Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/1 էջ 9–12
  • Մաքրություն. ինչո՞ւ է այն կարևոր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մաքրություն. ինչո՞ւ է այն կարևոր
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Համագործակցությունը կարևոր է
  • Մեր արտաքին տեսքով պատիվ ենք բերում Աստծուն
  • «Ընդօրինակե՛ք Աստծուն»
  • Որքանո՞վ է կարևոր մաքրությունը
    2002 Դիտարան
  • Մաքրություն ի՞նչ է այն նշանակում
    2002 Դիտարան
  • Եհովան սիրում է մաքուր մարդկանց
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Աստված սիրում է մաքուր մարդկանց
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
2008 Դիտարան
w08 12/1 էջ 9–12

Մաքրություն. ինչո՞ւ է այն կարևոր

Հազարավոր տարիներ շարունակ համաճարակները անասելի ցավ են պատճառել մարդկությանը։ Ոմանք կարծել են, թե այդ հիվանդություններով Աստված պատժում է չար մարդկանց։ Սակայն շատ երկրներում անցկացված մանրազնին ուսումնասիրությունները բացահայտել են իրականությունը. «հանցագործները» մեր շուրջը ապրող փոքրիկ արարածներն են։

Բժիշկները հայտնաբերել են, որ մի շարք հիվանդություններ հիմնականում փոխանցվում են առնետների, մկների, խավարասերների, ճանճերի և մոծակների միջոցով։ Նրանք նաև պարզել են, որ մարդիկ նույնպես կարող են վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր հանդիսանալ, եթե հիգիենայի կանոններին չհետևեն։ Այո՛, մաքրությունը որոշիչ դեր է խաղում մեր կյանքում։

Ինչ խոսք, մաքրության չափանիշները տարբեր երկրներում տարբեր են լինում։ Այն վայրերում, որտեղ հոսող ջուր կամ կոյուղի չկա, հիգիենա պահպանելը գուցե դժվար լինի։ Սակայն դա հնարավոր է։ Օրինակ՝ հիշենք իսրայելացիներին, որոնք թեև ապրում էին անապատում, սակայն հետևում էին հիգիենայի կանոններին։ Մաքրության վերաբերյալ հրահանգները Աստված էր տվել նրանց։

Ինչո՞ւ է Աստված կարևոր համարում մաքրությունը։ Ո՞րն է այդ հարցի վերաբերյալ ճիշտ տեսակետը։ Ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կարող եք ձեռնարկել, որպեսզի նվազագույնի հասցնեք հիվանդություններով վարակվելու հավանականությունը։

ՓՈՔՐԻԿ Մաքսըa, որն ապրում է Կամերունում, դպրոցից տուն է վերադառնում։ Նա արագ մտնում է տուն, գրկում է շանը, այնուհետև պայուսակը դնում է ճաշասենյակի սեղանի վրա, նստում է աթոռին ու անհամբեր սպասում է, թե երբ է մայրիկը ճաշ բերելու։

Իսկ մայրը խոհանոցից լսում է, որ Մաքսը տուն է եկել, և անմիջապես բերում է ուտելիքը։ Սակայն նրա դեմքի արտահայտությունը միանգամից փոխվում է, երբ տեսնում է, որ Մաքսը պայուսակը դրել է մաքուր սեղանի վրա։ Նա նայում է տղային ու ասում. «Մաաա՜քս»։ Տղան մոր տոնից անմիջապես գլխի է ընկնում, թե ինչ պետք է անի. արագ վերցնում է պայուսակը ու վազում՝ ձեռքերը լվանալու։ Այնուհետև վերադառնում է ու ամաչելով կիսաձայն ասում. «Կներես, մամ, մոռացել էի»։

Ինչ խոսք, հոգատար մայրը շատ բան կարող է անել ընտանիքի անդամների առողջության և մաքրության համար, սակայն ընտանիքում բոլորը պետք է համագործակցեն նրա հետ։ Վերոհիշյալ օրինակից կարելի է հասկանալ, որ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի երեխաները սովորեն մաքրություն պահել։ Դրա համար հարկավոր է երեխաներին շարունակ հիշեցնել, որ տանը մաքրություն պահպանելու համար շարունակական ջանքեր են անհրաժեշտ։

Մաքսի մայրը հասկանում է, որ սննդամթերքի վրա կարող են մանրէներ առաջանալ, ուստի նա ոչ միայն լվանում է իր ձեռքերը կերակուր պատրաստելուց առաջ, այլև ծածկում է այն, որպեսզի ճանճերը չնստեն ուտելիքի վրա։ Մթերքը անուշադրության չմատնելով և տունը մաքուր պահելով՝ նա իր ընտանիքը զերծ է պահում որոշ հիվանդություններով վարակվելուց։

Պատճառներից մեկը, որ Մաքսի մայրը այդքան մաքրասեր և հոգատար է, Աստծուն հաճեցնելն է։ Նա ասում է. «Աստվածաշնչում՝ 1 Պետրոս 1։16–ում, գրված է, որ Աստծու ժողովուրդը պետք է սուրբ լինի, քանի որ Նա էլ է սուրբ։ Սրբությունը նույնն է, ինչ մաքրությունը։ Ուստի ուզում եմ, որ իմ տունը մաքուր լինի, իսկ ընտանիքիս անդամները մաքրություն պահպանեն։ Ինչ խոսք, դրան կարելի է հասնել այն դեպքում, եթե ընտանիքի բոլոր անդամները համագործակցեն»։

Համագործակցությունը կարևոր է

Անշուշտ, ընտանիքում յուրաքանչյուրը պետք է ձգտի պահպանել մաքրություն։ Ժամանակ առ ժամանակ որոշ ընտանիքներ միասին քննարկում են, թե ինչ բարելավումներ կարող են անել ինչպես տան ներսում, այնպես էլ տնից դուրս։ Այդպիսի քննարկումները նպաստում են նաև ընտանիքի միությանը և հիշեցնում են, որ ընտանիքում բոլորը պետք է ուշադիր լինեն իրար նկատմամբ նաև այս հարցում։ Օրինակ՝ մայրը կարող է բացատրել տարիքով ավելի մեծ երեխաներին, թե ինչու է հարկավոր լվանալ ձեռքերը զուգարանից օգտվելուց հետո կամ փողին ձեռք տալուց հետո, ինչպեսև ուտելուց առաջ։ Նրանք էլ իրենց հերթին կարող են հետևել, որ փոքր քույրերը կամ եղբայրները այդպես վարվեն։

Ընտանիքի բոլոր անդամներն էլ կարող են տարբեր գործեր կատարել։ Գուցե ընտանիքով որոշեք, որ տունը պետք է մաքրել ամեն շաբաթ, իսկ տարին մեկ կամ երկու անգամ ընդհանուր մաքրություն անել։ Մաքուր պետք է պահել նաև տան շրջակայքը։ Էկոլոգ Ստյուարդ Ուդալը, խոսելով Միացյալ Նահանգների մասին, հետևյալն է նշում. «Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ գեղեցկությունը վերանում է, աղտոտվածությունը գնալով շատանում է, բաց տարածությունները քչանում են...»։

Դո՞ւք էլ եք նույն կարծիքին։ Հին ժամանակներում և նույնիսկ այսօր Կենտրոնական Աֆրիկայի որոշ երկրներում քաղաքի բանբերը զանգ է հնչեցնում և այդպիսով բնակիչների ուշադրությունը հրավիրում է իր խոսքերի վրա։ Բարձր ձայնով նա հիշեցնում է մարդկանց, որ պետք է մաքրել քաղաքը, կոյուղու խողովակները, էտել ծառերը, պոկել մոլախոտերը և հավաքել աղբը։

Իրոք, աղբի կուտակումը համաշխարհային խնդիր է։ Շատ կառավարություններ ի զորու չեն լուծելու այս խնդիրը։ Օրինակ՝ որոշ երկրներում փողոցներում թափված աղբը չի հեռացվում։ Այդ պատճառով կառավարությունը խնդրում է բնակիչներին մասնակցել քաղաքի մաքրության գործին։ Որպես օրինակելի քաղաքացիներ՝ ճշմարիտ քրիստոնյաները առաջինն են արձագանքում և առանց դժկամության՝ հնազանդվում են կառավարության օրենքներին (Հռոմեացիներ 13։3, 5–7)։ Քրիստոնյաները հետաքրքրված են շրջակա միջավայրի մաքրությամբ և հատուկ հիշեցման կարիք չունեն։ Նրանք հասկանում են, որ մաքրություն պահելով՝ ցույց են տալիս, որ օրինակելի և հոգատար քաղաքացիներ են։ Այսպես պետք է մտածի յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր բնակիչ։ Ուստի մաքրություն պահելու շնորհիվ ավելի առողջ կլինենք, իսկ շրջակա միջավայրը՝ ավելի մաքուր։

Մեր արտաքին տեսքով պատիվ ենք բերում Աստծուն

Եհովայի ծառաների մաքուր և կոկիկ արտաքին տեսքը չի վրիպում մարդկանց ուշադրությունից։ Օրինակ՝ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում Եհովայի վկաների համաժողովից հետո 15 հոգուց բաղկացած երիտասարդների մի խումբ որոշեց գնալ ռեստորան՝ ճաշելու։ Հարևանությամբ նստած տարեց ամուսինները նրանց տեսնելուն պես սկսեցին մտածել, թե այդ երիտասարդները շուտով աղմուկ–աղաղակ կբարձրացնեն։ Քիչ հետո, սակայն, նրանք նկատեցին, որ մաքուր ու կոկիկ հագնված այդ երիտասարդները կարգապահ են և հաղորդակցվում են հաճելի մթնոլորտում։ Երբ վերջիններս պատրաստվում էին դուրս գալ ռեստորանից, այդ ամուսինները գովեցին նրանց իրենց օրինակելի վարքի և արտաքին տեսքի համար և ասացին, որ այսօր հազվադեպ կարելի է տեսնել այսպիսի մարդկանց։

Եհովայի վկաների մասնաճյուղերը, տպարանները և մասնաճյուղի բնակելի շենքերը այցելող մարդիկ հաճախ տպավորվում են այնտեղ տիրող մաքրությամբ։ Նման տեղերում ապրող և աշխատող կամավորներից պահանջվում է միշտ մաքուր հագուստ կրել և ամեն օր լոգանք ընդունել, քանի որ հասկանում են, որ մարմինը և արտաքին տեսքը մաքուր պահելու համար միայն հոտազերծիչ (դեզոդորանտ) և օծանելիք օգտագործելը բավարար չէ։ Այդ պատճառով երբ երեկոյան կամ հանգստյան օրերին այս կամավորները քարոզում են բարի լուրը, նրանց մաքուր արտաքին տեսքը տպավորում է իրենց հարևանությամբ ապրող մարդկանց։

«Ընդօրինակե՛ք Աստծուն»

Քրիստոնյաներին խորհուրդ է տրվում «ընդօրինակել Աստծուն» (Եփեսացիներ 5։1)։ Արարչի մասին հրեշտակներից մեկն ասաց. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զօրաց Տէրը» (Եսայիա 6։3)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Աստված չափազանց մաքուր է։ Այդ պատճառով էլ նա պահանջում է, որ իր ծառաները նույնպես լինեն սուրբ՝ մաքուր։ Եհովան ասում է. «Սո՛ւրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (1 Պետրոս 1։16)։

Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին «հագնվել արժանավայել կերպով» (1 Տիմոթեոս 2։9, «The New English Bible»)։ Զարմանալի չէ, որ «Հայտնություն» գրքում «պայծառ, մաքուր, բարձրորակ կտավը» խորհրդանշում է անհատի արդար գործերը։ Այդպիսի գործեր անող մարդուն Աստված սուրբ է համարում (Հայտնություն 19։8)։ Իսկ երբ Գրություններում խոսվում է մեղքի մասին, հաճախ օգտագործվում են «պիղծ» կամ «բիծ» բառերը (Առակաց 15։26; Եսայիա 1։16; Հակոբոս 1։27)։

Այսօր միլիոնավոր մարդիկ ստիպված են ապրել այնպիսի վայրերում, որտեղ ֆիզիկապես, բարոյապես և հոգևորապես մաքուր մնալու համար մշտապես պետք է ջանքեր թափել։ Սակայն շուտով Աստված «ամեն բան նոր կանի» (Հայտնություն 21։5)։ Երբ այս խոստումն իրականացվի, բոլոր տեսակի անմաքուր բաները հավիտյան կվերանան։

[ծանոթագրություն]

a Անունը փոխված է։

[շրջանակ 10–րդ էջի վրա]

Աստված պահանջում է մաքուր լինել

Եհովան պատվիրել էր իսրայելացիներին արտաթորանքները բնակելի տարածքից դուրս թափել (Բ Օրինաց 23։12–14)։ Ինչ խոսք, նրանք պետք է երկար տարածություն անցնեին ճամբարից դուրս գալու համար։ Սակայն մաքրություն պահպանելու կանոններին հետևելով՝ նրանք զերծ էին մնալու այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք էին խոլերան և տիֆը։

Իսրայելացիներին նաև պատվեր էր տրվել լվանալ կամ ոչնչացնել ցանկացած բան, որի վրա ընկել էր սատկած կենդանին։ Գուցե իսրայելացիները չէին հասկանում, թե ինչու պետք է հետևել այդ կանոնին, սակայն քանի որ պահում էին այն, չէին վարակվում հիվանդություններով (Ղեւտացոց 11։32–38)։

Իսկ քահանաները պետք է լվանային իրենց ձեռքերը և ոտքերը նախքան խորանում իրենց պարտականություններին անցնելը։ Ինչ խոսք, այս նպատակով պղնձե ավազանի մեջ ջուր լցնելը հեշտ գործ չէր, սակայն խստորեն պահանջվում էր լվանալ ձեռքերը և ոտքերը (Ելից 30։17–21)։

[շրջանակ 11–րդ էջի վրա]

Բժշկի խորհուրդը

Ջուրը կարևոր է կյանքի համար, բայց եթե այն աղտոտված է, կարող է հիվանդությունների և նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Մի հարցազրույցի ժամանակ Կամերունի Դուալա նավահանգստի բժշկական բաժանմունքի տնօրեն բժիշկ Մբանգա Լոբան մի քանի գործնական խորհուրդ տվեց։

«Եթե վստահ չեք, որ խմելու ջուրը մաքուր է, ապա օգտագործելուց առաջ եռացրեք այն։ Իսկ ինչ վերաբերում է սպիտակեցնող և այլ քիմիական նյութեր օգտագործելուն, պետք է զգույշ լինել, թե ինչպես եք դրանք օգտագործում և որտեղ եք պահում։ Միշտ ձեր ձեռքերը օճառով լվացեք ճաշելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո։ Օճառը թանկ չէ, ուստի անգամ աղքատ մարդիկ կարող են գնել այն։ Հաճախ լվացեք ձեր հագուստը։ Մաշկային հիվանդությունների դեպքում շորերը հարկավոր է լվանալ տաք ջրով»։

Բժիշկը շարունակում է. «Ընտանիքի բոլոր անդամները տունը, ինչպես նաև տան շրջակայքը պետք է մաքուր պահեն։ Հաճախ մարդիկ անտեսում են և չեն մաքրում զուգարանները, նաև տնից դուրս գտնվող արտաքնոցները, որի հետևանքով դրանք լցվում են խավարասերներով ու ճանճերով»։ Բժիշկը նաև երեխաների հետ կապված մի կարևոր զգուշացում տվեց. «Թույլ մի տվեք երեխաներին լողալ ձեր հարևանությամբ գտնվող գետակներում և առվակներում։ Դրանք լի են վտանգավոր մանրէներով։ Լավ կլինի, որ նրանք լողանան տանը և լվանան իրենց ատամները քնելուց առաջ»։ Այս խորհուրդները մի նպատակ են հետապնդում. նախօրոք մտածել հետևանքների մասին և քայլեր ձեռնարկել բազում խնդիրներից խուսափելու համար։

[նկար 10–րդ էջի վրա]

Եթե լվանաք ձեր հագուստը, ձերք չեք բերի մաշկային հիվանդություններ

[նկար 10–րդ էջի վրա]

Քրիստոնյաները պատրաստակամորեն մաքրում են տան շրջակայքը

[նկար 10–րդ էջի վրա]

Հոգատար մայրը շատ բան կարող է անել՝ ի նպաստ ընտանիքի անդամների առողջությանն ու մաքրությանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը