Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 4 էջ 14–15
  • Համեմատություն, որը կարող է շատ օգտակար լինել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համեմատություն, որը կարող է շատ օգտակար լինել
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՏ
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    2005 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչի՞ն են հավատում Եհովայի Վկաները
    Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 4 էջ 14–15

Համեմատություն, որը կարող է շատ օգտակար լինել

ԴՈՒՔ ձեզ քրիստոնյա՞ եք համարում։ Եթե այո, ապա դուք մեկն եք աշխարհում ապրող ավելի քան երկու միլիարդ մարդկանցից (գրեթե ամեն 3 մարդուց մեկը), որոնք իրենց համարում են Քրիստոսի հետևորդ։ Ներկայումս կան քրիստոնեական համարվող հազարավոր կրոնական ուղղություններ, սակայն դրանք պառակտված են միմյանց հակասող ուսմունքների և տեսակետների պատճառով։ Ուստի հավանական է, որ ձեր ունեցած հավատալիքները մեծապես տարբերվեն իրենց քրիստոնյա համարող այլ մարդկանց հավատալիքներից։ Սակայն կարևո՞ր է արդյոք, թե ինչին եք հավատում։ Այո՛, շատ կարևոր է, եթե ցանկանում եք դավանել այն քրիստոնեությունը, որը հենց Աստվածաշունչն է ուսուցանում։

Հիսուս Քրիստոսի՝ առաջին դարի հետևորդները անվանվեցին «քրիստոնյաներ» (Գործեր 11։26)։ Այն ժամանակ նրանց բնորոշելու համար ուրիշ անվանումների կարիք չկար, քանի որ գոյություն ուներ միայն մեկ քրիստոնեական ուղղություն։ Քրիստոնյաները միասնաբար հետևում էին այն ուսմունքներին և պատվիրաններին, որ սովորեցրել էր քրիստոնեության հիմնադիրը՝ Հիսուս Քրիստոսը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր եկեղեցու մասին։ Համոզվա՞ծ եք, որ այն սովորեցնում է նույն ուսմունքները, ինչ Քրիստոսն է սովորեցրել և ինչին հավատացել են Քրիստոսի՝ առաջին դարի հետևորդները։ Ինչպե՞ս կարող եք պարզել դա։ Կա միայն մեկ միջոց՝ ձեր հավատալիքները ստուգել Աստվածաշնչով։

Նկատի առեք հետևյալը. Հիսուս Քրիստոսը խոր հարգանք ուներ Աստվածաշնչի հանդեպ, քանի որ գիտեր, որ այն Աստծու Խոսքն է։ Նա հավանություն չէր տալիս այն մարդկանց, ովքեր անտեսում էին աստվածաշնչյան ուսմունքները և ավելի կարևոր էին համարում մարդկանց ստեղծած ավանդույթները (Մարկոս 7։9–13)։ Ուստի կարող ենք միանշանակ եզրակացնել, որ Հիսուսի ճշմարիտ հետևորդները իրենց հավատալիքները պետք է հիմնեն Աստվածաշնչի վրա։ Հետևաբար յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ինքն իրեն հարցնի. «Իմ եկեղեցու ուսմունքները ներդաշնա՞կ են Աստվածաշնչին»։ Պատասխանն իմանալու համար լավ կլինի, որ ձեր եկեղեցու ուսմունքները համեմատեք Աստվածաշնչի սովորեցրածի հետ։

Հիսուսն ասաց, որ Աստծուն մատուցվող երկրպագությունը պետք է հիմնված լինի ճշմարտության վրա, այն ճշմարտության, որը գրված է Աստվածաշնչում (Հովհաննես 4։24; 17։17)։ Իսկ Պողոս առաքյալն ասաց, որ մեր փրկությունը կախված է «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ» ձեռք բերելուց (1 Տիմոթեոս 2։4)։ Ուստի շատ կարևոր է, որ մեր հավատալիքները հիմնված լինեն Աստծու Խոսքում գրված ճշմարտության վրա. չէ՞ որ դրանից է կախված մեր փրկությունը։

ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՏ

Կարդացեք ներքոհիշյալ վեց հարցերը և ուշադրություն դարձրեք դրանց պատասխաններին, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա։ Բաց արեք մեջբերված աստվածաշնչյան համարները և խորհրդածեք դրանց շուրջ։ Հետո ինքներդ ձեզ հարցրեք. «Արդյոք իմ եկեղեցու ուսմունքները տարբերվո՞ւմ են Աստվածաշնչի սովորեցրածից»։

Այս հարցերը կօգնեն ձեզ, որ կատարեք մի համեմատություն, որն անչափ օգտակար կլինի ձեզ համար։ Եթե ցանկանում եք ձեր եկեղեցու սովորեցրած մյուս ուսմունքները նույնպես ստուգել Աստվածաշնչով, Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ իմանալու, թե ինչ պարզ ճշմարտություններ է սովորեցնում Աստվածաշունչը։ Կարող եք Եհովայի վկաներից մեկին խնդրել, որ օգնի ձեզ անվճար ուսումնասիրել Աստվածաշունչը կամ կարող եք այցելել մեր վեբ կայք՝ jw.org։

1 ՀԱՐՑ։ Ո՞վ է Աստված։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եհովան՝ Հիսուսի Հայրը։ Նա հավիտենական, ամենակարող Աստվածն է և բոլոր բաների Արարիչը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, երբ աղոթում ենք ձեզ համար» (Կողոսացիներ 1։3)։

«Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (Հայտնություն 4։11)։

Տես նաև Հռոմեացիներ 10։13; 1 Տիմոթեոս 1։17։

2 ՀԱՐՑ։ Ո՞վ է Հիսուս Քրիստոսը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Հիսուսը Աստծու անդրանիկ Որդին է։ Հիսուսը ստեղծվել է, հետևաբար նա սկիզբ ունի։ Հիսուսը հպատակվում է Աստծուն և կատարում նրա կամքը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14։28)։

«[Հիսուսը] անտեսանելի Աստծու պատկերն է՝ բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (Կողոսացիներ 1։15)։

Տես նաև Մատթեոս 26։39; 1 Կորնթացիներ 15։28։

3 ՀԱՐՑ։ Ի՞նչ է սուրբ ոգին։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Սուրբ ոգին ուժ է, որի միջոցով Աստված իրագործում է իր կամքը։ Այն անձ չէ։ Մարդիկ կարող են լցվել սուրբ ոգով և զորություն ստանալ դրա միջոցով։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Երբ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկը նրա արգանդի մեջ խաղաց, և Եղիսաբեթը սուրբ ոգով լցվեց» (Ղուկաս 1։41)։

«Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա» (Գործեր 1։8)։

Տես նաև Ծննդոց 1։2; Գործեր 2։1–4; 10։38։

4 ՀԱՐՑ։ Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է։ Այդ Թագավորության Թագավորը Հիսուսն է։ Շուտով այն ողջ երկրով մեկ կիրագործի Աստծու կամքը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Յոթերորդ հրեշտակը փչեց իր փողը։ Եվ բարձր ձայներ եղան երկնքում, որ ասում էին. «Թագավորական իշխանությունը աշխարհի վրա այժմ պատկանում է մեր Տիրոջը և իր Քրիստոսին, և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից»» (Հայտնություն 11։15)։

Տես նաև Դանիել 2։44; Մատթեոս 6։9, 10։

5 ՀԱՐՑ։ Բոլոր լավ մարդիկ երկի՞նք են գնում։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ։ Աստված երկինք գնալու համար ընտրել է սահմանափակ թվով հավատարիմ մարդկանց մի խումբ, որը կոչվում է «փոքր հոտ»։ Նրանք Հիսուսի հետ կթագավորեն մարդկության վրա։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա» (Ղուկաս 12։32)։

«Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն և նրա հետ կթագավորեն» (Հայտնություն 20։6)։

Տես նաև Հայտնություն 14։1, 3։

6 ՀԱՐՑ։ Ո՞րն է Աստծու կամքը երկրի և մարդկության առնչությամբ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Աստծու Թագավորության ներքո երկիրը կվերածվի դրախտի, և հավատարիմ մարդիկ կունենան կատարյալ առողջություն, հարատև խաղաղություն և անվերջ կյանք։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։

«Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։

Տես նաև Սաղմոս 37։29; 2 Պետրոս 3։13։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը