Առաջարկել Աստվածաշնչի տնային ուսուցում
1 Արժէ Աստվածաշունչ ձեռք բերել և այն ուսումնասիրել։ Մենք էլ ենք այդպես կարծում։ Դեկտեմբեր ամսին առաջարկելով «Գիտություն» գրքի ուսումնասիրություն՝ ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց, որպեսզի նրանք նույնպես գնահատեն Աստվածաշունչը։
2 Այսօր քչերն են կարդում Աստվածաշունչը և ոչ էլ գիտեն, թե ինչպես ամենօրյա կյանքում ի գործ դնել Աստվածաշնչի սկզբունքները։ Նրանք պետք է գիտենան, որ Աստծո Խոսքը կարող է բարենպաստ ազդեցություն թողնել իրենց կյանքի վրա, և որ Աստվածաշնչի՝ ազնվությանը, բարոյականությանը և ընտանեկան կյանքին վերաբերող խորհուրդներին հետևելը կարող է օգնել նրանց այսօր գոյություն ունեցող խնդիրները հաղթահարելու համար։ Ինչպե՞ս կարելի է այդ անել։
3 Առաջարկված ներածական խոսքեր։ «Համամի՞տ եք, որ մենք, հակառակ այսօրվա բարոյական չափանիշների կտրուկ փոփոխությանը և ապագայի հանդեպ անվստահությանը, մեր կյանքում վստահելի առաջնորդության կարիքն ունենք [թույլ տուր պատասխանել]։ Թեև Աստվածաշունչը համարվում է բոլոր գրքերի մեջ ամենահինը, բայց այն գործնական խորհուրդներ է հայթայթում ներկայիս կյանքի և ընտանեկան երջանկության համար»։ Այնուհետև անդրադարձիր «Գիտություն» գրքի 2–րդ գլխին և կարդա 10–րդ պարբերությունն ու 11–ի առաջին նախադասությունը, նաև Բ Տիմոթէոս 3։16, 17 խոսքերը։ Եթե ունկնդիրը հետաքրքրություն ցուցաբերի, ներկայացրու «Գիտություն» գիրքը և բացատրիր, թե ինչպես կարելի է տան սուրբգրային, անվճար ուսուցում անցկացնել։ Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունը կարող ես սկսել «Աստված պահանջում է» բրոշյուրով։ Լրացուցիչ համապատասխան ներածական խոսքեր կարող ես գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի նախորդ համարներում։
4 Եկեք ցույց տանք Աստվածաշնչի հանդեպ մեր ունեցած գնահատանքը և դեկտեմբեր ամսին ժրաջանորեն մարդկանց Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկենք։