Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 7/1 էջ 5
  • Կրոնը և պատերազմները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կրոնը և պատերազմները
  • 2013 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
  • Բոլոր մարդիկ երբևէ կսիրե՞ն միմյանց
    Բոլոր մարդիկ երբևէ կսիրե՞ն միմյանց
  • Ինչ է նշանակում սիրել մերձավորին
    2006 Դիտարան
  • «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»
    2014 Դիտարան
  • Աշխարհով մեկ մարդիկ միավորվում են. ինչպե՞ս
    2007 Դիտարան
Ավելին
2013 Դիտարան
w13 7/1 էջ 5

Կրոնը և պատերազմները

Ալբերտոն գրեթե տասը տարի ծառայել է բանակում։ Նա պատմում է. «Մի անգամ քահանան օրհնեց մեզ՝ ասելով. «Աստված ձեզ հետ է»։ Մտածեցի՝ ինչպե՞ս է դա հնարավոր։ Ես գնում եմ սպանելու մարդկանց, մինչդեռ Աստվածաշունչն ասում է՝ «մի՛ սպանիր»»։

Ռեյը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմածովային նավատորմում։ Մի անգամ նա քահանային հարցրեց. «Դուք գալիս ու աղոթում եք Աստծուն, որ մեր զորքը հաղթի։ Թշնամու բանակը նույն բանը չի՞ խնդրում»։ Քահանան պատասխանեց, որ Տիրոջ գործերը խորհրդավոր են։

Շատերի համար քահանայի այս պատասխանը գոհացուցիչ չէ։

Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Հիսուսն ասել է, որ Աստծու մեծագույն պատվիրաններից մեկն է՝ «սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մարկոս 12։31)։ Արդյոք այդ սերը պե՞տք է պայմանավորված լիներ նրանով, թե որտեղ է ապրում մերձավորը կամ ինչ ազգության է։ Ո՛չ։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։34, 35)։ Նրանք պետք է տարբերվեին իրար հանդեպ դրսևորած սիրով և պատրաստ լինեին նույնիսկ կյանքը տալու միմյանց համար, ոչ թե խլելու։

Առաջին դարի քրիստոնյաները ապրեցին Հիսուսի խոսքերի համաձայն։ «Կրոնի հանրագիտարանում» հետևյալն է գրված. «Վաղ եկեղեցու հայրերը, այդ թվում նաև Տերտուլիանոսն ու Օրիգենեսը հաստատում են, որ քրիստոնյաներին արգելված էր մարդկային կյանքեր խլելը, սկզբունք, որը թույլ չէր տալիս նրանց հռոմեական բանակում ծառայել» (The Encyclopedia of Religion)։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Եհովայի վկաները տարբեր, երբեմն նույնիսկ թշնամի համարվող ազգերի ներկայացուցիչներ են, սակայն թշնամանքի փոխարեն՝ նրանք ձգտում են քրիստոնեական սեր դրսևորել։

Կրոնական առաջնորդները սովորեցնո՞ւմ են քրիստոնեական սեր դրսևորել

Օրինակ՝ 1994թ.-ին, երբ Ռուանդայում բնակվող հուտու և տուտսի ցեղերի միջև էթնիկական բախում եղավ, Եհովայի վկաները բացարձակ չեզոքություն պահեցին։ Մի ցեղի Վկաները, հաճախ վտանգի ենթարկելով իրենց կյանքը, թաքցնում էին մյուս ցեղի իրենց հավատակիցներին։ Երբ հուտու Ինտերահամվեի զինվորները բռնեցին երկու հուտու Վկաների, որոնք իրենց տուտսի եղբայրներին օգնել էին թաքնվելու, ասացին. «Դուք պետք է մեռնեք, քանի որ օգնել եք տուտսիներին փրկվելու»։ Ցավոք, երկուսին էլ սպանեցին (Հովհաննես 15։13)։

Ի՞նչ եք կարծում, Եհովայի վկաների գործերը չե՞ն համապատասխանում անձնազոհ սիրո մասին ասած Հիսուսի խոսքերին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը