Դեկտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Դեկտեմբերի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 186
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Մենք պետք է կրկին ու կրկին այցելենք»։ Հարց ու պատասխան։ Կարճ բացատրիր Եզեկիէլ 3։17—19 խոսքերը՝ շեշտելով, որ մենք նախազգուշացնող պատգամը հռչակելու պատասխանատվություն ունենք։
20 րոպե. «Առաջարկել Աստվածաշնչի տնային ուսուցում»։ Եղբայրը քննարկում է հոդվածը երկու կամ երեք որակյալ քարոզիչների հետ։ Բեմականացման օգնությամբ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբեր ամսվա համար նախատեսված գրականությունը և ինչպես հիշեցնել նվիրատվությունների մասին։
Երգ 176 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 206
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Խորհրդի կարգով բացատրիր, թե աշխարհային տոնակատարությունների շնորհավորանքներին ինչպես կարելի է զգուշությամբ պատասխանել։ Եթե ժողովում կան «Մեծագույն Մարդը» (ռուս.) կամ «Մեծ Ուսուցիչը» (ռուս.) գրքերի օրինակները, ցույց տուր, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով դրանք գործածել ծառայության մեջ Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ։ Տեղեկացրու, որ տոնական օրերին հատուկ դաշտի ծառայություն է ծրագրվում։
15 րոպե. «Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ «Դիտարանի» ուսումնասիրության ղեկավար»։ «Դիտարանի» ուսումնասիրության ղեկավարի ելույթը։ Նա պատմում է իր պատասխանատվությունների մասին և ցույց է տալիս, թե ներկա գտնվողներն ինչպես կարող են օգնել ուսումնասիրությունը կենդանի, տեղեկություններով հարուստ և հոգևոր առումով շինիչ դարձնելու համար (տե՛ս «Մեր ծառայությունը», էջ 67, ռուս.)։
20 րոպե. «Նրանք կարող են տեսնել, որ մենք տարբերվում ենք մյուսներից»։ Հարց ու պատասխան։ Սեղմ քննարկիր մեզ յուրահատուկ դարձնող յուրաքանչյուր բնորոշ գիծ։ Նշիր, թե այս տեղեկությունը ինչպես կարող է գործածվել հետաքրքրվող անհատներին կազմակերպություն առաջնորդելու համար, նաև ցույց տալու, թե ինչպես են քրիստոնեական հատկություններ մշակվում նրանց մեջ, ովքեր ապրում են ճշմարտության հետ ներդաշնակ։
Երգ 146 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 163
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Եթե ժողովի հանդիպումների ժամերի փոփոխություններ են լինելու նոր տարին սկսվելու կապակցությամբ, սիրով հորդորիր, որպեսզի արագ հարմարվեն ժողովի նոր ժամերի հետ։ Քարոզիչներին հիշեցրու, որ Աստվածաշունչն ուսումնասիրող և մյուս հետաքրքրվող անհատներին տեղյակ պահեն բոլոր փոփոխությունների մասին։ Քաջալերիր բոլոր քարոզիչներին ունենալ իրենց անձնական «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը և հատկապես ներդիրները։ Հավանաբար հետագայում մենք դեռ կանդրադառնանք դրանց։ Հիշեցրու բոլորին հաջորդ շաբաթվա ծառայողական հանդիպում բերել 1999 թ. հունվար ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրը։
12 րոպե. Տեղական կարիքներ։
25 րոպե. «Կյանքդ կառուցիր Եհովային ծառայելու վրա»։ Հարց ու պատասխան։ Հարցազրույց ամուրի անհատի և ընտանիքի գլխի հետ, ովքեր յուրաքանչյուր շաբաթվա դաշտի ծառայության համար հաստատուն ու կանոնավոր ծրագիր ունեն։ Թող նրանք պատմեն, թե ինչպիսի անձնական կազմակերպվածություն է անհրաժեշտ, որպեսզի առաջնահերթությունը հոգևոր հետաքրքրություններին տրվի։
Երգ 119 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 178
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու բոլոր քարոզիչներին հանձնել դեկտեմբեր ամսվա ծառայության հաշվետվությունները։ Ներկայացրու ժողովում եղած գրքերը, որոնք մատչելի են հունվար ամսին տարածելու համար։ Քաջալերիր քարոզիչներին ձեռք բերել այդ հրատարակություններից շաբաթվա ընթացքում տարածելու նպատակով։
10 րոպե. «Օգուտներ քաղիր 1999 թ. Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրից»։ Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուի ելույթը։ Մի քանի քարոզիչներ թող պատմեն այն օգուտների մասին, որոնք ստացել են ամեն շաբաթ «Աստվածաշնչի ընթերցանության լրացուցիչ ծրագրից»։ Քաջալերիր բոլորին ամեն օր կարդալ Աստծո Խոսքը։
25 րոպե. Նախապատրաստվիր 1999 թ. նահանգային համաժողովին ներկա գտնվելու համար։ Քարտուղարը հարց ու պատասխանի օգնությամբ ներկայացնում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1999 թ. հունվարի համարի ներդիրում զետեղված համաժողովի մասին տեղեկությունները։ Նախ կարդա համաժողով նշանակվելու մասին 1998 թ. դեկտեմբերի 15–ի նամակը։ Բացատրիր, թե ինչպես կարելի է բնակարանով ապահովել։ Բնակարանների հարցով Ընկերության հրահանգներին հետևելու վերաբերյալ Գրությունների վրա հիմնված սկզբունքներ ներկայացրու։ Քաջալերիր եղբայրներին Ընկերության կարգադրությունների հետ համագործակցելու համար։
Երգ 195 և եզրափակիչ աղոթք։