Ապրիլ ամսվա ծառայողական հանդիպումները
Ապրիլի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 55
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Քննարկիր «Կարելի՞ է «Ստեղծիչ» գիրքն առաջարկել» հոդվածը։ Հրավիրիր բոլորին ներկա գտնվել ապրիլի 18–ին կայանալիք հանրային ելույթին, որի վերնագիրն է՝ «Իսկական մտերմություն Աստծո և դրացու հետ»։
15 րոպե. «Պատրաստակամորեն քարոզենք բարի լուրը»։ Հոդվածի նախաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի. ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ Եզրափակիր քաջալերական խոսքերով՝ հիմնված «Դպրոցի ուղեցույց» ձեռնարկի, էջ 191, 192, պարբ. 12, 13–ում արձանագրված նյութի վրա (ռուս.)։
20 րոպե. «Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները միմյանց հետ համագործակցել ծառայության մեջ»։ Քննարկում ընտանիքի հետ։ Քննարկիր, թե ինչ պատճառներով դաշտի ծառայությունը պետք է մտնի ընտանիքի շաբաթական կանոնավոր ծրագրի մեջ, որին պետք է մասնակցեն ընտանիքի բոլոր անդամները։ Խոսիր այն մասին, թե ինչ հորդորներ են տրվում «Դիտարան» ամսագրի 01.12.93 համարում, էջ 14, պարբ. 9—12։ Ունկնդիրների միջից հրավիրիր ծնողների, որպեսզի պատմեն, թե ինչպես են ամեն շաբաթ հաջողությամբ կազմակերպում իրենց ընտանեկան ծառայությունը։
Երգ 172 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 112
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Քարոզենք հրատապության ոգով, քանի որ վերջը մոտ է»։ Հարց ու պատասխան։ Հարցազրույց մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք երբևէ չեն պատկերացրել, թե կմասնակցեն քարոզչությանը, սակայն հիմա կանոնավորաբար քարոզում են, քանի որ հասկացել են, որ պետք է հրատապորեն տարածել Թագավորության պատգամը։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հակիրճ ներկայացրու դեպքեր «1997 թ. տարեգրքից», էջ 42—48 (ռուս.), և ցույց տուր, թե քարոզիչներն ինչպիսի ջանքեր են ներդրել քարոզչական գործունեության մեջ՝ գնալով այնտեղ, ուր որ մարդիկ են ապրում։
Երգ 152 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 81
5 րոպե. Տեղական հայտարարություններ։
10 րոպե. «Մշտական պատվեր ներկայացրե՞լ ես»։ Ցանկալի է, որ ելույթը ներկայացնի երեցը կամ ամսագրերի համար պատասխանատու ծառայողական օգնականը։ Հայտնիր ժողովում, թե ամեն ամիս որքան ամսագիր է ստանում ժողովը և միջին թվով որքան է տարածվում։ Մենք չպետք է ամսագրերը թողնենք առանց գործածության։ Մի քանի խորհուրդ տուր, թե ինչպես կարելի է տարածել ամսագրերի հին հրատարակությունները (տես 1993 թ. օգոստոս ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 1, ռուս.)։
30 րոպե. «Ռահվիրայություն. իմաստությամբ օգտագործենք մեր ժամանակը»։ Հարց ու պատասխան։ Հանձնարարիր երեք հոգու պատմել 5—7 պարբերություններում ներկայացված օրինակները։ Եզրափակիր քննարկումը՝ հորդորելով բոլոր նրանց, ովքեր կարող են ենթառահվիրայություն կամ ընդհանուր ռահվիրայություն վերցնել։ Դիմումի ձևը կարելի է ձեռք բերել ժողովի Ծառայողական կոմիտեի որևէ անդամի միջոցով։ Հիշեցրու, որ դեռ ուշ չէ մայիս ամսվա համար ենթառահվիրայության դիմում տալ։
Երգ 33 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 27
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու ապրիլ ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Հայտարարիր այն անհատների անունները, ովքեր մայիս ամսին ծառայելու են որպես ենթառահվիրաներ և քաջալերիր մյուսներին նույնպես դիմում տալ։ Մի քանի օգտակար խորհուրդ տուր ընթացիկ ամսագրերը առաջարկելու համար (տես 1996 թ. հոկտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 8)։
17 րոպե. «Ինչպե՞ս շարունակեմ կյանքս»։ Ունկնդիրների հետ հոդվածի հակիրճ քննարկումից հետո հրավիրիր մի պատանու, որպեսզի ցույց տա, թե ինչպես է ծնողների հետ քննարկում միջնակարգ կրթություն ստանալուց հետո իր ապագա պլանները։ Միասին քննարկում են 1998 թ. հուլիս ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 4–րդ էջում զետեղված նյութը։ Ծնողներից մեկը խորհուրդ է տալիս՝ հիմք ընդունելով հետևյալ հրատարակություններում ներկայացված հոդվածները՝ «Դիտարան» 01.05.96, էջ 11 և 01.04.97, էջ 15, 16։ Ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի նվազեցման հետ կապված՝ պատանին քննարկում է ռահվիրա ծառայելու հնարավորությունները, մինչ սովորում է կրթական հաստատությունում։
18 րոպե. Հարցազրույց ենթառահվիրաների հետ։ Ծառայողական վերակացուն հարցազրույց է անցկացնում այս ամսվա ենթառահվիրաների, ինչպես նաև նրանց հետ, ովքեր նախկինում ծառայել են որպես ենթառահվիրաներ։ Խնդրիր նրանց պատմել իրենց ստացած օրհնությունների մասին, թե ինչ են սովորել և ինչու են ձգտում կրկին ծառայել որպես ենթառահվիրաներ տարվա մեջ գոնե մեկ կամ երկու անգամ։
Երգ 38 և եզրափակիչ աղոթք։