Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 11/1 էջ 3
  • Տարածված հավատալիք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տարածված հավատալիք
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ են սովորեցնում հոգևորականները
  • Կարևո՞ր է, թե ինչին եք հավատում
  • Ի՞նչ է պատահել դժոխքի կրակներին
    2002 Դիտարան
  • Ովքե՞ր են գնում դժոխք
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Դժոխք գոյություն ունի՞։ Ի՞նչ է դժոխքն ըստ Աստվածաշնչի
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ է դժոխքն իրականում
    2002 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 11/1 էջ 3

Տարածված հավատալիք

«Ես դժոխային մղձավանջի մեջ էի։ Երազում տեսնում էի, թե ինձ գցել են կրակե մի տեղ։ Հաճախ էի այդպիսի երազներ տեսնում և ամեն անգամ աղաղակելով էի արթնանում։ Եվ այս ամենը այն բանի արդյունքում, որ ջանք էի թափում մեղք չգործել» (Արլին)։

ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ես, որ դժոխքը մի վայր է, որտեղ տանջվում են մեղավորները։ Շատերը հավատում են։ Օրինակ՝ 2005 թ.–ին Շոտլանդիայի Սենթ Էնդրյուս համալսարանի աստվածաշնչագետներից մեկն ասել է, որ շոտլանդացի կրոնավորների մեկ երրորդը հավատում է, թե նրանք, ովքեր օտարացած են Աստծուց, «դժոխքում հավիտյան հոգեկան տանջանքներից» տառապելու են։ Իսկ մեկ հինգերորդը հավատում է, որ դժոխքում գտնվողները ֆիզիկական տանջանքներ են կրելու։

Դժոխքի մասին հավատալիքը տարածված է շատ երկրներում։ 2007 թ.–ին ԱՄՆ–ում «Գալապ» ընկերության անցկացրած հարցման արդյունքներից պարզ դարձավ, որ հարցվողների 70 տոկոսը հավատում է դժոխքին։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ մարդիկ կրոնասեր չեն, նույնպես հավատում են դժոխքի գոյությանը։ 2004 թ.–ին Կանադայում «Գալապ» ընկերության անցկացրած հարցումը ցույց տվեց, որ կանադացիների 42 տոկոսը հավատում է դժոխքի գաղափարին։ Իսկ Մեծ Բրիտանիայում բնակիչների 32 տոկոսը համոզված է, որ դժոխք գոյություն ունի։

Ինչ են սովորեցնում հոգևորականները

1994 թ.–ին կաթոլիկական մի կատեխիզիսում հետևյալ միտքն էր տպագրվել. «Դժոխքը Աստծուց հավիտյան մեկուսացած լինելն է»։ Հոգևորականներից շատերը համաձայն են այս մտքին, քանի որ նրանք այլևս չեն սովորեցնում, որ դժոխքը տանջանքների վայր է («Catechism of the Catholic Church»)։

Այդուհանդերձ, շատերը դեռևս հավատում են, որ դժոխքը հոգեկան և ֆիզիկական տանջանքի վայր է։ Նրանք, ովքեր առաջ են քաշել այս ուսմունքը, պնդում են, որ այն հիմնված է Աստվածաշնչի վրա։ Հարավային բապտիստական աստվածաբանական սեմինարիայի նախագահ Ալբերտ Մոհլերը նշում է. «Գրությունները ապացուցում են դա»։

Կարևո՞ր է, թե ինչին եք հավատում

Եթե դժոխքը իսկապես տանջանքի վայր է, ապա, անշուշտ, պետք է վախենաք դրանից։ Սակայն եթե այս ուսմունքը ճիշտ չէ, ուրեմն կրոնական առաջնորդները շփոթության մեջ են գցում մարդկանց և հիվանդագին վախի մեջ են պահում նրանց։ Այդպիսով նրանք նաև անարգում են Աստծուն։

Իսկ ի՞նչ է ասում այս մասին Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը։ Հաջորդ հոդվածներում մեջբերումներ կանենք Աստվածաշնչի հայերեն թարգմանություններից (ԱԹ, ԱԱ, ԷԹ ) և կպատասխանենք հետևյալ երեք հարցերին. 1) Ի՞նչ է իրականում տեղի ունենում, երբ մարդ մահանում  է։ 2) Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը դժոխքի մասին։ 3) Ինչպե՞ս կարող է դժոխքի մասին ճշմարտությունն անդրադառնալ ձեզ վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը