Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 9/15 էջ 30–32
  • Ես գտա կյանքի իմաստը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ես գտա կյանքի իմաստը
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Բարեկեցիկ կյանքի որոնումներ
  • Աչքերս բացվեցին
  • Հարազատներս ընդունում են ճշմարտությունը
  • Տարիներս ավելանում են, կյանքս՝ հարստանում
  • Իմաստալից կյանքիս անցած ուղին
  • «Ամենածանր պահին Եհովան փրկեց ինձ»
    Եհովայի վկաների կենսագրությունները
  • Մաս 4. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ութ երեխա՝ ճշմարտության մեջ. դժվարությամբ ձեռք բերված ուրախություն
    2006 Դիտարան
  • Պարգևատրված՝ Աստվածանվեր կյանքի համար
    2002 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 9/15 էջ 30–32

Ես գտա կյանքի իմաստը

Պատմում է Գասպար Մարտինեսը

Իմ պատմությունը մի աղքատ գյուղացի տղայի մասին է, որը քաղաքում հարստություն գտավ։ Սակայն դա այն հարստությունը չէր, որ փնտրում էր նա։

ՄԵԾԱՑԵԼ եմ մի աղքատ գյուղում, որը գտնվում է Իսպանիայի Ռիոխա շրջանում։ 1930–ական թվականներն էին։ Տասը տարեկանում թողեցի դպրոցը, բայց արդեն գիտեի գրել ու կարդալ։ Մենք յոթ երեխա էինք։ Քույրերիս և եղբայրներիս հետ արածեցնում էինք մեր ոչխարները և մշակում էինք մեր փոքրիկ հողամասը։

Քանի որ աղքատ էինք, երազում էինք շատ փող ունենալու մասին ու նախանձում էինք նրանց, ովքեր մեզնից ունևոր էին։ Չնայած մեր գյուղի թշվառ վիճակին՝ գյուղացիները գնահատում էին հոգևոր բաները։ Մի անգամ նույնիսկ եպիսկոպոսն ասաց, որ մեր գյուղն «իր թեմի ամենակրոնասեր գյուղն է»։ Սակայն նա չէր էլ պատկերացնում, որ ժամանակի ընթացքում շատերը կթողնեն կաթոլիկ եկեղեցին։

Բարեկեցիկ կյանքի որոնումներ

Ես ամուսնացա մեր գյուղում ապրող մի աղջկա՝ Մերսեդեսի հետ։ Մենք շուտով տղա ունեցանք։ 1957–ին տեղափոխվեցինք մոտակա Լոգրոնյո քաղաք, որպեսզի կարողանանք հոգալ մեր կարիքները։ Շատ չանցած մեր ընտանիքն էլ տեղափոխվեց։ Ես մասնագիտություն չունեի, հետևաբար չէի կարող լավ վարձատրվող աշխատանք գտնել։ Ուզում էի լավ կյանքով ապրել, բայց չգիտեի՝ ինչ անել։ Ուստի գնացի գրադարան, թեև չգիտեի՝ ինչից սկսել։

Որոշ ժամանակ հետո ռադիոյով լսեցի աստվածաշնչյան դասընթաց անցնելու մի առաջարկի մասին։ Այն անցկացվելու էր նամակագրությամբ։ Դասընթացն ավարտելուց հետո բողոքական եկեղեցու անդամները ինձ հրավիրեցին իրենց եկեղեցի։ Մի քանի անգամ այցելելուց հետո նկատեցի, որ նրանց առաջնորդների միջև մրցակցության ոգի կա։ Ես այլևս չգնացի այդ եկեղեցի։ Եկա այն եզրահանգման, որ բոլոր կրոններում էլ նույն ոգին է տիրում։

Աչքերս բացվեցին

1964 թվականն էր, երբ մի օր մեր դուռը թակեց էուխենյո անունով մի երիտասարդ։ Նա Եհովայի վկա էր։ Ու թեև ես երբեք չէի լսել նրա կրոնի մասին, սակայն հաճույքով համաձայնեցի խոսել Աստվածաշնչի թեմայով։ Կարծում էի, թե շատ բան գիտեմ Գրություններից։ Զրույցի ընթացքում մեջբերում էի այն մի քանի համարները, որ սովորել էի աստվածաշնչային դասընթացի ժամանակ։ Փորձում էի պաշտպանել բողոքականների ուսմունքները, բայց սրտիս խորքում ես էլ չէի հավատում դրանց։

Երկու երկար զրույցից հետո ստիպված էի ընդունել, որ էուխենյոն շատ լավ գիտի Աստծու Խոսքը։ Ինձ զարմացնում էր այն, թե ինչպես էր նա արագ գտնում Աստվածաշնչի համարները և տրամաբանում դրանց շուրջ, թեև ինձնից ավելի քիչ էր դպրոցում սովորել։ Աստվածաշնչով էուխենյոն ինձ ցույց տվեց, որ մենք ապրում ենք վերջին օրերում, և որ Աստծու Թագավորությունը երկրի վրա շուտով դրախտ է հաստատելու (Սաղ. 37։11, 29; Ես. 9։6, 7; Մատթ. 6։9, 10)։

Ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այն, ինչ սովորեցի, ուրախությամբ լցրեց սիրտս։ Իմ առաջ նոր հեռանկար բացվեց, և դրա համար արժեր ապրել։ Իմ որոնումներն ավարտվեցին։ Ճիշտ է, ես պայքարում էի հասարակական դիրքս բարելավելու և լավ վարձատրվող աշխատանք գտնելու համար, սակայն այժմ դրանք ինձ համար այդքան էլ կարևոր չեն։ Ես հավատում եմ, որ եթե անգամ մահն ու հիվանդություններն են վերանալու, ապա իմ խնդիրներն էլ անպայման կլուծվեն (Ես. 33։24; 35։5, 6; Հայտն. 21։4)։

Սովորածիս մասին մեծ ոգևորությամբ պատմում էի հարազատներիս, օրինակ՝ պատմում էի այն մասին, որ Աստված խոստացել է դրախտ դարձնել երկիրը, որտեղ մարդիկ ապրելու են հավիտյան։

Հարազատներս ընդունում են ճշմարտությունը

Հարազատներիցս շատերը համաձայնեցին ամեն կիրակի հավաքվել հորեղբորս տանը և զրուցել աստվածաշնչյան թեմաներով։ Մեր քննարկումները տևում էին երկուսից երեք ժամ։ Երբ էուխենյոն տեսավ, որ բարեկամներիցս շատերն են հետաքրքրվում, նա առաջարկեց, որ ամեն ընտանիք Աստվածաշունչն առանձին ուսումնասիրի։

Հարազատներիս մի մասն էլ ապրում էր մեզնից 120 կմ հեռու գտնվող փոքրիկ քաղաքում՝ Դուրանգոյում։ Այնտեղ Վկաներ չկային, ու որոշ ժամանակ անց որոշեցի մի քանի օրով արձակուրդ վերցնել և այցելել նրանց։ Ուզում էի նրանց էլ պատմել իմ նոր հավատի մասին։ Մոտավորապես տասը հոգի ամեն երեկո հավաքվում էր և հաճույքով լսում էր ինձ մինչև ուշ գիշեր։ Տուն վերադառնալուց առաջ նրանց թողեցի մի քանի Աստվածաշունչ և մեր հրատարակություններից։ Մենք շարունակեցինք կապ պահել իրար հետ։

Երբ Վկաները եկան Դուրանգո, նրանք անմիջապես մի քանի ընտանիքի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։ 18 հոգի ուսումնասիրում էր Աստծու Խոսքը։

Կինս՝ Մերսեդեսը, դեռ չէր ուսումնասիրում Աստվածաշունչը։ Պատճառը մարդավախությունն էր և ոչ թե Աստծու Խոսքի հանդեպ անտարբերությունը։ Այդ ժամանակ Իսպանիայում Եհովայի վկաների գործունեությունն արգելքի տակ էր։ Կինս մտածում էր, որ մեր երեխաներին կհեռացնեն դպրոցից, և մեզ կվտարեն։ Սակայն երբ տեսավ, որ մեր հարազատները ընդունում են ճշմարտությունը, Աստվածաշունչն ուսումնասիրելու ցանկություն հայտնեց։

Երկու տարվա ընթացքում բարեկամներիցս 40 հոգի Վկաներ դարձան և իրենց կյանքը նվիրեցին Աստծուն ծառայելուն։ Նրանք էլ ինձ պես գտել են կյանքի իմաստը։ Ես իսկապես թանկ մի բան գտա՝ հոգևոր հարստություն։

Տարիներս ավելանում են, կյանքս՝ հարստանում

Երբ ես ու Մերսեդեսը տեղափոխվեցինք Լոգրոնյո, որն ուներ մոտ 100 000 բնակիչ, միայն 20 Վկա կար այնտեղ։ Որոշ ժամանակ հետո ինձ շատ պատասխանատվություններ վստահվեցին։ Հաջորդ 20 տարիների ընթացքում ես օգնում էի ժողովին և մեծացնում էի տղաներիս։

Երբ արդեն 56 տարեկան էի, այն գործարանը, որտեղ աշխատում էի, անսպասելիորեն փակվեց, ու ես դարձա գործազուրկ։ Սակայն այս փոփոխությունը ինձ հնարավորություն տվեց իրականացնելու իմ վաղեմի երազանքը. ես ռահվիրայություն սկսեցի։ Կենսաթոշակս շատ քիչ էր, և հեշտ չէր դրանով ապրել։ Սակայն կինս մաքրության գործ էր անում, և կարողանում էինք հոգալ մեր կարիքները։ Մենք միշտ ունեցել ենք այն, ինչ անհրաժեշտ է։ Առայսօր ծառայում եմ որպես ռահվիրա, իսկ Մերսեդեսը ժամանակ առ ժամանակ սիրով ծառայում է որպես ենթառահվիրա։

Մի քանի տարի առաջ կինս սկսել էր կանոնավորաբար մեր պարբերագրերը տալ Մերչե անունով մի երիտասարդ կնոջ, որը հաճույքով էր կարդում մեր գրականությունը։ Նա փոքր տարիքում ուսումնասիրել էր Աստվածաշունչը։ Մերսեդեսը տեսնում էր, որ նա շատ է գնահատում ճշմարտությունը։ Ի վերջո Մերչեն համաձայնվեց նորից ուսումնասիրել Աստծու Խոսքը և սկսեց հոգևորապես առաջադիմել։ Նրա ամուսինը՝ Վիսենտեն, հարբեցող էր։ Քանի որ մշտական աշխատանք չուներ, չէր կարողանում հոգ տանել ընտանիքին։ Նրանց ամուսնությունը քայքայման եզրին էր։

Կինս առաջարկել էր Մերչեին, որ Վիսենտեն և ես հանդիպենք։ Մի քանի անգամ նրա հետ զրուցելուց հետո վերջինս համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Վիսենտեն սկսեց ավելի քիչ խմել։ Ժամանակի ընթացքում նա ընդհանրապես հրաժարվեց ալկոհոլից ու փոփոխություններ մտցրեց իր կյանքում։ Նույնիսկ նրա արտաքինն էր փոխվել։ Վիսենտեն և Մերչեն դարձան երջանիկ ամուսիններ։ Այժմ նրանք իրենց դստեր հետ ապրում են Կանարյան կղզիներում և աջակցում են տեղի փոքրիկ ժողովին։

Իմաստալից կյանքիս անցած ուղին

Ցավալի է, բայց հարազատներիցս ոմանք, ովքեր տարիներ առաջ ընդունել էին ճշմարտությունը, արդեն մահացել են։ Բայց մեր մեծ ընտանիքը շարունակում է աճել, և Եհովան առատապես օրհնում է մեզ (Առակ. 10։22)։ Այսօր գրեթե բոլոր նրանք, ովքեր 40 տարի առաջ ընդունել են Աստծու Խոսքը, այժմ էլ իրենց երեխաների և թոռների հետ հավատարմորեն ծառայում են Եհովային։

Նրանցից շատերը երեցներ են, ծառայող օգնականներ և ռահվիրաներ։ Մեծ տղաս կնոջ հետ ծառայում է Մադրիդում՝ Եհովայի վկաների Իսպանիայի մասնաճյուղում։ Իսկ ես, թեև կրթությունս թերի է, ժամանակ առ ժամանակ ծառայում եմ որպես շրջանային վերակացուին փոխարինող։ Երբ մկրտվեցի, Իսպանիայում ընդամենը 3 000 Վկա կար։ Հիմա նրանց թիվն անցնում է 100 000–ից։ Ես սիրում եմ իմ ծառայությունը և երախտապարտ եմ Եհովային իմաստալից ու հարուստ կյանքիս համար։

Մի քանի տարի առաջ իմացա, որ այն գյուղը, որտեղ ծնվել եմ, գրեթե դատարկվել է։ Աղքատությունն ի վերջո ստիպեց մարդկանց թողնել իրենց տներն ու դաշտերը և բռնել բարեկեցիկ կյանքի որոնման ուղին։ Բարեբախտաբար, նրանցից շատերը, այդ թվում նաև ես գտա՛նք գանձեր, հոգևո՛ր գանձեր։ Մենք հասկացանք, որ կյանքն իմաստ ունի, և Եհովային ծառայելը անսահման ուրախություն է պարգևում։

[նկար 32–րդ էջի վրա]

Եղբայր Մարտինեսի հարազատները, որոնք ընդունել են ճշմարտությունը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը