Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 5/1 էջ 22–25
  • Բրուքլինի Բեթելը 100 տարեկան է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բրուքլինի Բեթելը 100 տարեկան է
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ Բրուքլին
  • Ինչո՞ւ է կոչվում Բեթել
  • Ջերմ ընդունելություն
  • Կարո՞ղ է սա դառնալ քո կյանքի լավագույն ուղին
    2001 Դիտարան
  • Հռչակվում է Տիրոջ վերադարձը (1870–1914)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Սրտանց հրավիրվում եք
    2010 Դիտարան
  • Կարո՞ղ եք ներկայացնել ձեր թեկնածությունը
    2001 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2009 Դիտարան
w09 5/1 էջ 22–25

Բրուքլինի Բեթելը 100 տարեկան է

Բեթել

Բեթել Կոլումբիա Հայթս 122–124

Բրուքլինի խորանը

Հիքս սթրիթ 13–17 (1909–1918)

ՆՅՈՒ ՅՈՐՔ քաղաքի համար 1909 թ. հիշարժան տարի էր։ Այդ տարի նշեցին Քուինսբորո և Մանհեթեն կամուրջների բացումը։ Առաջինը Քուինսն էր միացնում Մանհեթենին, իսկ երկրորդը՝ Մանհեթենը Բրուքլինին։

Դա հիշարժան տարի էր նաև Եհովայի վկաների համար։ «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» նախագահ Չարլզ Թեյզ Ռասելը նկատել էր, որ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու համար այստեղ մեծ հնարավորություն կա (Մատթեոս 24։14)։ Նա գիտեր, որ կազմակերպության գլխավոր վարչությունը Պիտսբուրգից (Փենսիլվանիա) Բրուքլին (Նյու Յորք) տեղափոխելը կարևոր դեր կխաղա քարոզչական գործում։ 1908–ից սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, իսկ արդեն հաջորդ տարի տեղափոխվեցին։

Ինչո՞ւ Բրուքլին

1908 թ.–ին Ռասելի ելույթները ամեն շաբաթ տպագրվում էին 11 տարբեր թերթերում։ Տպաքանակը հասնում էր 402 000–ի։ Քարոզչական գործում առաջնորդություն վերցնողները գիտեին, որ թերթերի օգնությամբ քարոզելը արդյունավետ միջոց է Աստվածաշնչի ճշմարտությունները տարածելու համար։

Այդուհանդերձ, Ռասելը գրեց. «Եղբայրները, որոնք գիտեն, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ հայտնի թերթերը, .... ասում են, որ եթե այս ելույթները ամեն շաբաթ լույս տեսնեն ավելի մեծ ու հայտնի քաղաքի թերթերում, ապա հնարավոր է ողողեն ողջ Միացյալ Նահանգները, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դրանք կանոնավորաբար կտպագրվեն հարյուրավոր թերթերում»։ Ուստի քարոզչական գործը ընդլայնելու համար սկսեցին փնտրել ավելի հարմար քաղաք։

Չարլզ Թեյզ Ռասել

Թերթում տպագրված Ռասելի ելույթները

Ռասելը պատմում է. «Աստծու առաջնորդությունը խնդրելուց հետո միաձայն որոշեցինք, որ Բրուքլինը (Նյու Յորք) ամենահարմար կենտրոնն է հնձի գործը կատարելու համար, քանի որ այնտեղ բնակչությունը շատ է... իսկ քաղաքը հայտնի է որպես «Եկեղեցիների քաղաք»»։ Իրոք, հետագա արդյունքները ցույց տվեցին, որ դա իմաստուն որոշում էր։ Շատ կարճ ժամանակահատվածում Ռասելի ելույթները սկսեցին տպագրվել 2 000 թերթերում։

Նյու Յորքը ճիշտ ընտրություն էր մեկ այլ պատճառով ևս։ 1909 թ.–ին մասնաճյուղեր կառուցվեցին Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրալիայում։ Մի շարք մասնաճյուղեր էլ դեռ պետք է կառուցվեին։ Հետևաբար խելամիտ էր, որ գլխավոր վարչությունը գտնվեր նավահանգստային քաղաքում, որտեղ կային բազում ուղիներ և երկաթուղային ճանապարհներ՝ այլ երկրների հետ կապ հաստատելու համար։

Ինչո՞ւ է կոչվում Բեթել

Շենք  Քոնքորդ սթրիթ 18–ում

Քոնքորդ սթրիթ 18 (1922–1927)

Շենք Ադամս սթրիթ 117–ում

Ադամս սթրիթ 117 (1927–ից մինչև օրս)

1880–ականներին «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» գլխավոր վարչությունը գտնվում էր Ալեգեյնիում (այժմ՝ Պիտսբուրգի մի մասը, Փենսիլվանիա)։ Այդ ժամանակ վարչությունը կոչվում էր Աստվածաշնչի տուն։ 1896 թ.–ին այնտեղ աշխատում էր 12 հոգի։

Սակայն երբ 1909 թ.–ին Ընկերությունը տեղափոխվեց Բրուքլին, գլխավոր վարչության շենքը կոչվեց Բեթելa։ Ինչո՞ւ։ Այն հաստատությունը, որ «Դիտարան ընկերությունը» գնեց 13–17 Հիքս սթրիթի մոտ, պատկանում էր Հենրի Ուարդ Բիչեր անունով մի հայտնի քահանայի։ Այն կոչվում էր Բիչեր Բեթել։ Ընկերությունը նաև գնեց նրա նախկին բնակարանը, որը գտնվում էր Կոլումբիա Հեյթս 124–ում։ 1909 թ. մարտի 1–ին «Դիտարանի» հոդվածներից մեկում տպագրվել էր. «Հետաքրքիր է, որ մենք պետք է գնեինք հին Բիչեր Բեթելը, սակայն պատահականորեն գնեցինք նաև այդ մարդու նախկին տունը.... Նոր տունը կանվանենք «Բեթել», իսկ նոր գրասենյակը և սրահը՝ «Բրուքլինի խորան»։ Այս անվանումները փոխարինեցին «Աստվածաշնչի տուն» անվանը»։

Ներկայիս Բրուքլինի շինությունները և Նյու Յորք նահանգում (Ուոլքիլ և Պատերսոն) գտնվող մյուս հաստատությունները կոչվում են Բեթել։ Այսօր 113 երկրներում կան Բեթելի տներ։ Այս մասնաճյուղերում աշխատում են ավելի քան 19 000 կամավորներ, ովքեր նպաստում են բարի լուրի տարածմանը։

Գրքեր կազմելը Մըրթլ ավենյու 35–ում

Մըրթլ ավենյու 35 (1920–1922)

Ջերմ ընդունելություն

Շինությունների նվիրումը տեղի ունեցավ 1909 թ. հունվարի 31–ին։ Իսկ սեպտեմբերի 6–ին՝ երկուշաբթի օրը, Բեթելում ընդունելության օր կազմակերպվեց։ Հարյուրավոր Աստվածաշունչ ուսումնասիրողներ (Եհովայի վկաների նախկին անվանումը) այցելեցին գլխավոր վարչություն։ Շատերը եկել էին Նյու Յորքից մոտ 320 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Սարատոգա Սփրինգս քաղաքում անցկացված համաժողովից հետո։ Չարլզ Թեյզ Ռասելը անձամբ դիմավորեց և ջերմորեն ողջունեց այցելուներինb։

Ամեն տարի ավելի քան 40 000 մարդ է այցելում Բրուքլինի Բեթել։ Այն շարունակում է կարևոր դեր խաղալ Եհովայի Թագավորության շահերը առաջ տանելու գործում, ինչը բազում օրհնություններ է բերում միլիոնավոր մարդկանց։

Ուոլքիլի տպարանը

Ուոլքիլի տպարանը

Պատերսոնի կրթական կենտրոնը

Պատերսոնի կրթական կենտրոնը

a «Բեթել» եբրայերեն բառը նշանակում է «Աստծու տուն»։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Բեթելը Իսրայելի հայտնի քաղաքներից էր։ Սակայն Երուսաղեմ քաղաքի մասին է միայն ավելի հաճախ հիշատակվում։

b Լրացուցիչ պատմական տեղեկությունների համար տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը, էջ 718–723 (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Ի՞նչ գիտեք «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ և ԳՐՔՈՒՅԿԻ ԴԻՏԱՐԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» մասին

Եհովայի վկաները աստվածաշնչյան ճշմարտությունները տարածում են ամբողջ աշխարհում

«Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերություն» անունով կազմակերպությունը հիմնադրվել է 1884 թ.–ին Փենսիլվանիայում։ Այդ ժամանակ այն կոչվում էր «Սիոնի Դիտարանի և գրքույկի ընկերություն»։ Նրա նպատակն էր ամբողջ աշխարհում տարածել Աստվածաշնչի ճշմարտությունները հրատարակությունների միջոցով։ Այսօր «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերությունը» համարվում է Եհովայի վկաների իրավաբանական մարմիններից մեկըc (Փիլիպպեցիներ 1։7)։

«Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերությունը» տպագրում է Աստվածաշնչեր և աստվածաշնչային հրատարակություններ 473 լեզուներով։ Մասամբ կամ ամբողջությամբ առկա են «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանության» 150 միլիոն օրինակներ 72 լեզուներով։ Բացի այդ, կազմակերպությունը հրատարակել է Աստվածաշնչի այլ թարգմանություններ (American Standard Version, The Bible in Living English, The Emphatic Diaglott, Holman’s Linear Parallel Edition, King James Version (ներառյալ Bible Students Edition), և The New Testament Newly Translated and Critically Emphasized–ի երկրորդ հրատարակությունը)։

Դեռ ավելին, միայն վերջին տասը տարիներին Եհովայի վկաների կազմակերպությունը տպագրել է ավելի քան 20 միլիարդ այլ հրատարակություններ, ինչպես օրինակ՝ գրքեր, պարբերագրեր, թերթիկներ, սեղմապնակներ, թվային տեսասկավառակներ և այլնd։ Այս հրատարակությունների մեծ մասը տպվել, փաթեթավորվել և առաքվել է Բեթելի տներից, որոնք գտնվում են տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Բրիտանիայում, Կանադայում, Կոլումբիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Ճապոնիայում, Կորեայում, Մեքսիկայում, Մյանմայում, Նիգերիայում, Ֆիլիպիններում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Իսպանիայում և Միացյալ Նահանգներում։

1998–2008 թթ.

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գրքեր

458 230 708

Պարբերագրեր

11 292 413 199

Թերթիկներ

7 996 906 376

Գրքույկներ

862 050 233

CD/MP3-ներ

34 621 130

DVD-ներ

13 500 125

Ուրիշ

129 083 031

Ընդհանուր՝

20 786 804 802

c 2008 թ.–ին 236 երկրներում կար 7 124 443 Եհովայի վկա և գործում էին 103 267 ժողովներ։

d Այս հրատարակությունները չեն վաճառվում։ Եհովայի վկաների կրթական աշխատանքը կատարվում է կամավոր ծառայողների աջակցությամբ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը