Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 12/1 էջ 3
  • Աշխարհը երբևէ կմիավորվի՞

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աշխարհը երբևէ կմիավորվի՞
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աշխարհով մեկ մարդիկ միավորվում են. ինչպե՞ս
    2007 Դիտարան
  • Ճշմարիտ երկրպագությունը միասնությամբ է բնորոշվում
    2010 Դիտարան
  • Քրիստոնեական միասնությունը փառավորում Է Աստծուն
    2010 Դիտարան
2007 Դիտարան
w07 12/1 էջ 3

Աշխարհը երբևէ կմիավորվի՞

ԱՇԽԱՐՀԸ խաղաղությա՞ն շեմին է կանգնած, թե՞ աղետի։ Թվում է՝ երկուսի համար էլ համոզիչ փաստարկներ կան։

Աշխարհի ղեկավարները վստահությամբ են խոսում համաշխարհային խաղաղության մասին՝ որպես հասանելի նպատակի, հնարավոր է այն պատճառով, որ հակառակը պատկերացնելը շատ սարսափելի է։ Սակայն շատերին մտահոգում են հետևյալ հարցերը՝ ո՞ր ազգերն ունեն մասսայական ոչնչացման զենքեր։ Կհամարձակվե՞ն օգտագործել դրանք։ Ի՞նչ կպատահի, եթե նրանք անեն դա։

Պատմությունը ցույց է տալիս, որ մրցակցությունն ու նախապաշարումը միշտ էլ ի չիք են դարձնում միավորվելու ցանկացած հույս, իսկ կրոնները բախումների կրակն ավելի են բորբոքում՝ այն հանգցնելու փոխարեն։ «Ցանկացած բան, որ բաժանում է մարդկանց, կարող է ստեղծել թշնամություն, իսկ կրոնը պառակտիչ գործոններից ամենամեծն է»,— գրում է լրագրող Ջեյմս Հոթը։ «Չնայած այն տարածված կարծիքին, թե կրոնը մարդկանց «լավն» է դարձնում՝ ակնհայտ է, որ այն որոշ մարդկանց սարսափելի արարքների է դրդում»։ Գրող Ստիվեն Ուինբերգը նույն կարծիքին է։ Նա գրում է. «Միայն կրոնը կարող է լավ մարդկանց դրդել չարություն գործելու»։

Որևէ հույս կա՞, որ մեր աշխարհը երբևէ կմիավորվի։ Այո՛։ Սակայն, ինչպես կտեսնենք, այդ փոփոխությունները մարդկանց կամ մարդակերտ կրոնների միջոցով չէ, որ կիրականանան։

[նկար 3–րդ էջի վրա]

Կարելի՞ է ասել, որ աշխարհը նման է նռնակի, որը պատրաստ է պայթելու

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը