Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ սկսած 1999 թ. հունվարի 4–ից մինչև ապրիլի 19–ը։ Հատկացված ժամանակում առանձին թղթի վրա աշխատիր հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճիշտ են, թե սխալ հետևյալ պնդումները.
1. Եհովան միշտ չէ, որ բառ առ բառ թելադրել է Աստվածաշնչի գրությունը (Բ Տիմոթ. 3։16)։ (1, w97 1.09. էջ 5, պարբ. 3)։ Ճիշտ է։
2. Ընտանիքի խաղաղ մթնոլորտը և երեխաների հոգեվոր առաջընթացն ամբողջովին կախված է ծնողներից (Առակ. 22։6)։ (2, fy էջ 85, պարբ. 19)։ Սխալ է։ Ծնողները և երեխաները պետք է համագործակցեն Աստվածաշնչի վրա հիմնված սկզբունքները կիրառելու հարցում։ Աստվածաշնչի այլ համարներն ընդգծում են ծնողներին լսելու և հնազանդվելու հարցում երեխայի կրած պատասխանատվությունը (Առակ. 1։8)։
3. Կայենը ծանր արարքից խույս տալու ոչ մի հնարավորություն չուներ, քանի որ ‘մեղքը դռան մոտ պառկած էր’ (Ծննդ. 4։7)։ (4, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w94 1.09. էջ 23, պարբ. 11)։ Սխալ է։ Եհովան բացատրեց Կայենին, որ մեղքը պատրաստ է հարձակվելու և կլանելու նրան, եթե վերջինս թույլ տա, և մարմնական ցանկության դեմ պայքարելու ու ‘նրա վրա իշխելու’ փոխարեն, Կայենը թույլատրեց, որ այն գլուխ բարձրացնի իր վրա։
4. Պատանիների հասունանալուն պես՝ հարկավոր է զվարճությունների ընտրության մեջ նրանց ավելի ազատություն տալ։ (5, fy էջ 73, պարբ. 20)։ Սխալ է։ Ազատություն հարկավոր է տալ, երբ տեսնում ենք, որ պատանիներն իրենց նախընտրանքներով ցույց են տալիս դեպի հոգևոր հասունություն իրենց առաջադիմությունը։
5. Մեր Ստեղծիչին ուրախություն պատճառելու ցանկությունը լավագույն խթանիչ ուժն է՝ մարդկանց հետ խոսելիս միշտ ճշմարտությունն ասելու (Առակ. 6։17)։ (6, g97 2.22. էջ 19, պարբ. 4, ռուս.)։ Ճիշտ է։
6. Որպեսզի աղոթելիս ‘մեր բերանի խոսքերը և մեր սրտի խորհուրդը հաճելի լինի Տիրոջը’, պետք է ջանալ հնարավորության սահմաններում պերճախոս լինել (Սաղ. 19։14)։ (8, w97 1.10. էջ 30, պարբ. 4, 5)։ Սխալ է։ Եհովային բոլորովին չեն տպավորում մարդկանց պերճախոսությունները։ Նրան հաճելի են մեր հարգալից, անկեղծ խոսքերը՝ անկախ այն բանից, թե որքան հասարակ են դրանք արտասանված։
7. Ծննդոց 26։5–ում հիշատակված «հրամանները», «կանոնները» և «օրէնքները» վերաբերվում են Օրենքի ուխտին։ (11, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w92, 1.10. էջ 8, պարբ. 8)։ Սխալ է։ Օրենքի ուխտը տակավին գոյություն չուներ։ Դրանք վերաբերվում են նահապետական հասարակությանը վերաբերվող Եհովայի սկզբնական օրենքներին։
8. Երբ Հիսուսը, ինչպես կարդում ենք Ղուկաս 8։48–ում, հիվանդ կնոջը դիմելով ասաց՝ «քո հաւատը փրկեց քեզ», նա ի նկատի ուներ, որ այդ կինը նախքան բժշկվելն արդեն ցույց էր տվել իր հավատը Հիսուսի հանդեպ որպես Մեսիայի։ (13, w97 1.07. էջ 4, պարբ. 2—4, ռուս.)։ Սխալ է։ Այս հատվածում հիշատակված կինը ոչինչ չասաց Հիսուսին նախքան իր բժշկվելը։ Հավատը, որ Հիսուսն է Մեսիան, ի հայտ եկավ կնոջ վարմունքից, երբ բուժվելու համար մոտեցավ Հիսուսին։
9. Ծննդոց 11։1–ը Աստվածաշնչի այն մի քանի համարներից մեկն է, որտեղ «երկիր» բառը վերաբերվում է ողջ մարդկությանը՝ մարդկային հասարակությանը։ (12, g97 1.08. էջ 27, պարբ. 3, ռուս.)։ Ճիշտ է։
10. Շարունակաբար միևնույն բառերը կրկնող աղոթքներն Աստված չի լսում (Մատթ. 6։7)։ (14, td 1Գ)։ Ճիշտ է։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Ի՞նչ միտք ներշնչեց Սատանան Ծննդոց 3։1—5 համարներում ներկայացրած իր փաստարկով։ (3, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w95 1.10. էջ 5, պարբ. 1)։ Նա այն միտքը ներշնչեց, թե Աստված վատ է կառավարում, քանի որ ինչ–որ լավ բան է թաքցնում Ադամից ու Եվայից, և եթե նրանք ճաշակեն արգելված պտուղը, ապա կազատագրվեն։ (Բավական է միտքը տալ)։
12. Աստվածաշնչի ո՞ր համարը կարող է ցույց տալ, որ հավատը դեպի Հիսուս Քրիստոսը էական նշանակություն ունի փրկության հարցում։ (1, td 33Դ)։ Յովհաննէս 3։16; 17։3; Գործք 4։12; Ա Տիմոթէոս 2։3—6 և այլն։
13. Ի՞նչ է մատնանշում այն, որ Մովսեսը, Նոյի օրերի ջրհեղեղի մասին արձանագրելիս, նշում է նրա սկսվելու տարին, ամիսը և օրը։ (5, g97 8.02. էջ 27, պարբ. 1, ռուս.)։ Մովսեսի համար ջրհեղեղը իրական դեպք էր։ Աստվածաշնչում որոշակի թվականների արձանագրությունը ցույց է տալիս նրա ճշմարտացիությունը՝ ի տարբերություն շատ առասպելները սկսող բառերի. «Վաղո՜ւց, շատ վաղո՜ւց...»։ (Բավական է միտքը տալ)։
14. Ի՞նչ էր հարկավոր փրկանքը վճարելու համար (Բ Օրին. 19։21)։ (15, td 49Բ)։ Ադամի ճիշտ համարժեքը։
15. Ի՞նչ առումով Եհովան Պողոսին ասաց՝ «Իմ շնորհը քեզ բաւ է», ինչպես հետևում է համատեքստից (Բ Կորնթ. 12։9)։ (7, w97 1.06. էջ 25, պարբ. 3, ռուս.)։ Նա, թերևս, ի նկատի ուներ, որ աշակերտ լինելու առանձնաշնորհումը արդեն իսկ «բաւ է» և այն չէր նշանակում, թե կյանքում անձնական խնդիրները պիտի հրաշքով վերացվեին։
16. Ի՞նչը, ըստ երևույթին, դրդեց Ղովտի կնոջը ետ նայել, որի արդյունքում նա աղի արձան դարձավ (Ծննդ. 19։26)։ (8, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես «Ուսումնասիրվող հոդվածներ» br3 էջ 27, պարբ. 10, ռուս.)։ Պատճառը նրա կապվածությունն էր իր տան և այնտեղ եղած նյութական իրերի հանդեպ (Ղուկաս 17։31, 32)։
17. Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում գողացված իրեր գնելուն (Ելից 22։1; Երեմ. 17։11)։ (7, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w92 15.06. էջ 30, պարբ. 3, էջ 31, պարբ. 1, 7, ռուս.)։ Նրանք խուսափում են գողացված ապրանքներ գնել։
18. Համաձայն Ծննդոց 33։18–ի՝ Հակոբն իր ո՞ր արարքով ցույց տվեց, որ մտադիր չէր ընկերակցելու քանանացիների հետ։ (13, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, w95 15.09. էջ 21, պարբ. 5, տողատակի ծանոթագրություն, ռուս.)։ Նա բնակվեց Սյուքեմ (ՆԱ) քաղաքից դուրս և հաստատեց իր ջրի աղբյուրը (Յովհաննէս 4։6, 12)։
19. Հովսեփի վարմունքը, որի մասին կարդում ենք Ծննդոց 37։13–ում, ինչո՞վ է համեմատելի Հիսուսի վարմունքի հետ։ (14, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w87 1.10. էջ 12, պարբ. 12, ռուս.)։ Հովսեփը կատարեց հոր պատվերը եղբայրների որպիսությունն իմանալու համար, չնայած իր հանդեպ վերջիններիս ցուցաբերած թշնամությանը։ Նմանապես, Հիսուսն ընդունեց Եհովայի կողմից ստացած իր նշանակումը երկրի վրա ապրելու, չնայած այն բանին, որ դա կապված էր լինելու մեծ տառապանքների հետ։
20. Ինչո՞ւմն է կայանում Աստծո և մարդու տարբերությունը բարկություն արտահայտելու հարցում։ (16, g97 8.06. էջ 19, պարբ. 2, 3, ռուս.)։ Եհովան կարող է զսպել իր բարկությունը, որը միշտ է արդար, կառավարելի ու արդարացի։ Մարդիկ դժվարանում են ղեկավարել իրենց բարկությունը և սովորաբար հաշվի չեն առնում, թե ինչպիսին կլինեն հետևանքները, ու արդյունքում իրենց բարկությունը չզսպելու պատճառով թանկ են վճարում։
Լրացրու բաց թողնված բառը (բառերը) կամ արտահայտությունը.
21. Անհիմն կերպով մարդկանց վատ շարժառիթներ վերագրելը նույնն է, թե դատում ենք նրանց։ (4, w97 15.05. էջ 26, պարբ. 5, ռուս.)։
22. Աստված չի լսում անարդարների աղոթքները, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց ընթացքը (Ես. 1։15—17)։ (13, td 1Ա)։
23. Ռոբովամի և Հեղիի օրինակներն օգնում են ծնողներին գիտակցելու, թե երեխայի դաստիարակության հարցում ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ չափից դուրս խստությունը և անհավասարակշիռ հանդուրժողականությունը։ (7, fy էջ 80, 81, պարբ. 9—13)։
24. Ճշգրիտ գիտություն ստանալը կարևոր քայլ է աստվածավախ («աստվածային») խիղճ մշակելու համար։ (9, w97 1.11. էջ 4, պարբ. 5)։
25. Մեղքի մասին հաղորդելը խոսում է սկզբունքների վրա հիմնված, քրիստոնեական սիրո մասին, սեր Աստծո, ժողովի և մեղանչողի նկատմամբ։ (15, w97 15.08. էջ 30, պարբ. 1, ռուս.)։
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. (Խիստ, մեղմ, պատշաճ) խրատը երեխայի հանդեպ ծնողական սիրո ապացույցն է (Եբր. 12։6, 11)։ (4, fy էջ 72, պարբ. 18)։
27. Ծննդոց 7։6, 11 համարները մատնանշում են մ.թ.ա. (2970, 2370, 2020) թվականը, «երբոր ջրհեղեղը երկրի վերայ եղաւ»։ (5, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w97 1.06. էջ 10, պարբ. 12)։
28. Յովհաննէս 8։32–ում Հիսուսի հիշատակած ազատությունը վերաբերում է (հռոմեական լծից, սնահավատությունից, մեղքից և մահից) ազատագրվելուն։ (10, w97 1.05. էջ 5, պարբ. 1)։
29. Ծննդոց 22։18 խոսքի վերջնական կատարումը կապված է (Իսահակի, իսրայելացիների, Հիսուսի և 144 000–ի) հետ։ (9, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w98 01.02. էջ 24, պարբ. 8)։
30. (Մովսիսական օրենքին հնազանդվելն էր, Աստծո գոյությունը գիտակցելը և նրան տհաճեցնելու առողջ վախի զգացումն էր, պատժվելու վախն էր), որ օգնեց Հովսեփին հաջողությամբ հակառակվել անբարո գայթակղություններին (Ծննդ. 39։9)։ (15, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w82 15.04. էջ 7, պարբ. 1, ռուս.)։
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Առակ. 5։3, 4; 15։22; 20։11; Եփես. 5։19; Բ Տիմոթ. 3։16
31. Խիստ կարևոր է ծնողների վստահ լինելը, որ իրենց երեխաները ամբողջ սրտով գիտակցում են բարոյական, մաքուր կյանքով ապրելու կարևորությունը։ (Առակ. 20։11)։ (3, fy էջ 66, պարբ. 8)։
32. Ծնողների և դեռահասների գաղտնի զրույցը կարևոր է հաղորդակցության դռները բաց պահելու համար։ (Առակ. 15։22)։ (2, fy էջ 65, պարբ. 4)։
33. Ժողովի հանդիպումների ժամանակ հաջող երգեցողության գաղտնիքը սրտի ճիշտ կեցվածքն է։ (Եփես. 5։19)։ (11, w97 1.02. էջ 27, պարբ. 3, ռուս.)։
34. Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի ուսմունքներն ըմբռնելը կարևոր է հավիտենական կյանքի համար։ (Բ Տիմոթ. 3։16)։ (14, w97 15.08. էջ 6, պարբ. 5, ռուս.)։
35. Անբարոյականություն կատարելու գայթակղությունից խուսափելու համար պետք է ընդունենք, որ այն չարիք է, կործանարար և դառը հետևանքներ է ունենում։ (Առակ. 5։3, 4)։ (12, fy էջ 93, պարբ. 9)։