Կարո՞ղ է դատավորը ‘խրատվել’
ՍԼԱԴՅԱՆԱՆ՝ Հորվաթիայում ապրող մի Եհովայի վկա, որոշ ֆինանսական հարցերով պետք է գնար դատարան։ Նա ժամանակին ներկայացավ դատավորին։ Սակայն պատասխանող կողմը ուշանում էր։ Սլադյանան ցանկանում էր վկայություն տալ, ուստի մինչ բոլորը սպասում էին, նա քաջություն հավաքեց և խոսեց դատավորի հետ.
— Պարոն, գիտեի՞ք, որ շուտով ո՛չ դատավորներ են լինելու երկրի վրա, ո՛չ էլ դատարաններ,— հարցրեց նա։ Իհարկե, Սլադյանան նկատի ուներ այսօրվա դատավորներին։
Դատավորը զարմացած նայեց նրան՝ առանց որևէ բան ասելու։ Այնուհետև սկսվեց դատական նիստը։ Երբ այն վերջացավ և Սլադյանան վեր կացավ, որպեսզի ստորագրի փաստաթուղթը, դատավորը կռացավ և շշուկով հարցրեց նրան. «Համոզվա՞ծ եք, որ շուտով երկրի վրա չեն լինի դատավորներ և դատարաններ»։
— Այո՛, պարոն։ Լիովին համոզված եմ,— պատասխանեց Սլադյանան։
— Ի՞նչ ապացույցներ ունեք,— հարցրեց դատավորը։
— Դրանք գտնվում են Աստվածաշնչում,— ասաց Սլադյանան։
Դատավորը նշեց, որ կցանկանար կարդալ այդ ապացույցները, սակայն Աստվածաշունչ չունի։ Ուստի Սլադյանան նրան Աստվածաշունչ առաջարկեց։ Վկաները այցելեցին դատավորին, Աստվածաշունչ բերեցին նրա համար և քաջալերեցին ամեն շաբաթ այն ուսումնասիրել։ Դատավորը համաձայնվեց և կարճ ժամանակ անց դարձավ Եհովայի վկա։
Սաղմոս 2։10–ի մարգարեական խոսքերում կարդում ենք. «Հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ»։ Որքա՜ն ուրախալի է, երբ այսպիսի մարդիկ խոնարհաբար ընդունում են Եհովայի սիրառատ առաջնորդությունը։
[նկար 32-րդ էջի վրա]
Սլադյանան և դատավորը