Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 12/15 էջ 8–10
  • Ծառայիր Եհովային ուրախությամբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծառայիր Եհովային ուրախությամբ
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ծառայելով մյուսներին՝ ուրախություն կստանաս
  • Ուրախություն. հատկություն, որ ստանում ենք Աստծուց
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուրախություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Եհովան մեր «ցնծության աղբյուրն» է
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուրախ եղեք ուրախ Աստծո հետ միասին
    2001 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 12/15 էջ 8–10

Ծառայիր Եհովային ուրախությամբ

ԵՀՈՎԱՆ ուզում է, որ դու ուրախ լինես (Սաղ. 100։2)։ Հավանաբար իր բոլոր ծառաների պես դու էլ շատ պատասխանատվություններ ունես։ Սակայն գուցե այն ժամանակ, երբ որոշեցիր կյանքդ նվիրել Եհովային, այսքան զբաղված չէիր։ Իսկ հիմա պարտականություններդ ավելացել են ու ասես ծանր բեռ լինեն քո ուսերին։ Ու երբ չես հասցնում կատարել այն, ինչ ծրագրել ես, քեզ ավելի ճնշված ես զգում։ Հետևաբար ինչպե՞ս կարող ես հավասարակշռված լինել և պահպանել «Տիրոջ ուրախությունը» (Նէեմ. 8։10)։

Ինչ խոսք, այսօր դժվար ժամանակներում ենք ապրում և շատ ճնշումների ենք ենթարկվում։ Ուստի կարևոր է, որ կազմակերպված լինենք։ Այս առումով Պողոս առաքյալը խորհուրդ տվեց. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, թե ինչպես եք քայլում. ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ՝ ձեզ համար գնելով հարմար ժամանակը, որովհետև օրերը չար են» (Եփես. 5։15, 16)։

Իսկ ինչպե՞ս կարող ես հասանելի նպատակներ դնել՝ հետևելով Պողոսի տված խորհրդին։ Ինչպե՞ս կարող ես հավասարակշռված լինել և կատարել բոլոր պարտականություններդ՝ հոգ տանել ընտանիքի մասին, անձնական ուսումնասիրություն կատարել, քարոզչական ծառայությանը մասնակցել, գումար վաստակել և այլ անհրաժեշտ գործեր անել։

Հիշո՞ւմ ես, թե որքան ուրախ էիր, երբ կյանքդ նվիրեցիր Եհովային ու մկրտվեցիր։ Դու ուրախ էիր, քանի որ ճանաչում էիր Աստծուն և գիտեիր նրա նպատակների մասին։ Հասկացողություն և ուրախություն ստանալու համար ամիսներ շարունակ դու ժրաջանորեն ուսումնասիրում էիր Աստվածաշունչը։ Ինչ խոսք, արժեր այդպիսի ջանքեր թափել, քանի որ այդ ամենի շնորհիվ քո կյանքում դրական փոփոխություններ եղան։

Ուրախությունդ պահպանելու համար դու պետք է շարունակես սնվել հոգևորապես։ Եթե չես կարողանում ժամանակ գտնել Աստվածաշունչ ուսումնասիրելու համար, վերանայիր քո գրաֆիկը։ Օրական նույնիսկ մի քանի րոպե ընթերցելով և խորհրդածելով՝ ավելի շատ կմտերմանաս Եհովայի հետ, ինչն էլ կնպաստի քո ուրախությանը։

Աստծու ծառաները գնում են ժամանակը։ Նրանք քիչ ժամանակ են հատկացնում պակաս կարևոր գործերին։ Հարցրու ինքդ քեզ. «Որքա՞ն ժամանակ եմ տրամադրում թերթեր և ամսագրեր կարդալուն, հեռուստացույց դիտելուն, երաժշտություն լսելուն և այլ զբաղմունքների»։ Ինչ խոսք, սխալ չէ ժամանակ տրամադրել քեզ համար հաճելի գործերին, բայց հարկավոր է հավասարակշռված լինել։ Երբ չափից շատ ժամանակ ենք տրամադրում նման բաներին կամ դրանք անում ենք հոգևոր գործերի հաշվին, այդ ամենը վատ է անդրադառնում մեր հոգևոր առողջության վրա (1 Տիմոթ. 4։8)։ Հետևաբար եթե զգում ես, որ ճիշտ չես տնօրինում ժամանակդ, փոփոխություններ մտցրու գրաֆիկիդ մեջ։

Ադամը, որն ամուսնացած է, ունի երեք երեխա և ժողովում ծառայում է որպես երեց, ասում է, թե ինչն է իրեն օգնում այս հարցում. «Ես ջանք եմ թափում, որ պարզ կյանքով ապրեմ։ Խուսափում եմ ժամանակատար զբաղմունքներից։ Չեմ գնում այնպիսի իրեր, որոնք մեծ խնամք են պահանջում։ Սակայն ճգնավորի կյանքով չեմ ապրում, պարզապես նախընտրում եմ համեստ ապրելակերպ ունենալ»։

Մարիյուշ անունով մի երեց, որը երեք երեխաների հայր է, ասում է. «Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, դարձա լավատես։ Սակայն ժամանակ առ ժամանակ ունենում եմ դժվարություններ, որոնց մասին հիմնականում Եհովան գիտի։ Նա միշտ օգնում է ինձ, և ես ուրախությամբ եմ նայում ապագային։ Այս ամենի համար շնորհակալ եմ Աստծուն»։ Մարիյուշի օրինակը ցույց է տալիս, որ երբ խորհրդածում ենք, թե ինչ հաջողությունների ենք հասել մեր կայացրած որոշումների արդյունքում, ուրախություն ենք ստանում և միշտ դրական տրամադրվածություն ենք պահպանում։

Թեև դրական տրամադրվածությունը չի վերացնում բոլոր մտահոգություններդ, բայց օգնում է ուրախ լինել և հեշտությամբ հաղթահարել դժվարությունները։ Առակաց 15։15–ում կարդում ենք. «Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է»։ Հիշիր նաև այն սերը, որ Աստված ցույց է տվել քո հանդեպ։ Դա կօգնի, որ ավելի շատ սիրես նրան և ուրախ լինես (Մատթ. 22։37)։

Եթե Թագավորության շահերը քո կյանքում առաջին տեղում դնես, ապա ընտանիքում նույնպես ուրախություն կտիրի։ Քրիստոնեական հատկություններ դրսևորելու շնորհիվ տարաձայնություններ չեն լինի, ինչն էլ կնպաստի ընտանիքի միասնությանը։ Այդպիսով ընտանիքում խաղաղ և հաճելի մթնոլորտ կլինի (Սաղ. 133։1)։

Դեռ ավելին, ընտանիքի անդամները կարող են ուրախ լինել, եթե միասին հոգևոր գործերով զբաղվեն։ Մարիյուշը ասում է. «Ես թանկ եմ գնահատում այն ժամանակը, որ անցկացնում եմ ընտանիքիս հետ։ Կինս ինձ միշտ աջակցում է։ Նա միշտ իմ կողքին է. մենք միասին ծառայում ենք, համաժողովներից առաջ մասնակցում ենք մարզադաշտի մաքրությանը, երբ հանրային ելույթներ եմ ներկայացնում տարբեր ժողովներում, նա ինձ հետ գալիս է։ Դա ինձ համար քաջալերական է»։

Աստվածաշունչը պատվիրում է քրիստոնյաներին հոգալ իրենց ընտանիքի կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Բայց եթե քրիստոնյան իր ողջ ուժերը և ժամանակը տրամադրում է աշխատանքին, նա կորցնում է իր ուրախությունը։ Այդ դեպքում հարկավոր է աղոթել Եհովային (Սաղ. 55։22)։ Ոմանք նույնիսկ փոխել են իրենց աշխատանքը Աստծու Թագավորությունը առաջին տեղում դնելու համար։ Քրիստոնյան չպետք է թույլ տա, որ աշխատանքը շեղի իր ուշադրությունը հոգևորից, ինչն ավելի կարևոր է (Առակ. 22։3)։

Լավ կլինի գրի առնես տվյալ գործի դրական ու բացասական կողմերը։ Ինչ խոսք, հաճելի է ունենալ լավ վարձատրվող աշխատանք, սակայն պետք է հաշվի առնել, թե արդյոք կարողանում ես հոգալ ընտանիքիդ հոգևոր կարիքները՝ այդ աշխատանքը կատարելով։ Քննիր բոլոր հանգամանքները և այնպիսի որոշում կայացրու, որ կարողանաս առաջին տեղում դնել Թագավորության շահերը։

Եթե քո աշխատանքը հնարավորություն չի տալիս քեզ հոգևորապես առաջադիմելու, ապա կարող ես ուրիշ աշխատանք գտնել։ Շատ քրիստոնյաներ մեծ փոփոխություններ են մտցրել իրենց կյանքում, որպեսզի ժամանակ հատկացնեն հոգևոր բաներին։ Լեհաստանում ապրող մի եղբայր ասում է. «Ես աշխատում էի մի ընկերությունում և անընդհատ գործուղումների մեջ էի։ Այդ պատճառով չէի կարողանում բավարար ժամանակ տրամադրել հոգևորին կամ ընտանիքիս։ Որոշեցի հրաժարվել այդ աշխատանքից»։ Այժմ նա այնպիսի գործ է կատարում, որը քիչ ժամանակ ու էներգիա է խլում իրենից։

Ծառայելով մյուսներին՝ ուրախություն կստանաս

Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Քրիստոնյաները տալու շատ հնարավորություններ ունեն։ Ջերմ ժպիտը, ողջույնը, շնորհակալական խոսքերը կարող են ուրախություն պատճառել թե՛ քեզ, թե՛ հավատակցիդ։

Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին. «Սփոփե՛ք վհատված հոգիները, թիկո՛ւնք կանգնեք թույլերին» (1 Թեսաղ. 5։14)։ Սովորաբար վհատված անհատը մտածում է, որ չի կարող իր ուժերով հաղթահարել խնդիրները։ Կարո՞ղ ես օգնության ձեռք մեկնել այդպիսի մարդկանց։ Եթե նկատում ես, որ քո հավատակիցներից մեկը այլևս ուրախություն չի ստանում իր ծառայությունից, փորձիր քաջալերել նրան։ Այդպես վարվելով՝ ինքդ էլ կքաջալերվես։ Ինչ խոսք, կան խնդիրներ, որ ոչ ոք չի կարող լուծել։ Այդուհանդերձ, կարելի է անկեղծորեն կարեկցել անհատին և հորդորել, որ իր հոգսը Եհովայի վրա գցի։ Այդ դեպքում նա երբեք հուսախաբ չի լինի (Սաղ. 27։10; Ես. 59։1)։

Վհատված անհատին կարելի է նաև հրավիրել ծառայության։ Հիսուսը իր 70 աշակերտներին «երկու–երկու» ուղարկեց քարոզելու (Ղուկ. 10։1)։ Միասին ծառայելով՝ աշակերտները փոխադարձ քաջալերանք կստանային։ Կարո՞ղ ես դու էլ համագործակցել վհատված հավատակցիդ հետ և օգնել նրան վերագտնելու իր ուրախությունը ծառայության մեջ։

Այսօր կյանքը լի է խնդիրներով։ Սակայն Աստվածաշունչը հորդորում է. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով։ Դարձյա՛լ ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4։4)։ Եթե սիրում ես Աստծուն, հնազանդվում ես նրան և նախանձախնդրությամբ կատարում ես քո ծառայությունը, կյանքդ իմաստ է ստանում, և դու ուրախ ես լինում։ Իսկ ամենակարևորը, Եհովան օգնում է քեզ դիմանալու կյանքի ճնշումներին և հաղթահարելու խնդիրները (Հռոմ. 2։6, 7)։

Հավատն օգնում է տեսնելու, թե որքան մոտ է խոստացված նոր աշխարհը։ Ի՜նչ օրհնություններ են սպասում քեզ (Սաղ. 37։34)։ Ուստի կարող ես դրական տրամադրվածություն պահպանել և միշտ տեսնել այն օրհնությունները, որ տալիս է Եհովան այսօր, որպեսզի «ծառայես Տիրոջն ուրախութիւնով» (Սաղ. 100։2)։

[Գծապատկեր 8–րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

Ուրախությունդ պահպանելու համար գուցե հարկավոր է փոփոխություններ մտցնել գրաֆիկիդ մեջ

ՀԱՆԳԻՍՏ և ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

ԸՆՏԱՆԻՔ

ԱՇԽԱՏԱՆՔ

ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

[նկարներ 10–րդ էջի վրա]

Կարո՞ղ ես օգնել հավատակցիդ վերագտնելու իր ուրախությունը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը