխություն տեղի ունենա, քարտուղարն առանց հետաձգելու պետք է լրացնի և Ընկերություն ուղարկի «Նախագահող վերակացուի հասցեի փոփոխություն և նոր քարտուղարի անուն–ազգանունը» (S–29) բլանկը, այդ թվում նաև փոստի ինդեքսի փոփոխությունը։
◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որպեսզի ժողովում բավարար քանակությամբ լինեն ռահվիրայական ծառայության հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S–205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S–205b) և «Ընդհանուր ռահվիրայական ծառայության ընդհատում» (S–206)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S–14)։ Պատվիրեք դրանցից առնվազն մեկ տարվա համար։ Ստուգեք, որպեսզի «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմումը» ամբողջությամբ լրացված լինի։ Եթե բլանկը լրացնողները չեն կարող հիշել իրենց մկրտության ճշգրիտ ամիս–ամսաթիվը, պետք է մոտավորապես հաշվարկեն այն և պահեն իրենց նշումների մեջ։
◼ Սանկտ–Պետերբուրգում 1999 թ. հոկտեմբերի 22—24–ը նշանակված ժեստերի լեզվով նահանգային համաժողովը տեղափոխվել է 1999 թ. հոկտեմբերի 8—10–ը։
◼ 1999 թ. մայիսի 3–ով սկսվող շաբաթից մինչև հուլիսի 26–ով սկսվող շաբաթը Գրքի ուսումնասիրության հանդիպումներին ուսումնասիրելու ենք «Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին» և «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» բրոշյուրները։
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
«Կապրի՞ այս աշխարհը» (T–19) —ղազախերեն
«Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» —լիտվերեն