Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 6/15 էջ 28
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի մարգարեությունը արդյո՞ք վերաբերում է Իսրայելի պետությանը
    2010 Դիտարան
  • Մեկ հոտ, մեկ հովիվ
    2010 Դիտարան
  • Ծնված՝ Աստծու ընտրյալ ազգի մեջ
    2006 Դիտարան
  • Եհովան կարդարացնի իր գերիշխանությունը
    2010 Դիտարան
2008 Դիտարան
w08 6/15 էջ 28

Ընթերցողների հարցերը

Պողոս առաքյալը նշեց, որ «ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ. 11։26)։ Արդյո՞ք նա նկատի ուներ, որ մի օր բոլոր հրեաները կդառնան քրիստոնյա։

Ո՛չ, Պողոսը դա նկատի չուներ։ Որպես ազգ՝ Աբրահամի հետնորդները չընդունեցին Հիսուսին՝ Մեսիային։ Հիսուսի մահվանից տարիներ անց պարզ դարձավ, որ հրեաները ազգովին չէին ընդունելու քրիստոնեություն։ Այդուհանդերձ, Պողոսի խոսքերը, որ «ամբողջ Իսրայելը կփրկվի», ճիշտ էին։ Ի՞նչ իմաստով։

Հիսուսը իր օրերի հրեա կրոնական առաջնորդներին ասաց. «Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» (Մատթ. 21։43)։ Քանի որ Իսրայել ազգը՝ որպես մեկ ամբողջություն, մերժեց Հիսուսին, Եհովան իր ուշադրությունը դարձնելու էր մի նոր՝ հոգևոր ազգի վրա։ Պողոսն այս ազգին անվանեց «Աստծու Իսրայել» (Գաղ. 6։16)։

Քրիստոնեական Հունարեն Գրություններում կան հատվածներ, որտեղ նշվում է, որ «Աստծու Իսրայելը» բաղկացած է ոգով օծված 144 000 քրիստոնյաներից (Հռոմ. 8։15–17; Հայտն. 7։4)։ Այն, որ այս խմբի մեջ մտնելու էին նաև ոչ հրեաներ, հաստատվում է Հայտնություն 5։9, 10 համարներով։ Ըստ այս խոսքերի՝ օծյալ քրիստոնյաները «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» են։ Հոգևոր Իսրայելի անդամները հատուկ ընտրվում են՝ լինելու «թագավորություն ու քահանաներ.... և նրանք կթագավորեն երկրի վրա»։ Թեև Եհովան մերժեց Իսրայելին՝ որպես իր ընտրյալ ազգի, սակայն առանձին հրեաներ կարող էին հաշտվել նրա հետ։ Նույնն էր պարագան առաքյալների և առաջին դարի բազմաթիվ քրիստոնյաների դեպքում։ Ինչ խոսք, այդ հրեաները, ինչպես որ մյուս ազգերի մարդիկ, պետք է գնվեին Հիսուս Քրիստոսի արյամբ (1 Տիմոթ. 2։5, 6; Եբր. 2։9; 1 Պետ. 1։17–19)։

Առաջին դարում հրեաների մեծամասնությունը կորցրեց Հիսուսի թագավորակիցը դառնալու հնարավորությունը, սակայն դրանից Աստծու նպատակը չխափանվեց։ Եհովայի նպատակը երբեք չի կարող խափանվել, քանի որ նա իր մարգարեի միջոցով ասել է. «Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Ես. 55։11)։

Այս խոսքերը տեղին են նաև Աստծու այն նպատակի առնչությամբ, համաձայն որի՝ երկնքում նրա Որդու հետ լինելու են 144 000 թագավորակիցներ։ Աստվածաշունչը պարզորոշ հայտնում է, որ Աստված օծելու է բոլո՛ր այդ 144 000 անհատներին։ Բացառություն չի լինելու (Հայտն. 14։1–5)։

Այսպիսով՝ երբ Պողոսը գրեց, որ «ամբողջ Իսրայելը կփրկվի», նա չէր կանխագուշակում, որ հրեաները զանգվածաբար քրիստոնեություն են ընդունելու։ Առաքյալը նկատի ուներ այն, որ Աստծու նպատակը՝ առաջ բերել 144 000 հոգևոր իսրայելացիներ, ովքեր կթագավորեն երկնքում իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, կատարվելու է։ Աստծու որոշած ժամանակին նրանք բոլորը՝ «ամբողջ Իսրայելը», փրկված կլինեն, և թագավորներ ու քահանաներ կլինեն Մեսիական Թագավորությունում (Եփես. 2։8)։

[նկարներ 28–րդ էջի վրա]

Օծյալները «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը