Հոկտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Հոկտեմբերի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 199
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունից»։
15 րոպե. «Օգուտներ «Աստվածահաճո կյանքի ուղին» համաժողովներից»։ Հարց ու պատասխան։ Ներկայացրու նոր գիրքը և բրոշյուրը ու նշիր, թե ինչպես կարելի է այս հրատարակությունները լավագույն կերպով կիրառել։
20 րոպե. «Թագավորությունը սերմանել» ամսագրերի մատակարարման երթուղու ժամանակ։ Քննարկում ունկնդիրների հետ։ Թող պատմեն, թե ինչպես են ամսագրերի մատակարարման երթուղի սկսել և երկար ժամանակ սպասարկել մարդկանց։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է ներկայացնել ամսագիրը և այնուհետև պայմանավորվել հաջորդ համարները բերելու։ Հիշեցրու, թե ինչպես կարելի է պատշաճորեն ակնարկել նվիրատվությունների մասին։
Երգ 133 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 42
5 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հաշվետվություն։
10 րոպե. «Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ քարտուղար»։ Ելույթով հանդես է գալիս ժողովի քարտուղարը՝ քննարկելով իրեն հանձնարարված պարտականությունները։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բոլորը կարող են համագործակցել՝ ծառայության հաշվետվությունները ժամանակին հանձնելով։
10 րոպե. Նրանք ժրաջան ռահվիրայական ոգի ունեն։ Քաջալերող ելույթ՝ 1998 թ. «Տարեգրքի» 104—107 էջերում զետեղված նյութի հիման վրա (ռուս.)։ Բացատրիր, թե ինչու այդքան մեծ թվով ռահվիրաներ կան Ճապոնիայում, թե ինչպես է այնտեղ տանտիկիններին հաջողվում նախապատվություն տալ հոգևոր հետաքրքրություններին, թե որն է ռահվիրայության մեջ նրանց շարժիչ ուժը և ովքեր են կազմում ռահվիրաների մեծամասնությունը։ Պատմիր ռահվիրա ծնողների մասին, որոնք լավ օրինակ են ծառայում իրենց երեխաների համար։ Խոսիր այն մասին, թե ինչպիսի մտածելակերպ է հարկավոր ունենալ, որպեսզի ռահվիրա ծառայելու համար անհրաժեշտ փոփոխություններ մտցնել կյանքում։ Քաջալերիր բոլորին, դիմելով Աստծուն աղոթքով, լրջորեն վերանայել ռահվիրա ծառայելու իրենց ծրագրերը։
20 րոպե. «Կարդո՞ւմ ես ամսագրերը»։ Հարց ու պատասխան։ Քննարկիր անձնական ընթերցանությունը պլանավորելու վերաբերյալ գործնական առաջարկությունները, որոնք կարելի է գտնել «Դպրոցի ուղեցույց» գրքում (4–րդ դաս, պարբ. 5—6, ռուս.)։
Երգ 107 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 16
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ամսագրերի վերջին համարներից ուշագրավ մտքեր։ Օրինակներ 1997 թ. «Տարեգրքից» (էջ 45, ռուս.) և «Արթնացե՛ք» ամսագրից (հոկտեմբեր 22, 1996 թ., էջ 32, ռուս.)։ Քաջալերիր այս շաբաթ հանգստյան օրերին մասնակցել ամսագրեր տարածելու գործին։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. Ինչպես պատրաստվել «Դիտարան» ամսագրի ուսուցմանը։ «Դիտարանի» ուսուցումն անցկացնող եղբայրը քննարկում է ունկնդիրների հետ։ Նյութը հիմնված է 1986 թ. հոկտեմբերի 15–ի «Դիտարան» ամսագրի (էջ 19—20, պարբ. 16—18, ռուս.) և «Դպրոցի ուղեցույց» գրքի վրա (7–րդ դաս, պարբ. 11 և 18–րդ դաս, պարբ. 4—6, ռուս.)։ Քաջալերիր մեկնաբանություններ անել հետևյալ հարցերի շուրջ. 1) Ինչո՞ւ է անհրաժեշտ «Դիտարանում» ուսուցման համար նախատեսված յուրաքանչյուր հոդվածից առավելագույն օգուտը քաղել։ 2) Ի՞նչ պետք է անենք ամսագրի հերթական համարը ստանալիս։ 3) Ինչպե՞ս արդյունավետ կերպով պատրաստվել «Դիտարանի» ուսուցմանը։ 4) Ի՞նչ ուշադրություն է հարկավոր դարձնել Աստվածաշնչից մեջբերված համարներին և թեմային։ 5) Ինչպե՞ս կրկնել ուսումնասիրված թեման։ 6) Ո՞ր գլխավոր մտքերի շուրջ է անհրաժեշտ խորհել անձնական ուսումնասիրությունից հետո։ 7) Ինչպե՞ս պատրաստվել մեկնաբանություն տալուն։ 8) Ինչպե՞ս կարելի է միևնույն հարցի շուրջ մի քանի մեկնաբանություն տալ։ Հարցրու, թե ինչպես է ոմանց անձամբ հաջողվել «Դիտարանի» ուսուցումից առավելագույն օգուտը քաղել (տես նաև «Մեր ծառայությունը» գիրքը, էջ 65—67, ռուս.)։
Երգ 95 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 98
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Թվարկիր ձեռքի տակ եղած հին ամսագրերը, որոնք կարելի է ծառայության ժամանակ հարմար առիթի դեպքում առաջարկել։ Նոյեմբերին և դեկտեմբերին՝ դպրոցական արձակուրդների ընթացքում մկրտված պատանիների, ինչպես նաև ուրիշների համար հնարավորություն է բացվում մտածելու ենթառահվիրայական ծառայության մասին։
20 րոպե. «Աստվածահաճ հնազանդությունը կրոնապես մասնատված ընտանիքում»։ Ելույթը հիմնված է «Դիտարանի» 1995–ի հունիսի 1–ի համարի վրա, էջ 26—29 (ռուս.)։ Քաջալերելով և հորդորելով օգնիր անհավատ կողակից ունեցող քրիստոնյաներին դրական տրամադրվածություն պահպանել և ակտիվորեն համագործակցել ժողովի հետ։
15 րոպե. «Ժողովի հանդիպումներին ժամանակին այցելել»։ Ժողովի գրքի ուսուցման երկու–երեք ղեկավարներ կամ ծառայողական օգնականներ քննարկում են հանդիպումներին ուշանալու խնդիրը։ Նրանք ընդունում են, որ որոշ հանգամանքներ, օրինակ՝ արտակարգ իրավիճակը, եղանակը, տրանսպորտը և այլն կարող են խանգարել ժամանակին տեղ հասնել։ Սակայն, ոմանց համար ուշանալը սովորություն է դարձել։ Խրախուսիչ կերպով նրանք քննարկում և բացատրում են, թե ճշտապահ լինելու համար ի՛նչ է հարկավոր. 1) խորը գնահատանք հանդիպումներին այցելելու առանձնաշնորհման, ինչպես նաև հոգևոր սնունդի և ժողովում հաղորդակցվելու հնարավորության համար, 2) անձնական գործերի հաջող պլանավորում ու կազմակերպում, 3) պատրաստակամ համագործակցություն տան անդամների միջև, 4) տանից ժամանակին դուրս գալ՝ նկատի ունենալով անսպասելի իրավիճակները, 5) անկեղծ հետաքրքրություն միմյանց հանդեպ՝ ներկաների ուշադրությունը չշեղելու նպատակով։ Բոլորը համաձայն են, որ ուշանալու խնդիրը լուծելի է, եթե այսուհետև ջանքեր գործադրվեն այդ իրավիճակը բարելավելու համար։
Երգ 86 և եզրափակիչ աղոթք։