Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp19 № 2 էջ 10–11
  • Երբ պայքարում եք լուրջ հիվանդության դեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ պայքարում եք լուրջ հիվանդության դեմ
  • 2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ
  • Երբ ընտանիքում հիվանդ կա
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Դու թանկ ես քո Աստված Եհովայի համար
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞ւ եմ ես հիվանդ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Աղոթքն ինչո՞վ է օգնում
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2019 Դիտարան (հանրային թողարկում)
wp19 № 2 էջ 10–11

Երբ պայքարում եք լուրջ հիվանդության դեմ

«Երբ իմացա, որ թոքերի և հաստ աղիքի քաղցկեղ ունեմ, այնպիսի զգացողություն էր՝ ասես հենց նոր իմ մահվան դատավճիռն էին հայտարարել։ Բայց հետո, երբ հիվանդանոցից տուն վերադարձա, ինքս ինձ ասացի. «Լավ, սա այն չէր, ինչ սպասում էի, բայց պետք է ինչ-որ կերպ գլուխ հանեմ այս իրավիճակից»» (Լինդա, 71 տարեկան)։

«Ես տառապում եմ նյարդային լուրջ հիվանդությամբ, որը վնասել է դեմքիս ձախ հատվածի նյարդերը։ Երբեմն ցավերն այնքան ուժգին են լինում, որ ես բոլորովին հուսահատվում եմ։ Շատ անգամ ինձ միայնակ եմ զգացել և նույնիսկ մտածել եմ ինքնասպանություն գործելու մասին» (Էլիս, 49 տարեկան)։

Հաշմանդամի սայլակի վրա նստած հիվանդ տղամարդը շրջապատված է սիրելի մարդկանցով

ԵԹԵ ձեզ կամ ձեր հարազատին ախտորոշել են կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն, ուրեմն դուք լավ գիտեք՝ ինչ դժվար է այդ ամենը տանելը, քանի որ հիվանդության հետ մեկտեղ նաև պետք է պայքարել հոգեկան ծանր ապրումների դեմ։ Վախն ու անհանգստությունը հաճախ ավելի են սաստկանում բժշկական տարբեր պրոցեդուրաների, անհրաժեշտ բուժում ստանալու հետ կապված տարբեր դժվարությունների, ծախսերի կամ էլ դեղորայքի անցանկալի կողմնակի ազդեցությունների պատճառով։ Այս ամենը կարող է իսկապես ուժասպառ անել մարդուն։

Որտեղի՞ց կարելի է օգնություն գտնել։ Շատերը զգացել են, որ ամենամեծ մխիթարությունը ստանում են՝ Աստծուն աղոթելով և Աստվածաշնչից սփոփիչ մտքեր կարդալով։ Օգնության մեկ այլ աղբյուր են ընտանիքի անդամներն ու ընկերները, որոնք սիրում են մեզ և պատրաստ են աջակցել։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ

58-ամյա Ռոբերտն ասում է. «Հիվանդության դեմ պայքարում ամուր բռնիր Աստծու ձեռքը և կզգաս, թե ինչպես է նա հոգ տանում քեզ այդ ողջ ընթացքում։ Աղոթիր Եհովային։ Ասա նրան՝ ինչ ես զգում։ Խնդրիր, որ տա իր սուրբ ոգին, որ զորացնի քեզ, որպեսզի ուժեղ լինես հանուն քո ընտանիքի և կարողանաս արժանապատվությամբ ու հանդարտությամբ տանել այդ ամենը»։

Ռոբերտը ավելացնում է. «Այնքան մխիթարական է, երբ զգում ես, որ ընտանիքիդ անդամները միշտ կողքիդ են, էմոցիոնալ առումով աջակցում են քեզ։ Ինձ շատ են քաջալերում նաև տարբեր տեղերում ապրող ընկերներս։ Չի լինում մի օր, որ ինձ չզանգահարեն ու չհարցնեն՝ ինչպես եմ։ Նրանք ինձ շատ են ոգևորում, և դա օգնում է, որ թևաթափ չլինեմ»։

Եթե դուք հիվանդ ընկեր ունեք, ում պատրաստվում եք այցելել, ուշադրություն դարձրեք, թե դրա հետ կապված ինչ է ասում Լինդան. «Հիվանդն անշուշտ ցանկանում է հնարավորինս նորմալ կյանքով ապրել և երբեմն գուցե չցանկանա խոսել իր հիվանդության մասին։ Ուստի խոսիր այնպիսի բաների մասին, ինչի մասին սովորաբար կխոսեիր»։

Աստծու տված ուժի և նրա Խոսքից ստացած մխիթարության, ինչպես նաև մեզ սիրող ընկերների ու ընտանիքի անդամների աջակցության շնորհիվ մենք վստահությամբ կլցվենք և համոզված կլինենք, որ արժե ապրել, անգամ երբ պայքարում ենք ծանր հիվանդության դեմ։

Աստվածաշնչյան մտքեր, որ կարող են օգնել

Ապավինեք Աստծուն

«Ես հարցրի Եհովային, և նա պատասխանեց ինձ, իմ բոլոր երկյուղներից նա ինձ ազատեց։ Այս ընկճվածն աղաղակեց, և Եհովան լսեց» (Սաղմոս 34։4, 6)։

Լինդան, որի մասին արդեն խոսվեց, ասում է. «Աղոթելիս երբեք Աստծուն չէի ասում. «Այնպես արա, որ հիվանդությունս բուժվի»։ Փոխարենը խնդրում էի. «Օգնիր, որ ուժեղ լինեմ ու կարողանամ պայքարել իմ հիվանդության դեմ»»։

Ընթերցեք Աստծու Խոսքը, որ ուժ ստանաք

«Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։

Աստծու խոստումների մասին խորհրդածելով՝ վառ պահեք ձեր հույսը, ինչն էլ պայքարելու ուժ կտա ձեզ։

Օգնության համար դիմեք ընտանիքի անդամներին և ընկերներին

«Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։

«Մի՛ մեկուսացիր,— խորհուրդ է տալիս Էլիսը, ում խոսքերը մեջբերվեցին ավելի վաղ։— Թույլ տուր, որ ընկերներդ օգնեն քեզ։ Գուցե լինեն պահեր, երբ քեզ միայնակ զգաս ու մտածես, թե անգամ Աստված քեզ չի լսում, բայց, միևնույնն է, մի՛ մեկուսացիր»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը